ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է օգտագործենք ներկա պատմական պահը Ադրբեջանի հետ թշնամության էջը փակելու համար. Միրզոյան 07/29/2024 18:47 | Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին.
Մեծարգո՛ նախարար,
Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս,
Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Հարգելի’ Կոնստանտինոս, շնորհակալություն այս հրավերի համար, և նշեմ, որ հաճույքով մասնակցեցի այդ ձևաչափով բաց և համապարփակ քննարկմանը։
Անդրադառնալով մեր այսօրվա երկկողմ քննարկումներին՝ ուզում եմ ընդգծել հետևյալ չորս կետերը.
Նախ, մենք ընդլայնել ենք մեր գործընկերությունն այն մակարդակի, որ մեր մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է: Ուստի ես ուրախ եմ միանալ ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը:
Երկրորդ. ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել մեր գործընկերությունը: Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար։
Երրորդ կետը վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Փաստացի, սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին: Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն եմ հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև ԵՄ և անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել։ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, և նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենա օրակարգային այլ նոր հարցեր:
Եվ վերջապես չորրորդ կետը. մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և մեր երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։
Հարգելի՛ գործընկերներ, ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի:
Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Այսպիսով, հարգելի՛ ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար:
Սիրելի՛ բարեկամ,
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, այսօրվա համապարփակ քննարկումների և իմ պատվիրակության ամենաջերմ ընդունելություն համար։
Շատ շնորհակալ եմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ