ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա հարաբերություն՝ չկա ազդեցություն. մինչդեռ՝ Թուրքիան փորձում է Հայաստանին ազդեցության տակ պահել. թուրքագետ 07/29/2024 20:20 | Քաղաքական
Որքան էլ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձանց միջև հանդիպումներ լինեն, միևնույն է, Թուրքիան սպասելու է մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշիչ քայլի իրականանալուն։ Այսինքն, դա կլինի խաղաղության համաձայնագրի, կամ որևէ այլ բանի տեսքով էական չէ, էական է, որ Հայաստանը արմատական քայլ անի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կայանալիք երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպմանը։
Դիտարկմանը, թե տևական դադարից հետո ինչով է պայմանավորված այս հանդիպումը՝ նա նշեց, որ ամիսներ առաջ հանդիպում եղավ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում ևս խոսվեց այն մասին, որ երկու երկրների բանագնացները երկար ժամանակ է չեն հանդիպել։ «Այդ հանդիպումները, սակայն տեղի չէին ունենում Թոուրքիայի պատճառով, որովհետև Թուրքիան տեսնում է, որ հայ –ադրբեջանական բանակցությունները դեռ շարունակվում են ու դրանց ավարտը չի երևում։ Հետևապես, իմաստ չկա այս հանդիպումների, քանի որ Թուրքիան, միևնույն է, չի բացելու հայ-թուրքական սահմանը։
Սակայն վերջին շրջանում աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ստիպեցին Թուրքիային որոշակի ակտիվություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ։ Շեշտեմ՝ «հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ»։ Այդ հանդիպումը սրա մի մասն է»։
Փորձագետը կարծում է, որ իմիտացիա է արվում, թե գնում են հարաբերությունների կարգավորման։ «Ըստ էության, կան որոշակի քայլեր, մինչև հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների փոխադարձ բացմանը հասնելը։ Մենք գիտենք, որ դեռ 2 տարի առաջ կողմերը պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերեր ունեցողների համար։ Հիմա գուցե, այդ առումով ինչ-որ հայտարարություններ արվեն, թե իբր առաջիկայում հնարավոր է բացել սահմանը»,- ասաց նա եւ ավելացրեց. «Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վեկտորն այնպիսին է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձեռնատու է այս պահին։ Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք, Իրան-Ռուսաստան հարաբերություններում, Իսրայել-Թուրքիա վերջին լարվածությունները... այս համատեքստում Թուրքիան փորձում է Հայաստանը պահել ազդեցության տակ, մինչդեռ չկա հարաբերություն՝ չկա ազդեցություն, այս առումով Թուրքիան փորձում է ինչ-որ կերպ Հայաստանին իր ազդեցության տակ պահել»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք այս հանդիպմանը որոշակի ճնշումներ են գործադրվելու Հայաստանի վրա՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացքում կրկին որոշակի զիջումներ ստանալու համար՝ նա պատասխանեց, որ մենք մշտապես տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ որոշակի պահանջներ է ներկայացրել, սա մշտապես եղել է, ու հիմա էլ բացառություն չի կարող լինել։ «Այսինքն, այս առումով մենք չենք կարողանա այս հանդիպումը տարանջատել նախորդներից։ Այսինքն, պահանջները միշտ կան, դրանց բովանդակությունը կարող է փոխվել, պահանջների կետերը, չափերը կարող են փոխվել, բայց մշտապես լինելու են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ