Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:24  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է:  Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին: Ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:  Գործադիրի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է ևս 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 174 երեխայի համար։ 

Այցի շրջանակում վարչապետին ներկայացվել է նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Հիմնանորոգվել է թանգարանային շենքի տանիք: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Մուտքից մինչև թանգարանի տարածք սալիկապատվել են հետիոտնային մայթերը, կատարվել է նաև արտաքին լուսավորություն: Վերոնշյալ աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 86 մլն դրամ: Հաջորդ ծրագիրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներն են: Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, իրականացվել է ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարին են ներկայացվել «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերը՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության,  գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Արդյունքում՝ հիմնվել են 5,5 հա խաղողի, 2,5 հա պտղատու ինտեսիվ այգիներ, արտադրվում են «Ալլուրիա» գինիներ (Alluria Wines)՝ հայկական էնդեմիկ խաղողի սորտերից։ Կառուցվել է «Ալլուրիա» գինու տուն՝ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման համար։ Կառուցվել է 8400 քմ նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն, որտեղ ընթացիկ տարում աճեցվում է կծու պղպեղ։

Ակնաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 291 մլն դրամ է: Արդյունքում բնակավայրը կունենա նոր կառուցված մանկապարտեզ, որտեղ կհաճախեն 50 երեխաներ։

Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի արդյունքում կկառուցվի 12542 գծմ գազատար և համայնքը կունենա ամբողջությամբ գազիֆիկացված երկու բնակավայր, 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարգարա» մաքսային կետում, որտեղ նրան ներկայացվել են մաքսակետի արդիականացման աշխատանքները և ստեղծված աշխատանքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Այգեշատ բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 0.8 կմ է։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև մանկապարտեզի վերանորոգման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն աշնանը:

Մարզում իրականացվող հաջորդ ծրագիրը, որը ներկայացվել է վարչապետին, Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն են (Մ-5 ճանապարհից դեպի Ծիածան-Աղավնատուն հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 784 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մ-5, Երևան - Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։ 

Արմավիր կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Մեծամոր համայնքի Կառավարության կողմից տրամադրված կոմունալ տեխնիկան: Ծրագրի ընդհանուր արժեքը 512 մլն դրամ է: Ձեռք է բերվել 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հարթեցնող, աղ ու ավազ ցանող, ավլող և ջրցան բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, 2 բեռնատար, 1 կոյուղի մաքրող մեքենա (քաշող), 1 աղբահավաք մեքենա, 150 աղբաման և 1 գրեյդեր։ Ընդգծվել է, որ առաջիկայում ծրագրի շրջանակում ձեռք կբերվի նաև 1 կոյուղի մաքրող մեքենա և 1 աղբահավաք մեքենա։ Ծրագրի շնորհիվ բարելավվել է համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը: 

Մեծամորում վարչապետը ծանոթացել է համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով իրականացված վերանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում Մեծամոր համայնքն ունի նոր և հարմարավետ աշխատասենյակներով համայնքապետարանի վարչական շենք: 

Լեռնագոգ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող 14 առանձնատների և նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ էլ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Փաուեր սոլար» ընկերության 60 Մվտ հզորությամբ արևային կայանի ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել է 12,3 մլրդ դրամ: Կայանը տարվա կտրվածքով միջինում կարտադրի 120 մլն․ կվտ կանաչ էներգիա, որը կիրացվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Կայանն ապահովում է 40-50 աշխատատեղ` կազմված համայնքի բնակիչներից։ Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսներին սուբսիդավորման ծրագիրը:

Խանջյան գյուղում վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 387 մլն դրամ է, որից 271 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:  Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 32 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։

Աշխատանքային այցի շրջանակում Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի (Ամավիրի վերջնամասից դեպի Նորապատ) 1․7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքն է ներկայացվել կառավարության ղեկավարին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 447 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Այգեվան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են: Ծրագրի նպատակով Կառավարությունը տրամադրել է 848 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։

Արաքս գյուղում նույնպես վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 279 մլն դրամ է, որից 195 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 5 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգված մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-5, Երևան - Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին  (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք): Ծրագրի ընդհանուր արժեքը 607 մլն դրամ է:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգում: Ներդրումային ծրագրով հիմնվել է 100 հա նշենու այգի՝ իր ջրավազանով։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման շրջանակում:

Փշատավան բնակավայրում վարչապետին ներկայացվել են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 205 մլն դրամ է: Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 654 մլն դրամ է։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար" 

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Հ-15, /Մ-5/(Նորապատ)-Արգավանդ–/Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին (Նորապատից դեպի Արգավանդ հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 411 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Արմավիր քաղաքում վարչապետը ծանոթացել է Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ և Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:

Արմավիր քաղաքում Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին են ներկայացվել նաև կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:22 26/07/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ
16:17 26/07/2024  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ)
13:23 26/07/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Փարաքարի միջն. դպրոցի կառուցման ընթացքին
13:18 26/07/2024  |  ԼՐԱՀՈՍԻմիջիայլոց, աչքդ լույս. Փաշինյանը՝ նորածնի հորը (տեսանյութ)
12:49 25/07/2024  |  ԼՐԱՀՈՍԵրկու թիկնապահների հետ հաղթահարեցինք Դիլիջանի ոլորանները. Փաշինյանն էլի հեծանիվ է վարել (տեսանյութ)
14:07 24/07/2024  |  ՔաղաքականԿառավարությունը գաղտնի որոշմամբ է հաստատել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները
20:17 22/07/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը քվեարկել է ՔՊ Շենգավիթի տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրություններում
23:27 18/07/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Չեխիայի վարչապետի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
23:05 18/07/2024  |  ԼՐԱՀՈՍՇառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
22:50 18/07/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Շոլցին ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները

Արխիվ

[]