ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի հայտարարությունը ոչ այնքան զգուշացում է, որքան դիրքորոշում է. Գոռ Գևորգյանը՝ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության մասին 07/31/2024 19:49 | ԼՐԱՀՈՍ
Իրանի հայտարարությունն ուղղված արտատարածաշրջանային երկրների ներկայությանը Հարավային Կովկասում, առաջինը չէ, դա ոչ այնքան զգուշացում է, որքան դիրքորոշում, որը շատ տրամաբանական է, եթե մենք այն դիտարկում ենք Իրանի օրակարգային մարտահրավերների տեսանկյունից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց արևելագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությանը, որ երկու երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովողն իրենց և իրենց հարազատների վրա հույս դնելն է, իսկ ոմանց գործողությունները, ովքեր գալիս են հեռվից և միջամտում այլ երկրների գործերին, ի վերջո վնասում են:
«Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են խնդրահարույց տարածաշրջանում գտնվող փոքր պետություններին, որոնց թվին կարելի է դասել նաև Հայաստանը, պետական օրակարգում գտնվող առաջնային շահերը շատ հաճախ տարբեր հարցերով կարող են խաչվել նաև հարևան երկրների գլոբալ շահերի հետ։ Այդ առումով Հայաստանը և մի շարք այլ երկրներ բացառություն չեն։
Ցանկացած գործընթաց, որը նախաձեռնվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում, բնականաբար, առնչվում է նաև հարևան երկրների այս կամ այն շահերի հետ։ Այս դեպքում Իրանը բացառություն չէ և, բնականաբար, պետք է այս հարցում ունենա իր դիրքորոշումը։ Եթե մենք դա դիտարկում ենք վերջին շրջանում տեղի ունեցող բուռն ու սրընթաց զարգացումների համատեքստում, ապա Իրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղացողների ակտիվացման համատեքստում, կարծում եմ, բավականաչափ ընկալելի և տրամաբանական է»։
Գևորգյանի դիտարկմամբ՝ Հայաստանի բազմակողմանի փոխգործակցությունը նոր չէ։ «Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել է դիվերսիֆիկացման բանաձևը իր հարաբերություններում, դրա լավ ապացույցն է ոչ միայն Հարավային Կովկասում ավանդաբար դերակատարություն ունեցող երկրների հետ հարաբերությունները, այլև տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների հետ։
Այս պարագայում արտաքին քաղաքական դասական մոտեցման տեսակետից՝ սա ունի իր տրամաբանությունը։ Այսինքն, դիվերսիֆիկացումն ունի իր տրամաբանությունը։ Բայց դա իրականում ոնց կարձագանքի և ինչպիսի կոնյուկտուրա կգտնի Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության ներքո՝ Հայաստանի արտաքին անվտանգային շրջանակներում, ինչպիսի տեղ ու դերակատարություն կունենա՝ առանձին խոսակցության նյութ է։
Պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ կան կոնկրետ մարտահրավերներ, դրանք արտաքին քաղաքական օրակարգի մարտահրավերներ են և մեծ հաշվով առնչվում են Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հիմնարար խնդիրներին»։
Դիտարկմանը, թե տպավորություն չկա՞, որ համագարծակցությունը Արևմուտքի հետ տեղի է ունենում տարածաշրջանային երկրների հետ համագարոծակցության հաշվին, մասնավորապես, Հայաստանը բազմիցս մերժել է Իրանի համատեղ զորավարժություններ անելու առաջարկը, ռազմական ոլորտում փոխգործակցությունը, մինչդեռ, մենք զենք ենք գնում Ֆրանսիայից և զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ, այդ փոխգործակցությունը նաև ՌԴ-ի հաշվին է, մինչդեռ օրինակ 10 տարի առաջ Հայաստանի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը Իրանի կամ ՌԴ-ի համար մտահոգությունների առիթ չէին դառնում՝ նա պատասխանեց, որ 10, անգամ 5 տարի առաջ դա կարող էր չմտահոգել Իրանին։
«Բայց 2020 թ-ին տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և հավասարակշռությունը խարխլվել է, և անվտանգային առումով Հարավային Կովկասի ողջ կոնյուկտուրան է փոխվել։ Այդ փլուզված ճարտարապետության արդյունքում ի հայտ են եկել երկրորդ համարով խաղացող պետություններ, որոնք հիմա առաջին համարով են խաղում, օրինակ, Թուրքիան։ Այս առումով մենք պետք է հասկանանք, որ երբ խոսում ենք խոշոր տարածաշրջանային խաղացողների մասին՝ առաջին հերթին ցանկացած հարցի, որն առնչվում է մեր պետության հետ՝ պետք է նայել այդ պրիզմայի միջով և պետք է հասկանանք, թե այդ պետությունն ինչ է ուզում և ինչ է ակնկալում։ Սա համադրելով մեր արտաքին քաղաքական շահերի հետ՝ գանք ընդհանուր հայտարարի։ Մենք պետք է հասկանանք, որ մեկը մյուսի հաշվի հնարավոր համագործակցության չպետք է գնալ, պետք է բալանսավորված և հավասարակշռված դիվերսիֆիկացված քաղաքականություն»։
Նա նաև ընդգծեց, որ վերջին շրջանում, եթե նայենք ՌԴ-ի կողմից հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ արտաքին քաղաքականության գերատեսչության կողմից, ապա կտեսնենք, որ այնտեղ շատ հստակ միտք է արտահայտվում, այն է՝ «հուսով ենք, որ այդ համագործակցությունը չի լինի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հաշվին»։
«Սա շատ լավ հասկանում են, ոչ միայն տարածաշրջանից դուրս, այլև տարածաշրջանի խաղացողները։ Դրա համար էլ, որքան էլ, որ դա առնչվում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերին, նաև առնչվում է այդ երկրների արտաքին քաղաքական շահերի հետ։ Դրա համար էլ այստեղ բավական բարդ ու վտանգավոր արտաքին քաղաքական խաղ է գնում, որը բավական խնդրահարույց է։ Այստեղ մենք պետք է կարողանանք ճիշտ դիրքավորվել, շեշտադրումները շատ ավելի դիվանագիտերեն ներկայացնել, որպեսզի այս իրավիճակում նվազագույն ռիսկերով կարողանանք ձևակերպել մեր առաջիկա անելիքները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից