ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3+3 ձեւաչափով հանդիպումը Թուրքիայում անցկացվելու մասին որոշվել է Թեհրանում` 2023 թ.-ին, ինչու է հիմա Հայաստանը վարանում 07/28/2024 20:04 | Վերլուծություններ
Այսօր բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված հարցի պատասխանը, այն է՝ Հայաստանը 3+3 ձևաչափով Թուրքիայում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպմանը մասնակցելու՞ է արդյոք, որքան էլ տարօրինակ լինի՝ պատկան մարմիններից չի հաջողվում ճշտել։ Իշխանությունը հստակ պատասխանից խուսափում է՝ ընդհանրական, խուսափողական բառեր գործածելով։
Այս մոտիվացիան, ի դեպ, փաշինյանական իշխանության պարագայում բնավ էլ աննախադեպ չէ, գրեթե միշտ այսպես է եղել, որը թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանի տերն իրենք չեն։ Խոսք ասողն իրենք չեն, որոշում կայացնողն իրենք չեն, իրենք ընդամենը արդեն իսկ իրենց վերաբերյալ կայացված որոշումը փոխանցողի դերն են կատարում։ Սա ցավալի արձանագրում է, ցավալի է, քանի որ իրենք են այսօր մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում։
Իսկ մինչ ինքնիշխանության մասին բազմիցս ճոռոմաբանող քպական իշխանությունն իր ասելիքին չի տիրապետում, իրապես ինքնիշխան պետության՝ Իրանի դեսպանը Հայաստանում՝ այս թեմային մանրամասն անդրադառնում է՝ SNN-ին հստակ տեղեկատվություն հաղորդելով՝ «մոտ ժամանակներս Թուրքիայում տեղի ունենալիք՝ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Վրաստան) արտգործնախարարների հանդիպման մասին (Հայաստան, Ադրբեջան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Վրաստան) և այս համատեքստում շեշտելով իրանական կողմի համար Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը, միաժամանակ՝ հայտարարելով, որ «Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի ապահովման գործում»։ Ի դեպ, նա հատուկ շեշտում է նաև, որ «Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը»։
Հիմա, որևէ պետության ինքնիշխանության մասին սույն համապարփակ տեղեկատվությունը փորձենք համադրել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի՝ «Փաստինֆո»-ին տված պատասխանի հետ։ Ասվում է՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»:
Նախ, ի՞նչ ասել է պատշաճ ժամկետ, երբ արդեն իսկ խնդրո առարկա հանդիպման մասին SNN-ին հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։ Ի՞նչ է, Հայաստանի ԱԳՆ-ն վախենու՞մ է իր անունից կոնկրետ պատասխան տալ ։ Հարց՝ իսկ ե՞րբ է գալու պատշաճ ժամկետը և ո՞վ է որոշելու պատշաճության կոնկրետ օրն ու ժամը։ Առավել եւս, երբ որոշումը կայացվել է 2023թ. հոկտեմբերին Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը, ինչին մասնակցել է նաեւ Արարատ Միրզոյանը: Համենայն դեպս, հենց այդ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում է այդ մասին հայտարարել Լավրովը: Իսկ հիմա Հայաստանը զգուշանում է խոսել այդ մասին:
Համաձայնեք, Իրանը ներկայացնող դիվանագետի սպառիչ պատասխանների համապատկերում ՀՀ խուսափողական պատասխանը առավել քան զավեշտալի է։
Ընդ որում, հայտնի է նաև, որ Վրաստանն այլևս 3+3-ից դուրս է եկել․ իր պետության շահերից բխող սեփական փաստարկներն ունենալով վերջինս հրաժարվել է մասնակցել հանդիպումներին։ Ահա և ինքնիշխանության մեկ այլ դրսևորում։
Իսկ «ինքնիշխան» Հայաստանը դեռ սպասում է։ Ու՞մ է սպասում... գուցե տարածաշրջանային այս ձեւաչափից խուսափելու մեսիջ է հղվել որոշ խաղացոցների կողմից։ Սա՛ է ինքնիշխանության աննախադեպ, զուտ փաշինյանական դրսևորումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ