ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը միայն 1918 թ-ին Բաքվում իրականացրած հայերի ցեղասպանության ժառանգներին պարտք է 102 մլն 674 ֆունտ ստեռլինգ. գիտական ուսումնասիրության հետքերով 07/25/2024 16:30 | Քաղաքական
Ադրբեջանում վերջին շրջանում թափ է հավաքում «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որով Ադրբեջանն ակնհայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Իլհամ Ալիևն էլ վերստին սկսել է խոսել ադրբեջանցիների՝ այսպես կոչված «իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքի մասին», որը հերթական պահանջն է՝ այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կնքման համար։ Նկատենք, որ խոսքը գնում է հայկական Սյունիքի մասին։
Ադրբեջանական այս մտացածին պահանջները թերեւս միտված են ստվերելու, երկրորդ պլան մղելու հայկական կողմի արդարացված պահանջները, որոնք կարող են ընդհուպ Բաքվին զրկել իրենց հիմնական եկամտի աղբյուրից։
Բաքվի նավթարդյունաբերությունը` որպես արդյունաբերական ճյուղ, հիմնել ու զարգացրել են հայերը, այդ մասին է վկայում է Խաչատուր Դադայանի 2006 թ-ին հրապարակված «ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ (1850-ական թթ. - 1920թ.)» աշխատությունը, որտեղ հեղինակը ներկայացրել է, ինչպես ինքն է նշում, ամենատաղանդաշատ ու ստեղծարար համայնքներից մեկի՝ բաքվահայության պատմությունը։ Ըստ այդմ՝ փաստված է հայոց վիթխարի ներդրումը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական գործում հայ նավթարդյունաբերողների վիթխարի դերակատարությունը Բաքվի, նույնն է թե` Ռուսական կայսրության և համաշխարհային նավթարդյունաբերությունում:
Ներկայացնում ենք հատվածներ վերահիշյակ գրքից, որոնք փաստում են հայերի ներդրումը Բաքվում նավթարդյունաբերության ճյուղի զարգացման գործում, որը հետագայում՝ 1918 թ-ին հանգեցրեց Բաքվում իրականացված հայերի ցեղասպանության։ Հեղինակը ներկայացրել է նաև հաշվարկներ, այն մասին թե Բաքվում ցեղասպանված հայերին որքան փոխհատուցում պետք է տրամադրվի։
Տարբեր փաստավավերագրական նյութերի ուսումնասիրության արդյունքում՝ հեղինակ պատմում է, որ դեռ 1850-1854թթ. խոշորագույն նավթահորերի կապալառուներ դարձան թիֆլիսաբնակ վաճառականներ Կուկուջանյանը, Բաբանասյանը և գեներալ Տեր-Ղուկասյանը՝ տարեկան 110 հազ. ռ. վարձավճարով, 1854-1863թթ. Տեր-Ղուկասյանը՝ 117 հազ. ռուբլով, 1863-1867թթ. Հովհ. Միրզոյանը՝ 162 հազարով և 1867-1873թթ. նույն Միրզոյանը՝ 136 հազ. ռուբլով։ Հայ դրամատերերի այս քայլն առանձնակի ուշադրության է արժանի։ Բանն այն է, որ, ըստ պաշտոնական տվյալների, 1846թ. Ռուսաստանի հետ Անդրկովկասի ամբողջ առևտուրը գտնվում էր հայերի ձեռքում և կազմում էր 5.534.600 ռուբլի։
«1850-ից սկսած Բաքվի նավթադաշտերի կապալառությունը վկայում էր, որ զանազան կապալներով հարստացած հայոց առևտրական կապիտալի ներկայացուցիչները, որոնելով ներդրման նոր ոլորտներ և դրսևորելով շրջահայացություն, վերակողմնորոշվեցին և անցում կատարեցին դեռևս սաղմնային վիճակում գտնվող նավթարդյունաբերություն, որը հենց իրենք պիտի զարգացնեին: Զարգացնեին և անուղղակի պատճառ դառնային հայոց ապագա ողբերգության...
1872թ. նոյեմբերին կառավարությունը աճուրդի դրեց 460 դեսյատին ընդհանուր տարածքով 68 նավթաբեր տեղամաս՝ սահմանելով 552.240 ռ. մեկնարկային գին։ Աճուրդի արդյունքներն ապշեցուցիչ էին՝ պետական գանձարանը մեկնարկային գնի դիմաց ստացավ 2.980.307 ռուբլի: Սեփականատեր դարձան 12 ռուսներ, որոնք մուծեցին 1.485.860 ռուբլի (1.333.328 ռ. 60 դեսյատինի դիմաց վճարեցին Կոկորևը և Գուբոնինը), 11 հայ անհատներ (Հովհ.Միրզոյան, Գ.Լիանոսյան, Բեժանյան, Օնիկյան, Վերմիշյան, Ծուրինյան, Լալայան, Ղարաբեկյան, Տեր-Հակոբյան, Բ. և Պ.Սարգսյան եղբայրներ) և մեկ հայկական ընկերություն՝ «Սոուչաստնիկի» անվամբ (հիմնադիրներ՝ Բոգդան Դոլուխանյան, Մի1 Ст. Гулишамбаров, Очерк развития..., стр. 335. 14 Հայերը և Բաքուն նաս Կաճկաճյան, Ս.Կվիտկո), որոնք վճարեցին 1.459.182 ռ., իսկ միայն Հովհ.Միրզոյանը՝ 1 մլն 220 հազար՝ 40 դեսյատինի համար»։
Դադայանի ուսումնասիրության համաձայն 1872թ. աճուրդին մասնակցեցին միայն 2 ադրբեջանցի։
Այս մասնավորեցումը սկիզբ դրեց ոչ միայն «նավթային տենդի», այլև ֆինանսական խոշոր ներդրումների, բնակչության թվի կտրուկ աճի, քաղաքի բուռն զարգացման։
Բաքվի նավթարդյունաբերության կայացման (1873-1899թթ.) շրջանում՝ 1889թ. Բաքվում գրանցված 58 ընկերությունները միասին վերցրած արտադրել էին 192.247.663 փութ նավթ: Այդ ընկերություններից հայկական էին 34-ը, որոնք արդյունահանել էին 93.891.585 փութ: Ադրբեջանական էին ընդամենը 3-ը, որոնք ստացել էին 14.472.370 փութ։
Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ՝ ավելանում էր նաև բնակչությունը, 1897-ին Բաքուն ուներ 46.255 մուսուլման բնակիչ, 19 099՝ հայ, 38.965 ռուս։
Դադայանը ներկայացրել է նաև արդյունաբերական մյուս ճյուղերի զարգացման գործում հայերի ներդրումները, որոնց անդրադարձը թերևս այլ թեմա է։
Մանրամասն ներկայացնելով 1918 թ-ի սեպտեմբերին նախորդած ժամանակահատվածում ձևավարված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Դադայանը ներկայացնում է սեպտեմբերի 15-17 շարունակվող Բաքվի հայերի կոտորածները՝ ընդգծելով, որ դրանք չավարտվեցին երեք օրով. բաքվահայության եղեռնը տևեց 2 ամիս և 2 օր, մինչև նոյեմբերի 17-ը:
«Հայերին կոտորելու մեխանիզմը մշակել և «հաջողությամբ» կիրառել էին թուրքերը` Արևմտյան Հայաստանում: Դրա առանձնահատկությունը հետևյալն էր. թուրքերը որևէ նահանգում, քաղաքում առաջին հերթին ոչնչացնում կամ «աքսորում» էին հոգևորականներին, հեղափոխականներին ու մտավորականներին (թուրքի աչքում հայ մտավորականն արդեն հեղափոխական էր): Երկրորդ հարվածը կրում էր տեղի ունևոր դասը` կապիտալի ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները: Զրկվելով առաջնորդներից, հեղինակավոր անձանցից` հայ բնակչության մնացած հիմնական զանգվածը հոգեբանորեն դառնում էր լքված, անտեր, որին արդեն հեշտ էր մորթել: Միաժամանակ, դա թուրք բարբարոսներին հնարավորություն էր տալիս թալանի, ավարի տիրանալու շնորհիվ միանգամից հարստանալ, այսինքն` շարքային ցեղասպանները, կատարողները նյութական խթան ունեին»։
Մինչև Բաքվի անկումը հայ բնակչությունը կազմել է 88.673 հոգի կամ 22.622 ընտանիք, որոնք բնակվել են 81 փողոցներում։ Սեպտեմբերի 14-ին քաղաքից փախել է 31,543 հոգի (35,29%), մնացել է 57.380 մարդ: Կոտորածի պատկերը հետևյալն է. միայն երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-17-ին 57.380 մարդուց սպանվել է 5 248-ը (71,71%-ը` արական սեռի, 28,29%-ը` իգական, ընդ որում` սպանվել են մի քանի ամսական ծծկեր երեխաներից մինչև 85 տարեկան ծերունիներ ու պառավներ):
Սրանցից բացի, սպանվել են Շամախից և Գյոկչայից` Բաքվում ապաստանած 1500 փախստականներ և 2240 զինվորներ ու բանվորներ, որոնք ամուրի էին կամ հարազատներ չունեին: Այսպիսով, առաջին երեք օրերի ընթացքում սպանվեց 8 988 հայ: Սակայն մարդկային զոհերի քանակն այս թվով չի սահմանափակվում. Իշխանյանը դրանց ավելացնում է անհետ կորածներին»:
Հայերի թալանը գնահատվում էր 660 մլն 788.148ռ։ 1918թ. դեկտեմբերին Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից Բաքվում ստեղծվեց «Դաշնակից տերությունների վերստուգիչ հանձնաժողով»: Այն իր բնույթով պաշտոնական էր, միջազգային, ինտերնացիոնալ, և կազմի մեջ ընդգրկված էին ընդամենը 7 հայեր: Հանձնաժողովը Բաքվի բնակչությանն առաջարկեց ներկայացնել ցուցակ-նախահաշիվներ` նյութական փոխհատուցում կատարելու նպատակով: 1919թ. ապրիլին հրապարակված ամփոփիչ տվյալներրի համաջայն հայերին վճարման ենթակա ճանաչվեց 453 մլն 184.126 ռուբլի: Ըստ հանձնաժողովի` այս գումարը պետք է վճարեր Թուրքիան, սակայն ըստ հեղինակի՝ Բաքուն հավասարաչափ պատասխանատվություն պետք է կրեր ջարդերի և թալանի համար, քանի որ Ադրբեջանի թուրքաստեղծ Հանրապետությունը արդեն գոյություն ուներ, ուներ կառավարություն, մեջլիս-խորհրդարան և որի տարածքում կատարվել էր ցեղասպանությունն ու յուրացվել հայերի ունեցվածքը:
Ադրբեջանն հիմա էլ պատասխանատու է 1918-ին կատարված ոճրագործության համար, քանի որ 1991 թ-ին հայտարարելով անկախության մասին Ադրբեջանն իրեն ճանաչել է 1918 թվականի մայիսին ստեղծված Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։
Դադայանը նաև նշում է. իրեն հաջողվել է պարզել 1918 թվականին ռուբլու և ֆունտ ստերլինգի, ֆրանկի, մարկի կամ դոլարի փոխարժեքները և կատարել վերահաշվարկ, որի արդյունքով ընդգծում է, որ Ադրբեջանը ներկայումս պարտք է. հայերին` 102 մլն 674.461 ֆունտ ստեռլինգ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից