ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան. Խումարյան 07/29/2024 13:25 | Քաղաքական
Հարգելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և փաստորեն աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ շարունակելով.
Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված։
Իրավիճակի կապակցությամբ կասեմ հետևյալը՝
Ունկնդիրներին, լրագրողական համայնքին
Այն, որ հիմա Ընկերության վրա ազդեցությունս զրոյական է, չի նշանակում, որ ռադիոյի համար այլևս պատասխանատու չեմ։ Ընդհակառակը՝ զարգացումների հետագա ընթացքը իմ ձախողման հետևանքն է։ Չեմ եղել բավականաչափ համոզիչ, բավականաչափ մրցունակ, բավականաչափ պինդ։ Բայց թեև իմ կարիերայի իմաստով հեռանկարն աղոտ է, հանրային հեռարձակման ինստիտուտի կայացման տեսանկյունից իրավիճակն առավել քան բարենպաստ է։ Հնարավորությունների այսպիսի պատուհան դեռ չի եղել, և եկեք այն օգտագործենք։ Օրակարգը՝ խմբագրական ինքնիշխանության, ստեղծագործական ազատության և մասնագիտական արժանապատվության սկզբունքների վրա խարսխված, պետությունից անկախ հանրային հեռարձակում ստանալն է։ Ըստ էության այն, ինչ երաշխավորված է օրենքով, բայց միշտ չէ, որ կա։ Իսկ երբ կա էլ, վստահ եղեք, որ ինչ-որ մեկը դրա համար անհամաչափ բարձր գին է վճարում։ Բոլոր նրանց, ում հետաքրքիր են հանրային հեռարձում, հանրային լրատվամիջոց երևույթները, առաջարկում եմ հետս կապ հաստատել։ Գրառման տակ պլյուս դնելով է, անձնական հաղորդագրությամբ․․․ ցանկացած այլ ձևով ձեր մասին իմաց տվեք։ Կհավաքվենք, հետաքրքրությամբ կլսեմ ձեր գաղափարները, կկիսվեմ ռազմավարության վերաբերյալ իմ պատկերացմամբ։ Ի գործ։
Մայր ռադիոյի կոլեկտիվին․
Ռադիոյի սիրելի մարդիկ, Աստված վկա, արել եմ հնարավորն ու անհնարինը, որ այսպես չլինի։ Շատերիդ կողմից ինձ հաճախակի մեղսագրվող ճկունության բացակայությունը հաշիվ չէ։ Մի անգամ էլ ասեմ, ու փակենք այս թեման: Բոլորիդ քաջ հայտնի հարցերից հատկապես ո՞ր մեկի շուրջ ցուցաբերեի ճկունություն։ Վստահեցնում եմ՝ ձեզ պետք չէր լինի այդպիսի տնօրեն։ Թրի տակով անցած ղեկավարն աղետ է իրեն վստահված մարդկանց համար։ Հավատացեք՝ գիտեմ, ինչ եմ ասում։ Իրավիճակը դիտարկեք հակառակ կողմից։ Ղեկավարության փոփոխությունը հնարավորությունների պատուհան է։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրը պիտի փորձի բարելավել դիրքերը, ստանալ այն, ինչն այս կամ այն պատճառով չի ստացել ինձանից։ Ձեզ ցույց տվեք։ Փայլեք, ինչպես հասու է միայն ձեզ՝ Ռադիոտան մարդկանց, և ամեն ինչ կլինի գերազանց։ Իսկ եթե ընթացքն այլ ուղղությամբ սկսի զարգանալ, ինչը նույնպես բացառված չէ, ձեզ «հուշանվեր» եմ թողել։ Գտեք այն։ Խմբվեք դրա շուրջ։ Այն պետք է որ մեղմի հնարավոր բացասական զարգացումները։ Հասկացողը հասկացավ, չհասկացողին կբացատրի։ Ես էլ այնպես չէ, որ հեռու եմ, 24/7 հասանելի: Հրաժեշտ չեմ տալիս։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին․
Խորհուրդ, հիրավի դուք չքնաղ եք։ Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր և ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քալյող և այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարահագրությունը և ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս։
Վերադասներ ասելով էլ մոտավորապես նկատի ունեմ հրապարակի առանձնասենյակներում նստող այն մարդկանց, ում մոտ որ մի երկու շաբաթ առաջ ձեր թեկնածուին տարել էիք «ստուգատեսի»։ Մինչդեռ Խորհրդի միակ իմաստը Հանրայինի և իշխանության միջև պատնեշ լինելն ու իշխանավորների «խածելկաներից» Հանրայինը զերծ պահելն է։ Իրենց հարկերից ամեն տարի մարդիկ 160 միլիոն դրամ ձեզ հենց դրա համար են տալիս, այլ ոչ թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կարգի հայտարարությունների։
Մի պահ ձեռքներդ դրեք խղճներիդ, դուք 160 միլիոնի գործ ե՞ք անում։ Վաղը, երբ այս ամենն ավարտվի, ու գնաք նոր աշխատանք փնրելու, ձեր CV-ների մեջ ի՞նչ եք գրելու՝ էն «քի ըչիվմընթս» բաժնում։ Ձեր էրեխեքին ու թոռներին ինչպես եք բացատրելու, որ մտավորականի, արվեստագետի, այլախոհի մի ողջ կյանք ապրած լինելուց հետո, ձեզ համար անդրոպովյան շրջանի «պարտնոմենկլատուրշիկի» ավարտն ընտրեցիք։
Հիրավի ինչին դիպչում ենք, վերջում ՍՄԿԿ է դառնում։
Հանձնվելիս մարդ միշտ չէ, որ մեռնում է, բայց միշտ չեղարկում է ինքն իրեն։
Գուցե մանկամիտ հնչի, բայց մինչև վերջ հավատում էի, որ կհետևեք ձեր գործընկերոջ՝ Վահրամ Մարտիրոսյանի օրինակին, ու հրաժարական կտաք։ Հիմա տեսնում եմ, որ անուղղելի լավատեսություն է ռազմագերիներից «Չե Գևարայի» վարքագիծ ակնկալելը։ Միակ խնդիրն այն է, որ ձեր գերությունը կամավոր է։ Որևէ օրենք չի պարտադրում ձեզ «շեֆ» ունենալ։ Դուք եք դա որոշել։
Իսկապես խոսքեր չունեմ։ Անուղղելի լավատեսությամբ կրկնում եմ մրցույթի նախարոդ փորձի կապակցությամբ արածս հորդորը՝ Արա Շիրինյան, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, վայր դրեք լիազորությունները։ Ձեզ մոտ մի տեսակ չի ստացվում, նույնիսկ երբ թվում է, թե ստացվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից