ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պեկ-ը ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ. Վահրամ Միրաքյան 08/13/2024 12:55 | Մեկնաբանություն
Պետական եկամուտների կոմիտեն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։
«Ահաբեկչություն բառը որպես չափազանցություն չեմ գրել: Բառարանում, եթե նայենք, ահաբեկչություն նշանակում է քաղաքացիական հասարակության նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել՝ սեփական նպատակներին ծառայեցնելու համար: ՊԵԿ ի գործողությունները երբեմն 100 տոկոսով համապատասխանում են ահաբեկչության ձևակերպմանը:
Վերջին շրջանում ՊԵԿ-ը ակտիվ կալանավորում է գործարարներին, խարդախության համար քնչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները և այլն: Պատճառը՝ բյուջետային մուտքերը նախատեսվածից թույլ են, քանի որ տնտեսությունն է նախատեսվածից թույլ զարգանում:
Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավելի խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնում եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել ու արդյունքում տնօրենին կալանավորում են: Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:
Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք շրջանառության 10% ի, քանի որ, համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը: Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:
Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում 10 կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում:
Այս տարի բյուջետային մուտքերը նախատեսվածից քիչ են հավաքվում, քանի որ տնտեսությունը նույնպես նախատեսվածից թույլ է զարգանում, ու արդյունքում ՊԵԿ-ը հարձակվել է բիզնեսի վրա: Իսկ աշխատանքի իմիտացիայի համար շատ կալանքներ են պետք ու սկսել են աջ ու ձախ կալանավորել գործարարներին:
ՊԵԿ-ը թերևս միակ պետական կառույցն է, որը խրոնիկ չի ուզում շփվել իր կարգավորման տիրույթում գտնցող դաշտի խաղացողների հետ: Բիզնեսը իրենց աշխատավարձա տալիս ծառայելու համար, բայց ՊԵԿ-ը չի ուզում շփվել իր գործատուների հետ, արդյունքում ՊԵԿ-ը զբաղված է սուբյեկտիվ, առանց տնտեսվարողների կարծիքը հաշվի առնող օրենսդրական փոփոխություններով: Վերջին 2 տարում ՊԵԿ-ը ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում ու գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում ընդդեմ բիզնեսի: Դե ուրիշ ձև չի էլ կարող լինել, ՊԵԿ-ը պատկերացում չունի տնտեսությունը կերտող բիզնեսների մասին, քանի որ այդ պատկերացումը ՊԵԿ-ի մոտ հիմա կազմվում է միայն մի կողմի կարծիքների հիման վրա:
Բյուջետային մուտքերը պակասել են, շատ վատ է, հատկապես, որ մեծ խնդիրների առաջ է կանգնած մեր պետությունը, բայց մի քիչ երկար մտածեք, ահաբեկչությամբ բյուջեն լցնելը հաստա՞տ լավ գաղափար է, կարողա՞ բյուջեն լցնող բիզնեսներից էլ կարծիք հարցնեք, թե ի՞նչ կարելի է անել: Վերջերս բաղմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչու՞, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անի, երբ 25 000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ մի կիասգրագետ հարկային տեսուչի ցուցումով:
Հ․Գ. Վաղը թեման կշարունակեմ, ՊԵԿ-ի մեկ այլ՝ Հայաստանի հերթական տնտեսության դեմ կազմակերպված քայլի մասին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ