ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել. Վահրամ Միրաքյան 08/14/2024 11:52 | Մեկնաբանություն
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը հանդես է եկել ՊԵԿ-ին ուղղված գրառման երկրորդ մասով։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է .
ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել:
Նորից չափազանցություն չի, իրական փաստ է: Երեկ պատմեցի քրեականի 290 հոդվածի մասին, որով 10 միլիոն դրամ և ավել խախտումի դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել: Բայց կա մի առանձնահատկություն, եթե գործարարը վճարում է կանխատեսվող խախտումի չափի գումարը, ապա քրեական հոդվածը չեղարկվում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը վճարում է ՊԵԿ-ի կանխատեսված խախտումը, դուրս է գալիս կալանքից, հետո դատարանով ապացուցում է, որ ՊԵԿ-ը սխալ «նախնական հաշվարկ» է արել ու գումարը հետ է ստանում:
Հիմա ՊԵԿ-ը նոր օրնսդրական նախաձեռնություն է բերել, որով առաջարկում է գործարարին բանտից բաց չթողնել նույնիսկ կանխատեսվող խախտումի չափի գումարը վճարելուց հետո: Այսինքն հարկային տեսուչները, եթե ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա, ո՞նց կարա բիզնես լինի, երբ հիմնադիրին 3 տարի բանտում եմ պահում: Սխալ «նախնական հարկային հաշվարկ» արած տեսուչի համար էլ օրենքը որևէ պատիժ չի նախատեսում:
Կարճ ասած, եթե նախկինում կանխատեսվող խախտումի չափի վճարից հետո գործարարի կալանքը դադարեցվում էր, ապա հիմա չի դադարեցվելու ու գործարարին շարունակելու են բանտում պահել:
Անցյալ տարի 290 հոդվածն օգտագործել են մոտ 1000 գործարարի դեմ, հետևաբար, եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակեն կալանավորած պահել գործարարին, նշանակում է, որ ՊԵԿ-ը պլանավորում է տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնել:
Վստահ եմ, որ չկա մի էդպիսի միջին կամ խոշոր բիզնես, որը 5 տարիների ընթացքում 10 միլիոն դրամի խախտում չունենա, հնարավոր չէ այդքան ստիրիլ աշխատել: Հետևաբար, եթե տարին մոտ 1000 գործարարի բանտ նստեցնեն, մոտ 5 տարուց ՊԵԿ-ը բոլոր միջին ու խոշոր գործարաներին կբանտարկի ու վերջ, կավարտվի Հայաստանի տնտեսությունը, կավարտվի Հայաստանի Հանրապետությունը: Բայց դրա փոխարեն ՊԵԿը ստիրիլ աշխատանք արած կլինի: Հրաշալի է չէ՞:
Հիմա պատկրացրեցի՞ք, թե ինչքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է ներկայացրել ՊԵԿ-ը: Ես դեռ չեմ պատկերացնում, թե ոնց կարող է մարդու ուղեղում նման գաղափար առաջանա: Էս օրենսդրական առաջարկը ՊԵԿ-ի ադեկվատության/անադեկվատւթյան լավագույն ցուցիչն է: Այսպես լինում է, երբ չինովնիկն իր կաբինետից դուրս չի գալիս, ոլորտի հետ չի շփվում:
Էնքան աբսուրդ օրենսդրական առաջարկ է, որ նույնիսկ չեմ ուզում օրինակներ բերել, թե ինչպես էլ ոչ ոք չի ուզի ներդրում անել Հայաստանում, թե ինչպես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արդեն բոլորը կսկսեն լուրջ պայքարել պետության դեմ ու բացի դրանից կոռուպցիան կշատանա, երբ մարդ իմանա բանտ է գնալու, հարկային տեսուչին առաջարկվող գումարն էլ կմեծանա ու բացի դրանից տեսուչին հավելյալ «շանտաժի» գործիք են տալիս «խելոք մնա թե չէ կնստես» և այլն և այլն:
Ասեմ ավելին՝ 290 հոդվածը պետք է չեղարկվի ու 10 միլիոնի փոխարեն քրեականացվի շրջանառությունից որոշակի տոկոսի խախտման դեպքում: Աբսուրդ է 50 միլիարդի ու 50 միլիոնի շրջանառություն ունեցող բիզնեսներին նույն 10 միլիոնի խախտումի համար հավասար պատժելը: Կամ 10 միլիոնի ու 100 միլիոնի խախտման համար:
Իսկ ինչու՞ ՊԵԿ-ը չի բերում նաև օրինագիծ որով կքրեականացվի հարկային տեսուչի ապօրինի գործողությունները կամ հիմա «հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ»-ի հիման վրա քրեական գործ են հարուցում, թող նաև լինի հոդված, որ եթե նախնական հաշվարկով գրվածը չապացուցվեց ապա հաշվարկը կազմած տեսուչը 4-ից 8 տարի բանտ է նստելու: Այդ դեպքում տեսուչները կմտածեն մինչև մի բան գրելը կամ ղեկավարի ցուցում անելը ու դրա տակ ստորագրելը: Թե՞ ՊԵԿ-ի խնդիրն արդարությունը չէ, ՊԵԿ-ի խնդիրը երկրում բիզնեսի ոչնչացնելն է:
ՊԵԿ-ի խնդրի մասին էլ վաղը կգրեմ:
ՀԳ. ՊԵԿ-ի «սուսիկ փուսիկ» կազմած (ոնց որ ամեն ինչը) հակապետական օրենսդրական առաջարկն առաջին մեկնաբանությունում եմ դնում, խնդրում եմ մտեք ու դեմ քվեարկեք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից