ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնական Երևանը սպասում է «դաբրոյի» 07/27/2024 17:50 | Քաղաքական
ՀՀ իշխանություններն իսպառ չունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու սուբյեկտայնություն, հանդիպման յուրաքանչյուր ֆորմատի, որը չի համապատասխանում իրենց հրահանգված ուղուն, պայմանական վերցնենք՝ թուրք- եվրոպական կամ թուրք-ամերիկյան գծին, իրենք վերապահումներով են վերաբերվում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետ Արման Աբովյանը։
Ինչպես արդեն հայտնի է՝ «3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, ինչի մասին օրերս հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպանը, սակայն հայկական կողմը չի շտապում ասել՝ մասնակցելու է հանդիպմանը, թե ոչ։ Ա.Աբովյանի խոսքերով՝ պաշտոնական Երեւանի լռությունը, Հայաստանի իշխանությունների անորոշությունը պայմանավորված է նրանով, որ չունեն սուբյեկտայնություն, արտաքին ճակատում որոշումները տարբեր հասարակական խաղացողներն են կայացնում, այսինքն՝ օրակարգը ՀՀ-ն չի որոշում։
«« 3+3»-ին ինքս վերապահումով եմ մոտենում, քանզի համարում եմ, որ տրամաբանական չէ ինչ -որ փորձեր անել նույն Թուրքիայի, Ադրբեջանի հետ յուրաքանչյուր հարթակում, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը կապ չունի, թե ինչ հարթակում են իրենց նախագծերն են առաջ տանում»,- ասաց Աբովյանը։ Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանի իշխանություններն այս կամ առումով, հնարավոր է արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով կամ մի գուցե արտաքին գործերի նախարարի մակարդոկով, ինչ-որ մասնակցություն ունենան, այս կամ այն ֆորմատով, բայց մինչև չստանան պայմանական դաբրոն դրսերից, բնավ կապ չունի որտեղից, իրենք չեն հայտարարի մասնակցության մասին։
Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, ապա Ա. Աբովյանի գնահատմամբ, նման հայտարարություններով, քայլերով Իրանը փորձում է տարածաշրջանը զերծ պահել մեծ պատերազմից, որովհետև շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի հարվածը ՀՀ ուղղությամբ կամ ՀՀ սուբյեկտայնության փոխանցումը արևմտյան վեկտորին անխուսափելիորեն հանգեցնելու է ՀՀ-ի կազմաքանդմանը, ինչն արդեն վտանգ է ներկայացնում Իրանի ազգային շահերի համար։
«Կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ստեղծված կոնֆիգուրացիայով ՀՀ իշխանությունները ոչ մի բան որոշող չեն», - ասաց Աբովյանը։
Նշենք, որ 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնելու որոշման մասին առաջին անգամ հայտարարվել է դեռեւս 2023 հոկտեմբերին՝ Թեհրանում տեղի ունեցած նախորդ հանդիպումից հետո։
«3+3 ձեւաչափով արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում», Թեհրանում տեղի ունեցած ճեպազրուցյում հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ այն տեղի կունենա 2024 թվականի առաջին կիսամյակում։
Թեհրանի հանդիպմանը ՀՀ արտգործանախարար Արարատ Միրզոյանը ներկա եղել է, հետեւապես մասնակցել նաեւ որոշման կայացմանը։ Իրանի դեսպանը CNN-ին տված հարցազրույցում, փաստացի, նորություն չէր ասել, այլ միայն վերահաստատել էր ամիսներ առաջ արտգործնախարարների կայացրած որոշումը, սակայն հիմա ՀՀ ԱԳՆ-ն լռում է՝ տպավորություն ստեղծելով, թե հանդիպման վայրի որոշման մասին տեղյակ չեն եղել, քաղաքական որոշում չունեն՝ մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Ըստ ամենայնի այս ամիսներին ինչ-որ բան է փոխվել ու ինչպես, Ա.Աբովյանը նկատեց, դեռ պաշտոնական Երեւանը 3+3 ֆորմատով այս հանդիպմանը մասնակցելու «դաբրո» կտրվի, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ