ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ 07/24/2024 11:30 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին իրականացված պեղումների արդյունքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Հասմիկ Սիմոնյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի եւ Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։
Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսով:
«Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր արշավախմբի բացահայտումները չափազանց կարևոր արժեք ու նշանակություն են ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են հիանալի արդյունքներ։ Պետք է շեշտել, որ սա առայժմ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Պեղումները փաստում են, որ բնակավայրի կացարաններն ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավաշեն օջախ: Բավականին լավ են մնացել պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի: Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Քրիստոսից առաջ 28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց հետո այստեղ հաստատված վաղ միջինբրոնզեդարյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։ Նախորդ տարվա պեղումների ժամանակ կացարաններից մեկի պատի վնասման արդյունքում մարդկային թաղման դեպքի էինք հանդիպել, ու մեզ պետք էր պարզել՝ արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարաքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ: Իսկ այս տարվա պեղումներով հաստատվեց արդեն, որ այդ թաղումները պատկանում են մեր թվարկության 13-14-րդ դարերին՝ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանին, և մարդիկ թաղվել են աջ կողքի վրա։ Նույն դարաշրջանի մի քանի թաղումներ կան նաև հնավայրի կենտրոնական հատվածում, միջին բրոնզեդարյան դամբարանին մոտիկ։ Ասել է, թե այս հին բնակատեղին, բնակիչների կողմից լքվելուց հետո, տարածքին մոտիկ ապրող ու բոլորովին այլ մշակույթ կրող մարդիկ օգտագործել են թաղումների նպատակով»,-ներկայացրեց Հասմիկ Սիմոնյանը։
Արշավախմբի կողմից բացվել է նաև միջինբրոնզեդարյան դամբարանը, որտեղից դուրս է բերվել լավ պահպանված մարդկային 3 կմախք՝ ընտանի կենդանիների ոսկորների հետ միասին։ Ընդ որում, ընտանի կենդանիների կմախքները դրված են եղել մարդկանց կմախքների տակ։ Դամբարանում գտնվել է նաև կավե 2 սափոր։ Դամբարանի քարային զրահն ունեցել է 17 մետր տրամագիծ։
«Հայտնաբերվել է մարդաբանական հարուստ նյութ, որի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող է տալ տարածքում բնակված մարդկանց հավատալիքների, սովորույթների, զբաղվածության, մարդաբանական կառուցվածքի, սեռի, տարիքի, կրած հիվանդությունների, այլ հետաքրքրությունների մասին։ Հայտնաբերված նյութերն ուղարկվում են լաբորատոր հետազոտության՝ լրացնելով ու հարստացնելով այս հուշարձանի պատմությունն ու ժամանակագրությունը»,-հավելեց Հասմիկ Սիմոնյանը։
Արշավախմբի համաղեկավար Ռենե Կունցեի տեղեկացմամբ՝ նախորդ տարիներին իրականացված պեղումները և գեոֆիզիկական աշխատանքները փաստում են, որ բլրի ողջ շրջագծով մեկ տարածվում է մինչեւ 1,5 մետր լայնությամբ բավականին զանգվածեղ պատ, որը կարող էր պարիսպ ծառայել բնակավայրի համար։ Այս տարվա գեոռադարային ուսումնասիրության արդյունքում գտնվել է նաև այդ պաշտպանական կառույցի մուտքը, որը տեղադրված է հուշարձանի հյուսիսարևմտյան կողմում, բավականին մեծ լայնությամբ։
2023 թվականին իրականացված դաշտային և լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, մետաղագործությամբ, ունեցել ինքնատիպ ճարտարապետական և բրուտագործական ավանդույթներ: Բնակատեղիից հայտնաբերված կենդանական և բուսական մնացորդների ուսումնասիրությունները ևս փաստել են, որ այստեղ մարդիկ զբաղվել են ձկնորսությամբ, վայրի կենդանիների որսով, ընտանի անասունների՝ ձիերի, խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ, հացաբույսերի մշակությամբ, մետաղի մշակմամբ։ Այդ են վկայում հայտնաբերված մետաղե իրերի բեկորները, մետաղամշակման մեջ օգտագործվող հալոցները և կաղապարները։
Նախորդ տարվա գտածոների մեջ արժեքավոր իրեր են համարվել տարատեսակ ուլունքները, բրոնզե իրերի մասերը, վանակատե շեղբերն ու նետասլաքները, ոսկրե իլիկի գլուխները, քարե և ոսկրե աշխատանքային գործիքները, կայծքարե մանգաղի ներդիրները, կավե օջախների բեկորներն ու կաղապարները: Հետաքրքիր է կավակերտ անիվի մանրակերտը, որը փաստում է առ այն, որ մեզանից 5 հազար տարի առաջ այստեղ ապրող մարդիկ տնտեսության մեջ ու կենցաղում արդեն կիրառել են անիվը։
Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ