ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու. Թրամփի հաղթանակի դեպքում դրանք լինելու են ավելի սրընթաց. քաղաքագետ 07/24/2024 14:38 | Մեկնաբանություն
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ շարունակելով.
«Ուկրաինան սա արագ հասկացավ, և Կիևի հռետորաբանությունն օրերի ընթաքցում անճանաչելիորեն փոխվեց։
Կիևը հիմա ավելի է հակված բանակցությունների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականություն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետք էր հասկանալ շատ ավելի վաղ` նախքան անմեղսունակ քաղաքականության հետևանքով երկիրն ավերելը։
Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանվորդ փչացրեց Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ և տեղավորվեց Արևմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արևմտյան միջնորդությունը, բայց այդ ընթացքում էապես բարելավեց իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, մեղմեց լարվածությունն Իրանի հետ։
Մինչ հայ հանրությունն աշխարհի ու քաղաքականության մասին իր գավառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութունների և Հ1-երի օգնությամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումը հասցրեց կատարել առավելագույն արդյունավետությամբ։
ԱՄՆ փոփոխվող վարչակարգի և միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի և գործող կառավարության պայմաններում։ Գուցե ինչ-որ մասով հնարավոր է, սակայն` դժվար պատկերացնելի, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների անկանխատեսելիությունն ու հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները։
Ճիշտ պահին նոր բանակցողի և նոր կառավարության ի հայտ գալը կարող էր ուղղակիորեն հնարավորությունների նոր էջ բացել Հայաստանի և անգամ Արցախի համար։ Շատ պետություններ են իրենց պատմության մեջ արել նման քայլեր և շահել պատմական կտրվածքում (ներառյալ` մեր բոլոր 4 հարևանները)։
Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվեր պալատական պրոցեսների արդյունքում։ Գուցե ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ և առաջ պալատ է պետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել է պատահականությունների գավառական կայարանի։
Նոր և ճկուն պաշտոնական Երևանի պատմական անհրաժեշտությունը սուր խնդիր է, որը պետք է դառնա առաջիկա պրոցեսների առանցքը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ