ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն անհետ կորածների ծնողներին ասել է՝ Ալիևը երդվել է, որ այլ գերի չունի. այդ երդումը նրա համար փաստ է. Ղուկասյան (տեսանյութ) 07/30/2024 18:08 | Քաղաքական
Արդեն տևական ժամանակ է՝ քննչական մարմինները փորձում են տարանջատել ԴՆԹ ունեցող և չունեցող մարմինները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի զինծառայողի ազգական Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ի մոտ անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիային։
«Ասում են, եթե ԴՆԹ ունենք՝ ուրեմն մենք այլևս քո երեխայով չպիտի զբաղվենք, մենք մեր արածն արել՝ վերջացրել ենք։ Բայց ԴՆԹ փորձաքննության արդյունքները ոչ պատշատ են կատարվել ու բավական մեծ թվով անճշտություններ կան, ավելին՝ կա 6 արտաշիրիմում, որոնք սխալ փորձաքննության արդյունք են, հետևապես, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ այդ 6-ը՝ 60 կամ 600 չի։ Ուստի, մարդիկ չեն հավատում ԴՆԹ փորձաքննությունների արդյունքներին»,- ասաց Ղուկասյանը։
Նա նշեց, որ ծնողների մի մասը կասկածում են ԴՆԹ փորձաքննության արդյունքներին, ընդ որում՝ ծնողների մեծ մասի փաստարկները, թե ինչու չեն հավատում այդ արդյունքներին՝ բավական հիմնավոր են, թեև կան նաև զգացմունքային պնդումներ։
«Իրենք բերում են ԴՆԹ արդյունքները և ասում՝ սա քո երեխան է, բայց մարդը բավարար հիմքեր է ներկայացնում՝ պնդելով, որ իր երեխայի մասունքները չեն։ Ինչու պիտի մարդը վերցնի այդ երեխային ու տանի հուղարկավորի։ Ուրիշի երեխային վերցնես՝ թաղես, անունն ի՞նչ դնես, հատկապես, որ եղել են դեպքեր, որ պարզվել է՝ ուրիշին են հուղարկավորել։
Սա մարդկանց ճակատագրերի հարց է։ Այս մարդիկ ասում են՝ եթե մարդը ԴՆԹ փորձաքննություն ունի՝ չի նշանակում, որ պետությունը պետք է այդ անձով չզբաղվի։ Ես դեպք ունեմ, երբ մի երեխա եկավ՝ նկար ցույց տվեց, ասեց էս մարմինը, որ տվել են որպես Հովոյի մարմին, դա Հովոն չի, մարդը հստակ ապացույցներով ներկայացնում է։ Գնացեք Եռաբլուր նայեք, տեսեք քանի շիրիմ կա, որ անտեր շիրիմ է դարձել։ Տարել հուղարկավորել են ու ասում են՝ իմը չի։ Սա անընդունելի է»,- ասաց Ա. Ղուկասյանը։
Դիտարկմանը, որ, երբ վերջին անգամ Ադրբեջանի կողմից զոհվածների մասունքներ փոխանցեց Հայաստանին՝ մեր կառավարությունը պնդում էր, որ այլևս անհետ կորածներ չունենք՝ Ղուկասյանն ասաց, որ վաղուց իրեն թույլ չեն տալիս կառավարության շենքում տեղի ունեցող հանդիպումներին մասնակցել։ «Բայց ծնողները պատմում են, որ վերջին հանդիպման ժամանակ հարցրել են, թե Փաշինյանը ինչ է մտածում՝ Ադրբեջանում ունե՞նք անհայտ կորած մարդիկ, ովքեր բռնի գտնվում են Ադրբեջանում։ Նա պատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ ինքը կարծիք չունի և առաջնորդվում է փաստերով, իսկ իր համար փաստն այն է, որ Ալիևն ասում է՝ չունեմ։ Որ մեր ձեռքի տակ վիդեոներ կան, ֆոտոներ՝ դրանք փաստ չեն, բայց որ Ալիևը երդվում է՝ փաստ է։ Ասել է՝ ասեմ ավելին, Ալիևը երդում է կերել, որ չունի, նա դա համարում է փաստ ու դրանով է առաջնորդվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում