ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 36 շաբաթական պտղի մահվան դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել 08/13/2024 20:46 | ԼՐԱՀՈՍ
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 36 շաբաթական հղի կնոջ պտղի մահվան դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացվել։
Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ՝ կիսվելով քրոջ հետ տեղի ունեցած պատմությամբ։
«Հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար:
Քույրս հիվանդանոցում անցկացնումա 2 օր (ուրբաթ առավոտյան գնումա հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի ա ունենում շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են լինում, դրանք լինում են բավարար, որպեսզի բժիշկը ծննդազատում իրականացնի, քույրս նույնիսկ ինքն է խնդրում ժամանակից շուտ անել կեսարյան հատում, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկում, որոշում են սպասել, երեկոյան հոտազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցում են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, լկտիաբար նշում են, որ նույն բանը կարող էր պատահել նաև տանը»,- նշել է Ջուլհակյանը՝ համոզմունք հայտնելով, որ հերթապահ բժիշկ Արտյոմ Մաշուրյանը փոխել է բոլոր տվյալները:
Պարզվեց, սակայն, որ կինն առաջին անգամ չէ, որ տուժել է՝ բժիշկների գործողություններից։ Նշանակված դեղահաբերի պատճառով, Գոհար Ջուլհակյանի պնդմամբ, կինը ձեռք է բերել շաքարային դիաբետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ ցանկացած բժիշկ իմանում է, որ շաքարային դիաբետի դեպքում կեսարյան հատումը շուտ են անում, չեն հասցնում հղիության վերջին փուլերին հասնել։
«Քույրիկիս դեպքում առաջին հղիության դեպքում 32 շաբաթականում են իրականացրել, երեխան ծնվել է 2,5 կգ, հիմա՝ 8 տարեկան է։ Դրանից հետո, քանի որ առաջին հղիությունը դժվարությամբ է անցել, իրեն բուժող բժիշկը հորմոններ է նշանակել, ինչի հետևանքով հենց հղիության ժամանակ քույրիկս շաքար է ձեռք բերել։ Իրենք հիմա դա շահարկում են, նույնիսկ հերթապահ բժիշկը իրեն թույլ է տվել ասելու՝ դու չպետք է երեխա ունենաս, շաքարից է այդպես լինում, բայց նա երեխա ունեցել է բուժում ստանալուց, բժշկի հսկողության ներքո՝ վեց տարի պայքարից հետո, հազիվ ստացվել է՝ կրկին մեծ դժվարություններով, հիվանդանոց պառկելով։ Վերջին անգամ, երբ հիվանդանոց է պառկել, իրեն հսկող բժիշկը, որ արձակուրդում է եղել, առաջին օրը կոնֆլիկտ է եղել, ջղայնացել է վրան, ենթադրում եմ՝ կոպիտ է խոսել, հեռախոսը ձեռքին ասել՝ մի սպասեք, բաբախը ցածր է, պտղաջրերը շատ են, վտանգ կա, ինքը հեռախոսը ձեռքին սենյակից դուրս է եկել, ինչ է խոսել՝ չեմ կարող ասել»,- նշեց Ջուլհակյանը՝ պատմելով, որ բժիշկը նշում է, թե ցուցիչներ չի եղել, մինչդեռ, հետազոտման ժամանակ բուժքույրները տեղում ասել են, որ պտղաջրերը շատ են, իսկ այժմ, երբ այդ մասին բարձրաձայնում են կնոջ ազգականները, բժիշկը պնդում է, թե նրանք կոմպետենտ չեն, չեն կարող նման տեղեկություն տալ։
«Դրանից ես վստահ եմ, որ այդ տվյալներն իրենք փոփոխել են։ Նույնիսկ քույրս ընթացքում թուղթ է տեսել, որտեղ ժամերը գրված չի եղել, ենթադրում եմ՝ հիմա տվյալները փոփոխում են և գուցե հակափաստարկ օգտագործեն մեր դեմ, թե տվյալներ չի ունեցել, որ կստիպեին վիրահատությունը շուտ անել, բայց քրոջս պտղաջրերն այնքան շատ են եղել, նույնիսկ տեսանյութ կա, որ երբ դանակով բացվածք են անում՝ շատրվանի նման բացվում է։ Այդքան շատ ջրերը չէին կարող մի քանի ակնթարթում հավաքվել, ամբողջ օրը իրեն չեն հետազոտել, անտարբերության են մատնել այն տվյալներով, որ սրտի բաբախը ցածր է, նույնիսկ քույրս մի քանի անգամ է խնդրել կեսարյան հատում անել, որովհետև շատ վատ էր իրեն զգում, բայց չեն լսել իրեն»,- ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ դեռևս հաղորդում չեն ներկայացրել, սակայն քննարկում են ներկայացնելու հարցը։ Ջուլհակյանը նշեց, որ այսպես չեն թողնելու, մինչև վերջ պայքարելու են։ Ջուլհակյանի խոսքով՝ քույրը մարդ է, ով պարբերաբար դիմել է բուժօգնության, սակայն ամեն անգամ ավելի վատ արդյունքով դուրս է եկել, չի պատրաստվում այս անգամ լռել։ Առաջին բժիշկը, որի նշանակումների պատճառով քույրը շաքարային դիաբետ է ձեռք բերել, այժմ որոնվում է իրավապահների կողմից, փախուստի է դիմել։
Նշենք, որ մի շարք ԶԼՄ-ներ դիմել են՝ ԲԿ-ից մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն առ այս պահը ԲԿ-ն որևէ ԶԼՄ-ի մեկնաբանություն չի տվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ