ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուրսկում արևմուտքը սադրում է Ռուսաստանին՝ դիմել կոշտ գործողությունների, որպեսզի իրենք կես միլիոնանոց զորք մտցնեն Ուկրաինա. Հայկ Նահապետյան 08/12/2024 18:20 | Քաղաքական
Դիտարկումները, թե ուկրաինական ուժերի առաջխաղացումը Կուրսկում արվում է այն բանի համար, որ մյուս 4 ճակատներից ռուսական ուժերը ներգրավվեն՝ Կուրսկի պաշտպանությանը՝ որևէ հիմնավորում չունեն, քանի որ ռուսական զինված ուժերի 10-15 տոկոսն է միայն ներգրավված ռազմական գործողություններում։ Այսինքն, ռեզերվում կես միլիոնից ավելի զորք կա։ Այս մասին «Փաստիֆո»-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Կուրսկում ուկրաինական ուժերի առաջխաղացմանը։
Նկատենք, որ վերջին օրերին տեղեկություններ են ստացվում Կուրսկի շրջանում Ուկրաինայի առաջխաղացման ու իր հսկողության տակ նոր բնակավայրեր վերցնելու մասին: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի տարածքից ավելի քան 600 քառակուսի կիլոմետր արդեն վերահսկվում է Ուկրաինայի ԶՈՒ կողմից։
«Ռուսները ռեզերվում հսկական ուժեր ունեն ու անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև այլ ուժերի։ Մյուս հիմնավորումն այն է, որ ռուսական զինված ուժերը գրեթե նույն չափով մխրճված են Ուկրաինայի տարածքում՝ նպատակ ունեն Կուրսկից վերցրած տարածքները բանակցությունների առարկա դարձնել՝ փոխանակման համար։ Սա, իհարկե, տրամաբանական է, սակայն, կարծում եմ, որ այս ամենը միայն տեղեկատվական աղմուկ է և իրական նպատակը միանգամայն այլ է», - ասել է փորձագետը:
Նա ընդգծեց, որ այս գործողությանը 3 բրիգադ է մասնակցում, որոնցից 2-ը մեքենայացված մոտոհրաձգային բրիգադներ են, մեկը՝ դեսանտային բրիգադ։ «Վստահաբար, Ռուսաստանի համապատասխան կառույցները կանխատեսել են նման զարգացում։ Հիմա ստացվում է՝ ուկրաինական 3 կարևոր բրիգադներ, որոնք էլիտար բրգադներ են, բաց դաշտով ու ճանապարհով են տեղափոխվում, այս տեղափոխման ընթացքում ինչ եք կարծում, քանի՞ էշելոն ոչնչացվեց ռուսների կողմից՝ առանց կռվի մեջ մտնելու։
Այսինքն, ստացվում է, որ այդ բրիգադները, որոնք կարող են ռեզերվում լուրջ մարտավարական խնդիր լուծել, հիմա մայրուղիներով առաջ են ընթանում՝ ռուսների թափած կրակի ներքո: Ես կարծում եմ, սա հերթական սադրանքն է ռուսական կողմի նկատմամբ»։
Ըստ նրա`արևմուտքի հաշվարկն այն է, որ ռուսները տեսնելով, որ ուկրաինացիները խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններ են կիրառում՝ որոշեն ասիմետրիկ պատասխան տալ։
«Այսինքն, սադրում են, որ ռուսական ռազմաքաղաքական իշխանությունը որոշում կայացնի խիստ պատասխան տալ Ուկրանիային։ Եթե ռուսները նման պատասախան տան, սա ՆԱՏՕ-ի անդամ պետություններին իրավական և բարոյական իրավունք կտա մոտ կես միլոնանոց բանակ ուղարկել Ուրաինա՝ ասելով, թե տեսեք՝ Ռուսաստանն այլևս ամեն բան ոչնչացնում է Ուկրաինայում, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը և իրենք այլընտրանք չունեն, քան զորք մտցնեն Ուկրաինա։ Հիմա քարոզչական հող են նախապատրաստում»։
Նահապետյանի դիտարկմամբ՝ եթե ռուսները անհամաչափ պատասխան չտան և փորձեն դիրքային մարտեր մղելով ոչնչացնել ուկրաինական բրիգադը՝ սա նվազեցնելու է Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության վարկանիշը։ Իսկ սա ԱՄՆ-ի համար հարմար իրավիճակ կարող է ստեղծել ՌԴ ներսում հեղաշրջում կազմակերպելու։
«Բայց եթե ռուսական կողմը տրվեց այս սադրանքին, ու ՆԱՏՕ-ական զորքեր մտան Ուկրաինա, ապա ռուսական երկնքում առավելությունը չեզոքացնելու է, ինչը բերելու է նրան, որ Ռուսաստանը ստիպված լինի միջուկային տակտիկական զենք օգտագործել, մի բան, որ պետք է ԱՄՆ-ին՝ միջուկային տակտիկական զենքի կիրառում՝ եվրոպական երկրների նկատմամբ։
Հատկանշական է, որ Արևմուտքում հայտարարում են, որ Ռուսատանը չի գնա դրան, որ պարզապես պետք է մտցնել կես միլոնանոց բանակ ու հաղթել Ռուսաստանին։ Այս դեպքում, ըստ իրենց հաշվարկների՝ Պուտինի վարչակազմը կարող է տապալվել։ Ռուսաստանն այս իրավիճակում հայտնվել է բավական բարդ իրավիճակում և դանդաղ պետք է ոչնչացնի այդ բրգադները, որպեսզի խաղաղ բնակչությանը նկատմամբ անհամաչափ ուժ չկիրառվի»;
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից