Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   19:00  |  Տնտեսություն

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի թռիչքաձև աճի ու կառավարման ձախողումների վերաբերյալ նախկինում արտահայտած լուրջ մտահոգություններս հետևողականորեն դառնում են իրողություն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը նշում է իր հերթական հոդվածում։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կարևոր որոշ փաստեր ու գնահատականներ ներկայացնեմ հերթով։

1․ 2024 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կիսով չափ նվազել է։ Մասնավորապես՝ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը 13,9 տոկոս էր, որից հետո էապես նվազել է՝ հունիսին դառնալով 7,1 տոկոս։

2․ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է պետական բյուջեի հարկային ծրագրված եկամուտների հավաքագրման գրեթե 10 տոկոս թերակատարում։ Մասնավորապես՝ այս ժամանակահատվածի համար նախատեսված էր հավաքագրել 1,305 տրիլիոն դրամի հարկեր ու տուրքեր, սակայն փաստացի հավաքագրվել 1,187 տրիլիոն դրամ։ Պակաս է հավաքվել 117,4 մլրդ դրամ։

3․ Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ։ Մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսված 526 մլրդ դրամի ընդհանուր ծախսերի 18 տոկոսը չի կատարվել, որը կազմում է 290 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալ ծախսերի թերակատարումը (բացի պաշտպանության նախարարության ծրագրերից) կազմել է 83 տոկոս։

4․ Անվտանգային աճող սպառնալիքների ֆոնին արձանագրվում է կապիտալի փախուստ մեր երկրից։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 235 մլն ԱՄՆ դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 185 մլն ԱՄՆ դոլարով։ Այսպիսով, օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը դարձել են բացասական։ Այսինքն՝ Հայաստանից դուրս է եկել շուրջ 133 մլն ԱՄՆ դոլարով ավելի շատ օտարերկրյա կապիտալ, քան եկել է Հայաստան։ 

5․ Մակրոտնտեսական ընդգծված բացասական միտումները հանգեցնում են պետական պարտքի շարունակական բարձր աճի։ Մասնավորապես՝ 2024 թվականի հունիսին պետական պարտքը կազմել է 12,103 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 260 միլիոն ԱՄՆ դոլարով։ Թռիչքաձև և շարունակաբար աճում են նաև պարտքի սպասարկման տոկոսավճարները։ Օրինակ՝ 2023 թվականին վճարված տոկոսավճարները կազմել են շուրջ 660 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 28 տոկոսով։

Այս իշխանության կառավարման նախորդ վեց տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով: Այսինքն՝ պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը շուրջ 2,5 անգամ գերազանցել է տնտեսական աճի տարեկան միջին տեմպը։

6․ Իրականում պարտքային ճգնաժամից մեզ ժամանակավորապես հետ է պահում ազգային արժույթի գերարժևորման վտանգավոր քաղաքականությունը, որի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ՀՀ դրամով արտահայտված, դեռևս մնում է կառավարելի տիրույթում։

Վերջինս չի կարող տևական արդյունք ապահովել։ Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդող երկարաժամկետ գործոններն ունեն արժեզրկման էական ճնշումներ։ Եվ մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ փաստացի կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում։

Զուգահեռաբար, տնտեսական աճի արտաքին, պատահական գործոնները թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության տեմպերի նվազման և կայուն զարգացման նոր ռիսկերի առաջացման։

Նման բացասական զարգացման միտումները՝ գնալով առավել տեսանելի ու առարկայական են դառնում, որոնք իրականում կարող են մեր երկիրը կարճ ժամկետում տեղափոխել պարտքային ճգնաժամի անկառավարելի տիրույթ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 12/06/2024  |  ՔաղաքականՔանի՞ ընտանիքի եք բերել երջանկություն, քանի ընտանիքի՝ դժբախտություն. Ավետիսյանը՝ վարչապետին
16:49 30/04/2024  |  ՔաղաքականԹուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում՝ Կութի արոտավայրերն ու խոտհարքները վերցրել են,ստիպում, որ գյուղացին կորցնի իր եկամուտը.Ավետիսյան
13:29 20/02/2024  |  ՔաղաքականԷն ժամանակն է, որ պետք է զերծ մնաք հարկային բեռի ավելացումից, բայց ընդհակառակը՝ կարկուտը ծեծած տեղը մի հատ էլ դուք եք ծեծում. Ավետիսյան
15:30 13/02/2024  |  Վերլուծություններ«Տաք» փողերը փախնում են Հայաստանից․ հետևանքները չեն ուշանում. Թադեւոս Ավետիսյան
17:48 07/02/2024  |  ՔաղաքականԷդպիսի դեպք չունենք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի ներդրող, քո ունեցածի 20 %-ը մերնա.ո՞վ ա ներդրողի ոտներից ու ձեռներից քաշել. Փաշինյան
17:13 06/02/2024  |  Քաղաքական«Ֆլայ Առնա»-ի այս բեմականացումը իշխանության անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր քվեի դիմաց. Թադևոս Ավետիսյան
15:18 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍՊետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում. Թադևոս Ավետիսյան
18:03 16/01/2024  |  ՔաղաքականՆերդրումների ծրագիրը մի քիչ ավելի անվտանգ վայր տեղափոխելու նպատակով կարո՞ղ է այն բերեք Երևան՝ Կառավարության նստավայրի մոտ. Թադևոս Ավետիսյան
15:15 08/01/2024  |  Վերլուծություններ«Պետական բյուջեի կապիտալ ծախսեր»․ թատրոնն ու իրականությունը. Թադեւոս Ավետիսյան
16:03 09/12/2023  |  ՎերլուծություններԲարձր տնտեսական աճ ապահոված օտարերկրյա փողը «փախնում է» Հայաստանից. Ավետիսյան

Արխիվ

[]