ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին․Ամիրբեկով «Ազատություն» 08/06/2024 16:44 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։
Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին. - «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»:
Հարցազրույցից օրեր առաջ Ամիրբեկովը մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հետ, ով վերջին ամիսներին շարունակ հորդորում է կողմերին վերջնական համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած ամերիկյան կողմի հորդորներին ու նաև վերջին դեմ առ դեմ հանդիպմանը՝ Բաքուն մնացել է անդրդվելի:
«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», - ասել է Ամիրբեկովը:
Բաքուն մի քանի անգամ շեշտել է՝ խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։
Երևանն այդ մտահոգությունը չի ընդունում։ Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ նախ, խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։
«Եթե մենք գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա և չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը ևս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված», - նշել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ