ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանների գործողությունները միտված էին բացառապես Լևոն Քոչարյանի դեմ` սկսած խեղդելու տեսարանից, որևէ օրինական պահանջ չի եղել. Լևոն Քոչարյանի գործով հետազոտվում են տեսանյութերը 08/02/2024 23:00 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատալսումները:
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այսօրվա նիստում դատարանում հետազոտվել են գործում առկա տեսագրությունները` Լևոն Քոչարյանի ձերբակալման կադրերի վերաբերյալ: Պաշտպանության կողմը պնդում է`իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ, ավելին` տեսագրություններում հստակ երևում է, որ ոստիկանները հատուկ ուժ են կիրառել Լևոն Քոչարյանի նկատմամբ` սկսած խեղդելու հնարքից: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նկատեց` երբ Սերգեյ Ասատուրովը և Լևոն Քոչարյանը մոտեցել են, ոստիկանները պարզապես կանգնած են եղել, որևէ հակաիրավական գործողություն, Ոստիկանության ծառայողների օրինական գործունեությանը միջամտելու որևէ գործողություն չեն իրականացրել:
Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ կարևորեց, որ տեսանյութերում ևս արձանագրված է, որ մխրճվելու որևէ գործողություն չի արվել, ավելին, լսելի են քաղաքացիների ձայներ, միևնույն ժամանակ, չի լսվում ոստիկանության օրինական պահանջ, վերջիններս անգամ բառ չեն ասում, սկսում են պարզապես բերման ենթարկել և այդ ընթացքում ակտիվ գործողություններով աչքի է ընկնում գործով տուժող ոստիկաններից մեկը: Հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Քոչարյանը` նշելով, որ տեսանյութերը ևս մեկ անգամ ցույց են տալիս այս գործի աբսուրդ լինելը։
«Մենք արդեն երկրորդ տեսանյութն ենք դիտում, արդյո՞ք որևէ մեկը իմ կողմից բռնություն տեսավ` ոչ, ևս մեկ անգամ` ոչ, որովհետև նման բաներ չեն եղել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կան ցուցմունքներ և դրանք իրար հակասում են, ապա կա տեսանյութ, նայում ես՝ հասկանալու համար, թե ի վերջո ո՞րն է չափազանցնում։
Այս տեսանյութերը նայելուց հետո մեղադրողը ինչպե՞ս է գրում, թե «եղել է օրինական պահանջ», «մենք մխրճվել ենք», «հարվածքներ ենք հասցրել», երբ ակնհայտ երևում է՝ նման բան չի եղել։ Եթե մի բանը սուտ է, ասում ենք, որ սուտ է։ Ձեր վիրավորանքը մեր նկատմամբ այս ամբողջ գործողությունն է»,- նշեց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ