Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել 07/24/2024   20:28  |  ԼՐԱՀՈՍ

Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն իրականացվեցին ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով:

Մասնավորապես` ԲԴԽ կազմի ոչ պատշաճ անդամները դադարեցրեցին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Ա. Ստեփանյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի լիազորությունները:

Ավելի վաղ արձանագրվել է, և մինչ օրս շարունակվում են Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի այլ անձանց հետ համակատարմամբ` ներգրավմամբ ու օժանդակությամբ դատական իշխանության դեմ ապօրինի ոտնձգությունները:

Այսպես. 

Կ.Անդրեասյանը, շարունակելով Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) համատեղ  տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկապես՝ առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատվել է սեփական ստորագրություններով ներկայացրած հայտարարագրերով), որը առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի արդեն առնվազն եռապատիկը (նախկինում՝ տարում միայն կրկնապատիկը), մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների ներքին ու արտաքին անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական, ներքին իրավական ակտերի փոփոխությունների ընդունմանը,  մի շարք  դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես՝ ապօրինություններ իրականացնելու անթաքույց հանդգնությամբ, հուլիսի 9-ի որոշմամբ, դատավոր Արթուր Ստեփանյանին պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու որոշում կայացվեց այն պայմաններում, երբ նույն ԲԴԽ նախագահը դատական նիստում անթաքույց հայտարարել էր, որ դատավորի նկատմամբ կոմպլեքս ստուգում իրականացնելով նրան ենթարկել են թիրախավորման: Նշվածը ևս հիմնավորում է, որ ներկայիս ՀՀ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթները հարուցվում, իսկ ԲԴԽ-ում դրանք քննվում և որոշումներ են կայացվում նախապես ընտրելով «թիրախ-դատավորների», ապա միասնական դիտավորությամբ  երկու մարմինների ղեկավարները ձերբազատվում են անկախություն դրսևորած դատավորներից:

Նշված գործով ԲԴԽ հերթական կամայականությունների, հերթական վարույթի հարուցման հիմքերին ու կրկնակի ստանդարտների կիրառմանն ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի որոշումը հրապարկելուց հետո:

Հուլիսի 16-ին Կարեն Անդրեասյանը համակատարողների հետ միասին ապօրինաբար դադարեցրեց նաև Երևանի քրեական դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի լիազորությունները:

Այսպես` Կարեն Անդրեասյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրությամբ լիազորված լինելով ապահովվել դատական իշխանության անկախությունը, չունենալով քննվող, ընթացիկ գործերով որևէ դիրքորոշում հայտնելու լիազորություն, արդարադատության իրականացման ընթացքին որևէ միջամտություն թույլ տալու օրենսդրական արգելքի ու դեռ հակառակը` նման միջամտությունից պաշտպանելու օրենքով նախատեսված երաշխավորը լինելու պայմաններում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, անձնական շահերից ելնելով կազմակերպել է մի խումբ անձանց գործողություններ, որոնցով միջամտություն է իրականացրել արդարադատության իրակականացման գործընթացներին, ու սեփական անձի առավելությունը ցույց տալու և որևէ քննադատությունից, պատասխանատվություն իրեն ապահովագրելու  շահագրգռվածությունից ելնելով, իբր դատական համակարգը քննադատությունից զերծ պահելու նկատառումներով, դատական իշխանությանը` կոնկրետ գործերով արդարադատություն իրականացնող դատավորներին, այլ պաշտոնատար անձանց հրապարակայնորեն պաշտոնապես վերագրել է հեղինակազրկող գործողությունների կամ անգործության կատարում, դատավարական գործողություններին ու անձանց որակումներ տվել, որով նրանց, պետության և հասարակության օրինական շահերին պատճառել է էական վնաս։

 Մասնավորապես`

Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կ.Անդրեասյանը «Ձմեռ պապին» հասցեագրված սեփական սոցիալական ֆեյսբուքի էջում այլ օգտատերերի արձագանքելով, պարտավորվելով «ուղղել սխլաները»` պատասխանատվության ենթարկել դատավոր Ա.Դանիբեկյանին[1], 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)»)[2] դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ ընթացիկ հինգ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն: Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` Կարեն Անդրեասյանը մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ղեկավարել և ուղղորդել է դեպարտամենտի աշխատակիցների անվամբ «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառությամբ տեսանյութի բովանդակությունն ու պաշտոնական կայքերում հրապարակումը:

Ցուցումներով մի խումբ անձինք, անօրինական հանձնարարականի կատարումը պետական ռեսուրների հաշվին ապահովելու նպատակով, Կարեն Անդրեասյանից «հարցված»  կոնկրետ նույն` 5 գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած  լիազորության սահմանազանցմամբ և վկայակոչմամբ, դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին`սեփական, խմբային շահերի տեսակետից ելնելով` դատավորներին ու այլ անձանց և վերջիներիս գործողություններին տվել են իրենց ցանկալի գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր  գործերով «մեղավորներ» կամ «անմեղն» են ճանաչվել առանձին դատավորներ, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը`«թերացում>>, դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունը արագացել է:[3]

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիություն ապահովվելու համար տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube» սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել է Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսնայութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:

Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված անձն իր ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ», վերատառությամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականեր պարունակող նյութերի նախապատրաստմամբ ու հրապարակմամբ, ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, ուղղակի միջամտություն է իրականացրել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը: Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել ԲԴԽ նախագահի դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրել նշված դատավորների անաչառությունը դատավարության մասնակիցների` թե մեղադրանքի և թե պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ անձնական, խմբային շահագրգռվածությունից ելնելով`որպես ԲԴԽ նախագահ, լիազորությունների սահմանազանցման պայմաններում պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն, պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական  գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատազմ Դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառել է էական վնաս:

Հետագայում դիտավորությունը և հետևանքները հասցվել են ավարտին.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քողարկելով լրատվամիջոցի ԲԴԽ տեսանյութի վերահրապարակման ներքո,  Արդարադատության նախարարը գործն ուղարկել է ԲԴԽ:

2024 թվականի հուլիսի 10-ի դատական նիստին Դատավորի` ԲԴԽ նիստին հինգ րոպե ուշանալու պատրվակն օգտագործելով Կարեն Անդրեասյանը, դատավորի բացակայությամբ նիստը շարունակելու հարցի քննարկում չիրականացնելով, անհապաղ ձեռնամուխ է եղել դատական նիստն անմիջապես ավարտել առանց դատավորին ապացույցներ ներկայացնելու, ապացույցների հետազոտմանը մասնակցելու, դիրքորոշում հայտնելու հնարավորության ընձեռման:

Դատավորի` հետագայում դատական նիստը վերսկսելու, լսված լինելու իրավունքն ապահովելու միջնորդությունը դիտվել է ոչ էական, ինչի մասին հայտարարել է որոշման հրապարակման ժամանակ:

Առավել հանդուգն վարքագիծ է դրսևորվել ԲԴԽ նախագահի կողմից` հայտարարելով, որ նման որոշման կայացումը պայմանավորված է կոնկրետ գործի բացառիկությամբ կամ հնչեղությամբ («իրենից հարցված գործով»), և նույն հանգամանքներում նման որոշում չէր կայացվի մեկ այլ գործով: Այսինքն` Կարեն Անդրեասյանը շեշտել է կայացվող որոշմամբ սեփական քաղաքական շարժառիթները:

Տվյալ դեպքում նաև հետևանքի առումով հարկ է փաստել, որ դատավորների լիազորությունների ապօրինի դադարեցման համար հիմք է հանդիսացել գործերի քննության ժամկետների ենթադրյալ ձգձգումները, մինչդեռ, վերջիններիս վարույթում քննվում են հարյուրավոր գործեր, որոնք վերամակագրվելու արդյունքում առաջանալու են կողմերի գործողություններով չպայմանավորված նոր ձգձգումներ, այդ թվում՝ վաղեմության ժամկետների անցման բազմաթիվ դեպքեր:

Բացի այդ, դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել․նույն քաղաքական անձանց նախաձեռնությամբ փորձ է կատարվել օրենսդրորեն սահմանափակել թե՛ ներպետական, և թե՛ միջազգային հարթակներում դատավորների անկախության երաշխիքների պահպանմամբ զբաղվող ՀՀ դատավորների միության գործունեությունը, և ՀՀ  դատավորների միությունը վերացնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, միության փոխնախագահի լիազորությունները դադարեցնելը, որը ՀՀ դատավորների միությունից վրեժխնդիր լինելու ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական քայլն էր:

Անձանց, դատավորների հիմանարար իրավունքների կոպտագույն, նախադեպը չունեցող խախտումներ թույլ  տված ԲԴԽ նախագահը, համակատարների հետ միասին ենթակա են պատասխանատվության բազմաթիվ դրվագներով, իսկ նվազագույնը 2024 թվականի ապրիլի 21-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ դրանք ամրագրվելուց հետո բարոյականություն  ունենալու դեպքում առնվազն պետք է սեփական կամքով հրաժեշտ տային իրենց պաշտոններին, այնինչ   դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ, Կարեն Անդրեասյանն իր յուրայիններով՝ սեփական քաղաքական շարժառիթների իրացումն ապահովելով, շարունակում է ներպետական ու միջազգային ատյաններում դատական իշխանության անկախության իրական հեղինակազրկման գործընթացը (արձանագրված է բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում և հայտարարություններում), իսկ շուտով անխուսափելի է նշվածի արձանագրումը նաև միջազգային դատական ատյաններում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:17 16/07/2024  |  ԼՐԱՀՈՍ«Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
11:06 11/07/2024  |  ՔաղաքականԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամի թեկնածու
12:32 09/07/2024  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն մերժեց դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
10:45 09/07/2024  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն դադարեցրեց Արթուր Ստեփանյանի լիազորությունները
16:47 06/06/2024  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով․ ԲԴԽ
17:09 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համարձումյանը
16:51 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԴատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է
12:23 21/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցված մյուս կին դատավորները հրաժարվել են թեկնածությունից
08:01 15/05/2024  |  ՄամուլԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
16:34 09/05/2024  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել․ դատավորներն այս անգամ ևս ԲԴԽ անդամ կընտրեն

Արխիվ

[]