ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան և որ ուղղություններն են նախընտրում հայաստանցիները 08/02/2024 20:10 | ԼՐԱՀՈՍ
Այս տարի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա համեմատ փոքր–ինչ նվազել են։ Առաջին կիսամյակի պաշտոնական վիճակագրական տվյալները դեռ չկան, բայց փորձագիտական տվյալներով շուրջ 5 % նվազում ունենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ու սա իր պատճառներն ունի։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն՝ ընդգծելով, որ պատճառներից մեկը չափից դուրս զգուշավորությունն է և այն, որ մեզ համար կարևոր շուկա հանդիսացող երկրների, հատկապես, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ԱԳ նախարարությունների կայքերում Հայաստանը ներկայացված է կարմիր սահմանագծերով։
«Այսինքն, Հայաստանը ոչ այնքան անվտանգ երկիր է ներկայացված, իսկ սա իր ազդեցությունն ունենում է՝ չնայած նրան, որ շատ ռեյտինգային պարբերականներում, լրատվամիջոցներում Հայաստանը ամենաանվտանգ , ամենագրավիչ երկրների թոփ տասնյակում է միշտ եղել։ Այնուամենայնիվ, պաշտոնական կայքերում կարմիրով ներկայացված լինելն իր ազդեցությունն ունենում է։
Բացի այդ՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանում անկայուն իրավիճակը նույնպես իր բացասական ազդեցությունն ունենում է և դրան գումարած մեր զբոսաշրջային արդյունքի գինը անհամեմատ և անհարկի թանկացել է, ինչը նույնպես իր բացասակայն ազդեցությունն ունենում է։ Կարծում եմ, սա մեզ համար պետք է ինդիկատոր լինի, որպեսզի մենք վերանայենք մեր գնային քաղաքականությունը»։
Անդրադանալով հայաստանցիների նախընտրած ուղղություններին՝ նա նշեց, որ այս տարի էլ ծովային հանգիստ առաջարկող երկրներն են նախընտրելի ուղղությունները։ «Հատկապես, ամռանը մենք շատ ենք սիրում ծով, որը չունենք։ Ծովային հանգիստ առաջարկող երկրներից բավականին լայն ընտրանի կա. Մոնտենեգրո, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս։ Նոր ուղղություններ կան, նաև Արաբական ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, նաև եվրոպական երկրներ են շատ գնում։
Վրաստան մնում է հայերի համար ավանդաբար նախընտրելի ուղղություն, բայց ոչ այնքան մեծ ծավալներով, որքան նախկինում էր»։
Ապրեսյանի դիտարկմամբ՝ արտագնա զբոսաշրջային փաթեթների պահանջարկի վրա որոշակի ազդեցություն է ունենում նաև ռելոկանտների նվազումը։ «Ճիշտ այնպես, ինչպես ինչպես բոլոր մյուս ապրանքների ու ծառայությունների, այնպես էլ զբոսաշրջային ծառայությունների ձեռքբերման վրա է ռելոկանտների նվազումը որոշակի ազդեցություն ունենում»։
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, Ապրեսյանն ասաց, որ այս ուղղությունները տարբեր են, բայց, ցավոք ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկներն ունեն մտավախություններ դեպի Ջերմուկ կամ Սյունիք այցելությունների հետ կապված, այլև հենց Հայաստանի բնակիչների մոտ կա չափից դուրս զգուշավորություն։
«Ես կարծում եմ, որ Ջերմուկը, Սյունիքը շատ գրավիչ այցելության վայրեր են ու պետք է գնալ ոչ միայն վայելելու այդ հրաշքը, այլև սյունեցիների ու ջերմուկցիների կողքին լինելու համար, որպեսզի մեր հայրենքի այդ հատվածները ու այդ հատվածներում բնակվող մեր հայրենակիցները չտուժեն մեր չափից դուրս զգուշավորությունից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ