Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

COP29-ի կազմակերպիչներին կոչ ենք անում վերանայել իրենց որոշումը և միջոցառումը Ադրբեջանից տեղափոխել այլ երկիր. հայտարարություն 08/01/2024   10:58  |  Քաղաքական

Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը։ Այս մասին ասվում է ասոցիացիա կողմից տարածած հայտարարության մեջ։

Դրանում նշվում է.

Մենք այս որոշումը անհամատեղելի ենք համարում COP-ի նպատակների և արժեքների հետ՝  հիմք ընդունելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում Ադրբեջանի դրսևորած շարունակական անպատասխանատու վարքագիծը հետևյալ ոլորտներում։

Մարդու իրավունքների խախտումներ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների հանդեպ բռնությունները լրջագույն խնդիրներ են: Այս երկրում ազատ խոսքի, մամուլի և հավաքների ազատությունները լրջորեն սահմանափակված են, ինչը հակասում է COP-ի նպատակներին ու արժեքներին Human Rights Watch-ի 2023 թվականի զեկույցի համաձայն, Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու ձերբակալությունները:
 

Բնապահպանական անպատասխանատվություն. COP-ի հիմնական նպատակներից են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և կայուն զարգացման խթանումը: Սակայն Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ու գործողությունները հակասում են այս նպատակներին: Մասնավորապես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս նավթի և գազի ոլորտի գերակշիռ դերը երկրի տնտեսության մեջ: 2022 թվականի  պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ երկրի ՀՆԱ-ում նավթի և գազի ոլորտի մասնաբաժինը կազմում էր 47,8%։
Այս ցուցանիշները վկայում են հանածո վառելիքից երկրի տնտեսության ծայրահեղ կախվածության մասին, ինչը հակասում է COP-ի՝ կանաչ տնտեսության անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին:

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023»-ում Ադրբեջանը 2024 թվականին ունի 23 միավոր, ինչը նշանակում է, որ 180 երկրների շարքում երկիրը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ ցույց տալով կոռուպցիայի բարձր մակարդակ։ Սա կասկածի տակ է դնում երկրի՝ բնապահպանական խնդիրները արդյունավետ լուծելու, ինչպես նաև երկրի՝ COP-ի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հետևելու կարողությունը:

Ավելին, Կասպից ծովի էկոհամակարգը պոտենցիալ վտանգի տակ է Ադրբեջանի նավթարդյունաբերության պատճառով: Թեհրանի կոնվենցիան (Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա) սահմանում է բարձր ստանդարտներ Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ նավթային արտահոսքերի և արդյունաբերական թափոնների կանխարգելումը: Սակայն, Ադրբեջանի կառավարության կողմից այս ստանդարտների պահպանման վերաբերյալ հրապարակային աղբյուրներում մանրամասն հաշվետվություններ կամ ապացույցներ չեն հայտնաբերվել: Սա բարձրացնում է մտահոգություններ Կասպից ծովի կենսաբազմազանության և ձկնային պաշարների պաշտպանության վերաբերյալ:

3.       Ժողովրդավարության բացակայություն. Ադրբեջանում ժողովրդավարության ինստիտուտները համակարգային լուրջ խոչընդոտների են հանդիպում: Ժողովրդավարական սկզբունքների և թափանցիկ կառավարման բացակայությունը կասկածի տակ է դնում COP-ի որոշումների արդարությունն ու թափանցիկությունը: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը դասակարգվել է որպես «ոչ ազատ» երկիր՝ 100-ից ստանալով ընդամենը 9 միավոր:

 

4.       Տարածաշրջանային անկայունություն և ագրեսիվ քաղաքականություն. Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում շարունակում է մտահոգություններ առաջացնել միջազգային հանրության շրջանում և հակասում է COP-ի խաղաղ համագործակցության գաղափարին: ՄԱԿ-ի տարբեր մարմիններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առկա լարվածության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր վերջին զեկույցում անդրադարձել է տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Միջազգային կազմակերպությունների կողմից փաստագրվել են Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման դեպքեր ևս: Օրինակ, Human Rights Watch-ը հաստատել է կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

Կլիմայական ֆինանսավորման թափանցիկության բացակայություն. Transparency International-ի հայտարարությունը (որը վերաբերում է լոբբինգի և ազդեցության ոլորտներում թափանցիկության ու բարեվարքության ապահովմանը) ցույց է տալիս, որ կլիմայական ֆինանսավորման գործընթացներում հաճախ բացակայում է հանրային մասնակցությունը, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին: Ադրբեջանում կոռուպցիան համակարգային է, ինչը հաստատվել է միջազգային հետաքննությունների արդյունքներով:

Մասնավորապես, «Պանամյան փաստաթղթերը» բացահայտեցին Ադրբեջանի իշխող էլիտայի օֆշորային գործարքները: Հանքարդյունաբերության ոլորտում ևս բացահայտվել են կոռուպցիայի լուրջ դեպքեր, ինչպես ցույց է տալիս ԱՄՆ Արդարադատության նախարարության Արտասահմանյան կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) ուղեցույցը։

Հաշվի առնելով վերոգրյալը կոչ ենք անում՝

COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը (UNFCCC) վերանայել COP29-ի անցկացման վայրի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական պատասխանատվության գործոնները:

Միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրաձայնել Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված մտահոգությունները և պահանջել թափանցիկություն ու հաշվետվողականություն այս գործընթացում:

Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական ուղիներով բարձրացնել այս հարցը միջազգային ատյաններում և պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերում:

Ապահովել կլիմայական ֆինանսավորման թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Ներգրավել տեղական համայնքներին և խոցելի խմբերին կլիմայական ֆինանսավորման որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով, որ ոչ ոք չմնա անտեսված:

Հայաստանի Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP29-ի անցկացումը մի վայրում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին:

Հայտարարությունը ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:24 29/07/2024  |  Միջազգային լրահոսԲաքվին դուր չեն եկել Արցախի դեմ ագրեսիայի հարցում Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունները
10:32 29/07/2024  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքուն Հայաստանին մեղադրում է հեռախուզական թռիչքներ իրականացնելու մեջ
15:52 27/07/2024  |  ՔաղաքականՕլիմպիադայի բացմանը ՀՀ մարզիկներին ներկայացնելիս ֆրանսիացի հաղորդավարները խոսել են Ղարաբաղի մասին. Արդբեջանը դիմելու է ՄՕԿ
18:33 26/07/2024  |  ՔաղաքականՏևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը
18:30 26/07/2024  |  ՔաղաքականԵթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան
16:30 25/07/2024  |  ՔաղաքականԱդրբեջանը միայն 1918 թ-ին Բաքվում իրականացրած հայերի ցեղասպանության ժառանգներին պարտք է 102 մլն 674 ֆունտ ստեռլինգ. գիտական ուսումնասիրության հետքերով
15:56 22/07/2024  |  ԼՐԱՀՈՍԲաքուն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեմ դեմարշ է սկսել՝ օգտագործելով ընդդեմ Երեւանի կեղծ քարոզչությունը
10:47 11/07/2024  |  ՔաղաքականԲլինքենը և Բերբոքը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը
15:32 09/07/2024  |  Միջազգային լրահոսԲաքվում հիվանդը բենզին է լցրել ու այրել գլխավոր բժշկի աշխատասենյակը, քանի որ վերջինս իրեն փաստաթուղթ չի տրամադրել
15:46 03/07/2024  |  ՔաղաքականՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Երևանին ու Բաքվին Մոսկվայի հետ համագործակցությունից պոկելու ցանկության մեջ

Արխիվ

[]