Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Արմեն Տեր-Սահակյանի գործը կամ կվերաբացվի, կամ դիմում կներկայացվի ՄԻԵԴ. որդին մանրամասներ է հայտնում 08/03/2024   20:08  |  ԼՐԱՀՈՍ

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը պատրաստվում է ՄԻԵԴ-ում գործընթաց սկսել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա որդին` Աբգար Տեր-Սահակյանը:

Հիշեցնենք, որ շուրջ 32 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։

Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Քննությամբ հիմնավորվել ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ապացուցվել է, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկացված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:

Հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդի՝ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։

Արմեն Տեր-Սահակյանն այս ընթացքում մի քանի անգամ դիմել է դատարան` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելով, որոնք մերժվել են, 2023թ. դեկտեմբեր ամսին` հրաժարվել է վաղաժամկետ ազատ արձակման դիմումից, տուժող կողմի պնդմամբ` հանրային ճնշման արդյունքում: Ավելին, բանդայի կողմից սպանված Հովհաննես Սուքիասյանի որդին` Թադևոս Սուքիասյանը, երեկ հրավիրված ասուլիսում ահազանգել էր` Տեր-Սահակյանի կողմից կրկին վաղաժամկետ ազատ արձակման հարց բարձրացնելու մասին, միևնույն ժամանակ, Սուքիասյանն անդրադարձել էր Տեր-Սահակյանի` օրերս տված հարցազրույցին, որում վերջինս պնդել էր, թե ինքը տուժող չունի, իսկ սպանությունների մասին խոսելով` ասել էր, թե լիկվիդացրել է թշնամուն, իսկ Սուքիասյանը` «սփյուռքի փողերով» պահում էր, որ պատերազմում պարտվեն. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա, գան իշխանության և որ ինքը զղջում է միայն այն բանի համար, որ գործերը բացահայտվել են: Տեր-Սահակյանի այս հայտարարություններին արձագանքել է տուժող կողմը` Հովհաննես Սուքիասյանի որդին` ներկայացնելով հակափաստարկները, ինչպես նաև` գործով ցուցմունքները, այդ թվում` Տեր-Սահակյանի:

Արմեն Տեր-Սահակյանի որդին` Աբգար Տեր-Սահակյանը, սակայն, պնդում է, թե այժմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը հետին պլանում է, երկու անգամ հրաժարվել են դիմումից:
«Մենք մեր հոր գործով զբաղվում ենք: Կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով կդիմենք դատարան` գործերի վերաբացման համար, կամ ՄԻԵԴ ենք գնալու, որովհետև այդ հոդվածներով չէր հասնում ցմահ կամ մահապատիժ: Մասնավորապես, հայրիկիս, որ մահապատիժ են նշանակել, ապա` ցմահ ազատազրկում, իր հոդվածներով չէր կարող նշանակվել նման պատիժ, առավելագույնը` 15 տարի ազատազրկում: Այդ մասով դիմելու ենք ՄԻԵԴ»,- ասաց Տեր-Սահակյանը` նշելով, որ ծիծաղելի են Թադևոս Սուքիասյանի այն պնդումները, թե իր հայրը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ արձակվելու դիմումից` տեսնելով դատարանի բակում հավաքված անձանց:

«Իրենք շատ փոքր մարդիկ են, ծիծաղելի է, որ ինքն իր մեջ փքվել է ու կարծում է, թե իրենց գործոնով պայմանավորված է հայրիկս հրաժարվել դիմումից: Իր գործոնը չի կարող ազդեցություն ունենալ ոչ իմ, ոչ էլ հորս վրա: Մեզ ոչ հետաքրքրում է այդ գազելի շոֆեռները, ոչ` ուազ-ի շոֆեռները… Եթե մենք պետք է այդ շոֆեռներին տեսնելով չգնայինք վաղաժամկետ ազատ արձակման, ապա ոչ իմ, ոչ հորս կյանքն արժեք չունի: Մենք լսում ենք մեր փաստաբաններին, որովհետև լուրջ գործընթաց է գնում: Ինքն (Թադևոս Սուքիասյանը -խմբ.) է ընտրել այսպես` հանրային խոսքի տարբերակը` լրագրողներով…Օգտագործվածն էլ է ինքը… Այն, ինչ ինքն ասել է, դրա կրկնապատիկն է…: Ինքն իրենից ինչ է ներկայացնում, որ թեկնածություն է դրել, քանի ձայն է հավաքել, հսկայական Կոշ գյուղում 80 ձայն է հավաքել»:

Անդրադառնալով գործով 26 տուժողներին` Տեր-Սահակյանը նշեց` ինչու է այդքան տուժողներից միայն ինքը` Սուքիասյանը խոսում:

Տեր-Սահակյանը նաև հերքեց, թե տուժող կողմը ծանուցումներ չի ստացել` վաղաժամկետ ազատ արձակման դիմումի քննության հարցով, նշում է` նախկինում Արտուշ Գաբրիելյանի վարույթում նիստերը հետաձգվում էր, քանի որ ծանուցված լինելով` տուժողները չէին ներկայանում դատարան:

Ինչ վերաբերում է զղջմանը, Արմեն Տեր-Սահակյանի որդին կրկնեց հոր խոսքերը` «Սպանություն չէ, լիկվիդացիա է: Լիկվիդացվել է անձ, ինչից հետո պատերազմում հաղթել ենք»:

Հ.Գ.Ասել է, թե՝ Արմեն Տեր-Սահակյանն ընդունում է, որ հայ պաշտոնյա են «լիկվիդացրել» քաղաքական շարժառիթներով, սակայն զղջման խոսքեր ցայսօր չի հնչեցրել, ինչով էլ պայմանավորված, ըստ տուժող կողմի, զրկվում է պայմանական վաղաժվամկետ ազատվելու հնարավորությունից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:13 01/08/2024  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական սպանությունները ՀՀՇ-ի կողմից կազմակերպված էր, Տեր-Սահակյանը վախենում է, գիտի` հորս սպանությունը ոսկոր է, որը կմնա կոկորդին. Սուքիասյան
12:23 01/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանն իր հարցազրույցով ցուցմունք տվեց իր դեմ ու փակեց վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը. սպանված Հ.Սուքիասյանի որդի (տեսանյութ)
14:33 26/04/2024  |  Միջազգային լրահոսՍտամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
18:00 26/02/2024  |  Միջազգային լրահոսՌուսական «Глухарь» հեռուստասերիալի դերասանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով
20:00 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍ28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ցանկանում է ազատ արձակվել, բայց չի զղջում
16:15 25/12/2023  |  Դատական ռեպորտաժներՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվեց․ հրապարակվեց դատարանի որոշումը
18:30 22/12/2023  |  Դատական ռեպորտաժներՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հրաժարվեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից
14:52 23/11/2021  |  Դատական ռեպորտաժներ«Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել
17:29 02/10/2021  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալներից երեքը հացադուլ են հայտարարել, նրանց թվում է՝ զինված բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը
19:28 04/05/2021  |  Քրեական խրոնիկոնՍիրիացի երկու վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Արխիվ

[]