ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Իրանն իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով. Ստեփան Դանիելյան 08/01/2024 20:52 | Քաղաքական
Ջեյմս Օ՛Բրայենի նախօրեին արած հայտարարության ամենահետաքրքիր պահն այն է, որ նա Փաշինյանին է կոչ անում «խիզախ քայլերի դիմել», ոչ թե Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին»։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում է մեկ անձ, այդ անձն է միակ որոշում կայացնողը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս գոյություն չունի։ Սա արհամարհական վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից հետ հարաբերությունները խզելուն»։
Հարցին, թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը՝ քաղաքագետն արձանագրեց, որ դա թուրքական աշխարհին ինտեգրվելն է, «Զանգեզուրի միջանցքն» է, որը տրվելու է նախ արտաքին ուժերի վերահսկմանը, ընդ որում՝ ինչ-որ երրորդ կողմին, որը հետագայում ճանապարհը կհանձնի ադրբեջանցիներին և թուրքերին, այսինքն՝ դա կլինի իրենց ճանապարհը։
«Մինչդեռ, Իրանից են այս առնչությամբ մեզ տեղեկացնում, որ Հայաստանին դա խաղաղություն չի բերի և օգուտ չի բերի։ Վերջերս էլ ՌԴ-ում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը իրենց կողմից չի դրված, այսինքն Սյունիքով ճանապարհ է անցնելու, որն ունենալու է ռազմաքաղաքական նշանակություն և Հայաստանը կանգնելու է թուրքական աշխարհի, արևմտյան աշխարհի առջև՝ տալով այդ ճանապարհը։
Դանից հետո փորձելու են տնտեսական կապերը խզել Ռուսաստանի հետ, այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է անկման, նաև վառելիքն ենք ստանալու Ադրբեջանից ու աստիճանաբար դառնալու ենք Ադրբեջանի կցորդ, ադրբեջանցիները բնակվելու են Հայաստանում, ավելին` Հայաստանը այդպիսով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, որն իրենց ծրագիրն է ու իրենք այդ ծրագրի մասին բացահայտ խոսում են»։
Դիտարկանը, թե Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ միջանցք հասկացությունը չեն ընդունում, որ դա իրենց համար «կարմիր գիծ է» ՝ Դանիելյանը պատասխանեց, որ մենք 6 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվել են, բայց իրականում արվել է ճիշտ հակառակը։ «Այսինքն, հույս դնել մի անձնավորության վրա, որը իրարամերժ հայտարարությւոններ է անում, մեղմ ասած՝ լուրջ չէ։
Ավելին, երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կամ այդ անձը չի համաձայնել, ապա պետք է նայենք քայլերի հաջորդականությանը, իսկ այդ քայլերի տրամաբանությունը, ցույց է տալիս, որ հակառակն է արվելու։
«Տեսեք, թե հայ պաշտոնյաներն ում հետ են հանդիպում, ում հետ է նկարվում ԳՇ պետը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, այն երկրի, որի նպատակը հենց այդ «միջին միջանցքն է»։ Սա միակ նման խնդրահարույց հանդիպումը չէ։ Երբ այս շղթան դիտարկում եք, ապա ամեն բան ակնհայտ է դառնում»։
Դիտարկմանը, թե այդ հանդիպումները իրենք բնորոշում են որպես դիվերսիֆիկացված քաղաքականության իրականացման վկայություն՝ նա պատասխանեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել Սյունիքը, Սյունիքի ճակատագիրը կախված է աշխարհաքաղաքական դասավորվածությունից։ «Եթե Իրանը իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով։ Իրանի, ու ինչ-որ առումով նաև Ռուսաստանի դիրքորոշումն է պաշտճառը, որ Սյունիքը դեռ հայկական է։ Այսինքն, եթե Սյունիքը մնա հայկական, ապա դա լինելու է ուժերի հավասարակշռության արդյունքում։ Այսինքն, հայկական բանակի վախից չէ, որ հիմա ադրբեջանցիները Սյունիք չեն մտնում։
Նրանք, ովքեր նման իրավիճակում խոսում են սուվերեն որոշումների մասին՝ նշանակում է, այդ մարդիկ կամ իրավիճակը չեն հասկանում, կամ մեզ խաբում են։ Հայաստանը այսօր մի երկիր է, որն ի վիճակի չէ իր սահմանները պահել, սա պետք է հայ հասարակությունը հասկանա և Սյունքը կարող է հայկական մնալ աշխարհաքաղաքական առումով ճիշտ քաղաքականությունը վարելու դեպքում, այլ տարբերակ գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ