Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Լեռնային Ղարաբաղ. այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսորի հոդվածը 08/08/2024   11:45  |  ԼՐԱՀՈՍ

Վատիկանյան Avvenire թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լեռնային Ղարաբաղ, այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը» խորագրով հոդվածում իտալացի պրոֆեսորը, հղում անելով  «Caucasus Heritage Watch»հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ  2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են։ 

«Հայերն ու ադրբեջանցիները շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի հակամարտությունից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանները Ադրբեջանին վերագրելու խորհրդային ընտրությունն ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Լեռնային Ղարաբաղի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը 1988 թվականին սկզբում պատճառ դարձավ նրանց դեմ ջարդերի ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ 1992-1994 թվականների պատերազմը ծնունդ տվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի հայկական հանրապետությանը (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև ադրբեջանցիներով նախկինում բնակեցված տարածքներ»,- նշում է հոդվածի հեղինակը։

Ալդո Ֆերրարին հավելել է, որ երեք տասնամյակի դիվանագիտական բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև Ադրբեջանը վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան հաղթական պատերազմով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական միջամտությամբ։ 

«Միջազգային հանրության գրեթե կատարյալ անտարբերության պայմաններում Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել՝ ընդմիշտ թողնելով իրենց տները, եկեղեցիներն ու գերեզմանները՝ ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական հաղթանակն իրականում լիակատար է, բայց Բաքվի իշխանություններն այժմ հակամարտությունը շարունակում են այլ միջոցներով, մասնավորապես՝ վարելով հայկական մշակութային ժառանգության թալանման քաղաքականություն, որի ողբերգական նախադեպը Նախիջևանն է։ Խորհրդային իշխանությունների կողմից Ադրբեջանին վերագրված այս ինքնավար հանրապետությունում ադրբեջանցիները վերջին տասնամյակներում իրական մշակութային ցեղասպանություն են իրականացրել՝ ոչնչացնելով հայկական ողջ գեղարվեստական ժառանգությունը։ Խոսքը շուրջ 90 եկեղեցիների և 10.000 խաչքարերի, հայ  հոգևոր արվեստին բնորոշ քարե խաչերի ոչնչացման մասին է։ Հայերի գեղարվեստական ժառանգության վերացումը ջնջել է այս տարածքում նրանց հազարամյա ներկայության հիշողությունը։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք այս ճակատագրին կարժանանան նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հազարավոր հայկական հուշարձանները: Այս առումով ամենավստահելի աղբյուրը «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագիրն է, որը ստեղծվել է ԱՄՆ Քորնել և Փերդյու համալսարանների հնագետների կողմից: Օդային լուսանկարչության օգնությամբ նրանք փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո դիտարկված 452 տեղանքներից 57-ն արդեն ոչնչացվել, վնասվել կամ վտանգի տակ են հայտնվել։ Չնայած այդ ավերածությունների լրջությանը՝ միանշանակ չէ, որ Ադրբեջանը մտադիր է կրկնել Նախիջևանում իրականացված հայկական հուշարձանների ամբողջական ոչնչացումը նաև Լեռնային Ղարաբաղում։ Իրականում հնարավոր է, որ նա ցանկանում է դրանք գոնե մասամբ պահպանել՝ ելնելով ենթադրյալ «ալբանական» ծագումից։ Թեև ներկայիս ադրբեջանցիները իրականում մահմեդականներ և թյուրքալեզու են, նրանց պատմամշակութային դիսկուրսը կապված է Կովկասում գտնվող հին Ալբանիայի թագավորության հետ նույնպես, որտեղ բնակեցված էին 4-րդ դարում քրիստոնեություն ընդունած կովկասախոս բնակչություն, որը չպետք է շփոթել Բալկանների Ալբանիայի հետ։ Այն մասամբ համընկնում էր ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ, թեև սկզբում այն սահմանափակվում էր միայն Քուր գետի ձախ ափին գտնվող տարածքներով։ 387 թվականին, Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև Հայաստանի թագավորության առաջին բաժանումից հետո, նրա երկու ամենաարևելյան նահանգները՝ Արցախը և Ուտիքը, մտան Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ։ Սկսած մասնավորապես չորրորդ դարի սկզբին տեղի ունեցած քրիստոնեացումից՝ Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը իսկապես շատ խորն են եղել, ինչպես պատմական, այնպես էլ մշակութային ոլորտներում։ Ըստ Կորյունի (442–48) և հայկական այլ աղբյուրների, հինգերորդ դարի սկզբին վանական Մեսրոպ Մաշտոցը (362–440) հորինել է ոչ միայն հայերեն, այլև ալբանական այբուբենը։ Բուն քրիստոնյա Ալբանիայի պատմությունը մեզ հայտնի է հիմնականում հայկական աղբյուրներից և մասնավորապես շնորհիվ 10-րդ դարի վերջին Մովսես Կաղանկատվացու կողմից կազմված Ալբանիայի պատմության։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի և հարևան Վրաստանի, Կովկասյան Ալբանիան մինչև 8-րդ դարի վերջը հիմնականում իսլամացվել է արաբների կողմից։ Հետագայում այս տարածքի մուսուլմանական բաղադրիչը դարձավ թյուրքական, մինչդեռ քրիստոնեական բաղադրիչը հիմնականում հայացվեց։ Անգամ փոքր ուդի համայնքը Ադրբեջանում այսօր էլ պահպանում է ուղիղ կապ հին ալբանական լեզվի հետ։ Քրիստոնյա մնացած ալբանների մեծ մասը հայ եկեղեցական համայնքի մաս է կազմում 8-րդ դարից։ Գանձասարի եպիսկոպոսական նստավայրը Արցախում, որը 13-րդ դարից սկսեց կոչվել Ղարաբաղ, պահպանեց «Ալբանացիների կաթողիկոսություն» անվանումը մինչև 19-րդ դարը՝ չնայած կառավարվում էր հայ ազնվականների՝ Հասան-Ջալալյան ընտանիքի կողմից։ Մի քանի դար, չնայած թուրք քոչվորների ներկայության ուժեղացմանը, Ղարաբաղում մինչև 19-րդ դարի սկզբին ռուսների կողմից նվաճվելը գոյատևեց հայ ազնվականությունը՝ ի դեմս այսպես կոչված մելիքների։ Համեմատած պատմամշակութային ինքնության ամուր շարունակականությամբ բնութագրվող Վրաստանի և Հայաստանի՝ Ադրբեջանն իրականում նորագույն քաղաքական միավոր է և կրում է անգամ մի անուն, որով մինչև 1917 թվականը կոչում էր միայն Իրանի հյուսիսում գտնվող տարածքը՝ Արաքս գետի հարավում։ Արդեն խորհրդային տարիներին Բաքվում ազգային ինքնություն ձևավորելու ջանքեր էին գործադրվում, որի շրջանակներում թուրքական մշակութային աշխարհին պատկանելուց բացի, պնդվում էր Կովկասյան Ալբանիայի հետ հարաբերությունների կարևորությունը: Այս տեսությունը մշակվել է ադրբեջանական պատմագրության ճանաչված հայր Զիյա Բունիաթովի (1923-1997) բազմաթիվ հրապարակումներում։ Հինավուրց Ալբանիայի հետ Ադրբեջանի պատմական կապն իրականում կոնկրետ փաստ է, որը, սակայն, օգտագործվում է խիստ ազգայնամոլական ձևով` ամբողջապես ալբանական ժառանգություն համարելով այն ամենը, ինչ քրիստոնեական է նրա ներկայիս տարածքում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հայկական հուշարձանները»,- գրել է հոդվածի հեղինակը:

Նրա խոսքով՝ այս մեկնաբանությունը հիմնված է պատմական և մշակութային տվյալների արմատական խեղաթյուրման վրա, որի հետեւանքով Կովկասյան Ալբանիայի վերաբերյալ ադրբեջանական տեսությունները էապես դուրս են մնացել որևէ գիտական վավերականությունից: 

«Փաստորեն, ըստ ադրբեջանցի «գիտնականների» վարկածի, հայերը Ղարաբաղ են ժամանել միայն ռուսների կողմից Կովկասի գրավումից հետո, այսինքն՝ XIX դարի սկզբին։ Ակնհայտորեն առանց հիմնավորումների այս թեզը պաշտպանվում է Ադրբեջանի կողմից՝ պատմական իրականության համակարգված կեղծման միջոցով, որը, ցավոք, համատարած միջամտությունների և ֆինանսավորման շնորհիվ սկսում է ընդունվել նաև արտերկրում։ Քաղաքական և մշակութային ազատության բոլոր համաշխարհային վարկանիշների մշտապես վերջին հորիզոնականներում գտնվող երկրին բնորոշ մի գործելաոճ է սա, որը, սակայն, հմտորեն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները հասնելու այնպիսի նպատակների, որոնց այլ ճանապարհով աներևակայելի կլիներ հասնել: Իսկապես հնարավոր չէ զբաղվել Ադրբեջանի  պատմությամբ, մշակույթով և քաղաքականությամբ՝ առանց հաշվի առնելու այս քաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետ կապված»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Կովկասյան Ալբանիայի ադրբեջանական վերակառուցումը առանց քննադատության ընդունելը նշանակում է մասնակցել հայերի դեմ մշակութային նոր ցեղասպանությանը, որոնք մեկ դարից փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում ոչ միայն կոտորվել և վտարվել են իրենց նախնիների տարածքներից՝ սկզբում Օսմանյան կայսրության, իսկ այժմ՝ Ադրբեջանի, այլև զրկվել են իրենց գեղարվեստական ժառանգության մեծ մասից։ 

«Քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները, որոնք ժամանակին տարածվում էին Կովկասից մինչև Միջերկրական ծով, շարունակում են գտնվել ոչնչացման վտանգի տակ։ Եթե արևելյան Թուրքիա ճանապարհը ցավոտ երթուղի է, որն անցնում է մեկ դար առաջ դաժանորեն ոչնչացված ժողովրդի հիշատակի միջով, որի հուշարձանները մասամբ շարունակում են վկայել նրա մեծության մասին, ապա Ադրբեջանն այժմ գործում է ավելի համակարգված՝ ոչնչացնելով հայկական ներկայության բոլոր հետքերը, ինչպես, ցավոք սրտի, արդեն եղել է Նախիջևանում կամ ինչպես դա տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում՝ «ալբանիզացման» միջոցով, և որտեղ չեն պակասում նաև իրական ավերածությունները։ Բաքվի իշխանությունների «ալբանական» նախագիծը Կովկասի Ալբանիա ստեղծելն է, որը լիովին զուրկ կլինի Հայաստանի հետ առնչություններից. Ալբանիա՝ առանց հայերեն արձանագրություններով (որոնք պետք է ջնջել) եկեղեցիների, առանց խաչքարերի (որոնք պետք է ոչնչացնել, քանի որ հայկականությունը չափազանց ակնհայտ է), առանց միջնադարյան գերեզմանոցների (տապանաքարերը վկայում են հին հայկական ներկայության մասին) և այլն։ Սա իսկապես կործանարար և ստոր նախագիծ է, որին չպետք է նպաստել որևէ ձևով։ Առավել ևս, որ այս ապահայացված Ալբանիայի մասին հորինվածքը Բաքվի հանրային դիսկուրսում մեկուսացված փաստ չէ, որը փաստորեն շարունակում է հենց Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախակի անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ կասկածի տակ դնելով նույնիսկ այս երկրի գոյությունը: Ինչպես տեսնում ենք, եթե մշակութային ասպարեզում Կովկասյան Ալբանիայի ուրվականը գրոտեսկային հետևանքներ ունի իր կատարյալ անհամապատասխանելիության պատճառով, ապա քաղաքական ասպարեզում կան ծայրահեղ վտանգավոր հետևանքներ, որոնք չպետք է թերագնահատել և ամեն դեպքում պետք է խորությամբ անդրադառնալ՝ ի հարգանք պատմական իրականության և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի»,- եզրափակել է Ալդո Ֆերրարին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:50 07/08/2024  |  ՔաղաքականՄինսկի խումբն այն միակ հարթակն է, որի սեղանին պետք է դնել արցախցիների վերադարձի հարցը. Դավիթ Գալստյան
15:07 03/08/2024  |  ՔաղաքականՈւզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել․ Ոսկանյան
21:26 02/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ավիրել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
20:21 01/08/2024  |  ԼՐԱՀՈՍ8 հոգին կալանավորվել են քաղաքական պատվերի հիման վրա եւ դատարանի առաջ նրանց կանգնեցնելը ազգային արժանապատվությունը ստորացնելու տարրեր ունի
22:22 26/07/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ
11:33 23/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի պետական ջազ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով
11:27 20/07/2024  |  ՄեկնաբանությունՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն՝ ՀՀ-ն չի արձագանքելու․ ՌԴ դիվանագետ
22:51 19/07/2024  |  ԼՐԱՀՈՍԴատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ. փաստաբան
19:52 12/07/2024  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծը
20:54 09/07/2024  |  ԼՐԱՀՈՍՖրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան

Արխիվ

[]