ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օլիմպիական խաղերի մասնակից ծանրորդները Փարիզում հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ 08/11/2024 20:30 | Մարզական
Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունել և ծանրորդներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ Օլիմպիական խաղերում նույնիսկ մասնակցությունն արդեն մեծ նվաճում է:
Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է՝ Օլիմպիական խաղերում պատահական մասնակիցներ չեն լինում. «Հպարտ ենք ձեզնով և շնորհակալ ենք մեզ պարգևած անմոռանալլի զգացողությունների համար: Վստահ եմ՝ հաջորդ մրցումներում դարձյալ բերկրանքի շատ պահեր ենք ապրելու: Ակնհայտ է՝ որևէ այլ ոլորտում չկա հաջողություն, որն այն աստիճան միավորում է, որքան՝ սպորտում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև՝ սփյուռքում: Շնորհակալ ենք նաև «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության համար, որը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելու հիանալի հնարավորություն էր»:
Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հայ համայնքի հետ հանդիպման հնարավորության համար. «Շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար: Թե՛ մարզադահլիճում, թե՛ «Հայաստանի օլիմպիական տանը» շատ մեծ ջերմություն ենք զգացել: Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Իհարկե, այստեղ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս շնորհակալություն է հայտնել աջակցության համար. «Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»:
Այնուհետև, մարզիկները լուսանկարվել են երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և շփվել նրանց հետ: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության, Փարիզ-2024-ի ողջ ընթացքում օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումների և անվանի մարզիկների հետ հանդիպումների համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/02/2024 08:21 Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/02/2024 08:17 Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»
- 11/02/2024 08:14 Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․«Հրապարակ»
- 11/02/2024 08:10 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»
- 11/02/2024 08:06 ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ «Հրապարակ»
- 11/02/2024 08:03 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ»
- 11/02/2024 08:01 Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
- 11/02/2024 16:58 Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը
- 11/02/2024 16:49 Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով. Ավանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/02/2024 21:25 Հրդեհ Սյունիքի մարզի Ծավ գյուղում
- 11/02/2024 18:05 Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել
- 11/02/2024 16:14 Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան
- 11/02/2024 12:03 Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
- 11/01/2024 23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից