ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան 07/23/2024 20:11 | Հարցազրույց
«Փաստինֆոյի« զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
- Տիկին Աղաջանյան, Ալիևը Շուշիում հերթական անգամ խոսել է այն մասին, որ Հայաստանի հետ համատեղ պետք է դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար, սա ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում, ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը։
- Այս մասին Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է, Ալիևը հիմա փորձում է վերացնել Մինսկի խումբը իրավական առումով։ Մինսկի խումբը ձևավորվել է ԵԱՀԿ-ի կոնսենսուսային որոշումով և այդ որոշումը վերացնել հնարավոր է միայն նույնատիպ կոնսենսուսով։ Իսկ վերացնելուց հետո, որևէ նոր բանակցային ֆորմատ ձևավորելու համար նույնպես պետք է կոնսենսուսային որոշում կայացվի։ Այսինքն, շատ լավ հասկանում ենք, որ այս պարագայում արդեն Ադրբեջանի ձեռքին լծակ կլինի՝ թույլ չտալու որևէ բանակցային գործընթաց ձևավորվի, որը կարող է զբաղվել Արցախի հիմնախնդրով, Լեռնային Ղարաբաղի համակարտության լուծմամբ։ Ալիևը հստակ գնում է բոլոր հնարավոր օղակներից ջնջելու Լեռնային Ղարաբաղ եզրույթի գոյությունը, վերացնելու դրա հետ կապված որևէ հնարավորություն՝ հետագայում այդ խնդրով միջազգայնորեն հարցեր բարձրացնելու Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու առումով։ Իր պետության և տասնամյակների վարած քաղաքականության տեսակետից սա տրամաբանական է։ Այլ խնդիր է, որ հայկական կողմը չպետք է, ընդհանրապես, նման քայլի գնա՝ անգամ «խաղաղության պայմանագիր» կնքելու ուրվականի ներքո, որովհետև դա նշանակում է հայ ժողովրդին զրկել իր արդարացի պահանջներից և արցախահայերի՝ հայրենիք վերադարձի արդարացի պահանջից՝ թե իրավական, թե քաղաքական հարթությունում։
- Հայկական կողմից նրանք, ովքեր պիտի արձագանքեն՝ լռություն են պահպանում, սրանից ի՞նչ հետևություն կարելի է անել։
- Ես չէի ասի, որ հայկական կողմը լռություն է պահպանում, հայկական կողմը՝ իր գործողություններով թե 44-օրյայից առաջ, թե դրանից հետո, ակտիվորեն աջակցեց, որպեսզի Մինսկի խումբը ընդհանրապես չզբաղվի Արցախով։ Եկեք հիշենք, որ այն ժամանակ, եթե անգամ հնարավորություն կար 2022թ-ին ծագած ռուս-ուկրաինական ակտիվ հակամարտության փուլում առանձին –առանձին աշխատանքներ տանելու և բարձր պահելու Մինսկի խմբի դրոշակը, սակայն նրանք շատ արագ դա թոթափեցին իրենց վրայից և հարցը տեղափոխվեց արևմտյան հարթակ։ Այսինքն, ակնհայտ է, որ իրենք ունեին նման ձգտումներ՝ արևմուտքին այստեղ բերելու և դրա զոհասեղանին դրված էր Արցախը, իսկ հիմա արդեն Հայաստանն է հայտնվել զոհասեղանին։ Սակայն Արևմուտք –Ռուսաստան հակամարտության պարագայում էլ Մինսկի խումբը շարունակում էր լինել միակ հնարավոր չեզոք հարթակը, որը կարող է շարունակել աշխատել, սակայն այդ հարթակը ուղղակի փլուզեցին։ Դա չի նշանակում, որ այդ հարթակը վերացել է։ Իրավաբանորեն, Մինսկի խումբը կա, համանախագահության ինստիտուտը կա, սակայն խնդիրը նրանում է, որ գործող իշխանությունները, որը՝ ի ցավս ինձ, այսօր բանակցություներ վարողն են, պետք է հասկանան, որ նման հզոր լծակ տալով Ադրբեջանին, եթե անգամ փորձեն, դա բարի կամքի ներքո ներկայացնել, խփում են հերթական մեխը ժողովրդի ցեղասպանության հանցագործության պատին և, այդ առումով, իրենք վերահաստատում են իրենց մասնակցությունը այդ գործողություններին։ Դա բացարձակորեն անթույլատրելի է։ Բոլոր իրավական հիմքերը պետք է պահպանվեն, դրան պետք է ավելանան քաղաքական և ռազմաքաղաքական հիմքերը, որպեսզի ապահովվի արցախահայության իրենց հայրենիք վերադարձը։
- Նախորդիվ ունեցած փորձից ելնելով՝ ի՞նչ կարելի է ակնկալել, արդյո՞ք այս իշխանությունները հերթական զիջման չեն գնա նաև այս հարցում, հայտարարելով, որ այս խումբն այլևս ֆունկցիոնալ չէ։
- Այս իշխանություններից ակնկալիք չունեմ, բայց հույս ունեմ, որ գոնե Հայաստանում դիրքերը պահելու համար և ինչ-որ լծակներ բանակցային գործընթացում պահելու համար՝ իրենք այդ քայլին չեն գնա։ Այն, որ նրանց վրա կան ճնշման բազում լծակներ և հատկապես անձնական ճնշման բազում լծակներ, ես դրանում ուղակի հավատացած եմ։ Հույս ունեմ, որ փոփոխվող միջազգային իրավիճակը, աշխարհաքաղաքական կենտրոնների փոփոխվող այդ վիճակը կգա հուշելու իրենց, որ հերթական զիջումները չիրականացնեն, թեև վստահ եմ, որ ժամանակին ինչ-որ խոստումներ տվել են, բայց այդ հերթական զիջումները չիրականացնեն ու գոնե փորձեն այս իրավիճակում պահպանեն այն, ինչ հնարավոր է պահպանել։
- Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրենց վրա «անձնական լծակներ ունեն»։
- Գիտեք, ինձ թվում է՝ ցանկացած խելամիտ և սառը դատող մարդու համար արդեն ակնհայտ է, որ այս իշխանությունները բերվել են հստակ նպատակներով և այն ուժային կենտրոնները, որոնք բերել են, երբեք նվեր չեն մատուցում ինչ -որ մեկին, դրանք համապատասխան խոստումների և հանձնառությունների առումով ունեն իրենց ամրագրումները։ Ինչ վերաբերում է հավելյալ լծակներին՝ մենք ունենք մոտ մեկ տարի առաջ 1 տոննա կոկաինի մուտք Հայաստան և 3 տոննա կոկաինի ձերբակալում՝ Իտալիայի նավահանգիստներում։ Մենք ունենք կոռուպցիայի հսկայական ծավալներ, որոնց մասին ողջ ինֆորմացիան սկսում է ջրի երես դուրս գալ, մենք ունենք նույն այդ կուսակցականների՝ տարբեր պաշտոններ զբաղեցնող, անգամ պաշտոններ չզբաղեցնողների կողմից մի քանի տարվա մեջ մեծ, հսկայական հարստությունների կուտակումներ, և այս ամենը աշխատավարձի միջոցով չի լինում։ Այդ առումով, վստահ եմ, որ համապատասխան ուժային կենտրոնների մոտ առկա է տեղեկատվություն, որովհետև աշխարհի թմրանյութերի մաքսանենգությունը անցնում է Ամերիկյան և արևմտյան վերահսկողության և լիակատար տեղեկատվության տիրապետմամբ, անհնար է ուղղակի, որ նման քանակով թմրանույթ հայտնվի մի պետությունում և այդ պետության ներկայացուցիչների կողմից պետական օղակներին մասնակցություն որևէ կերպ կամ կառավարության որոշակի շերտերից հովանավորչություն չլինի։ Այն, որ այդ քանակության բեռը մաքսատունը կարողացել է հատել առանց բացահայտման՝ ինքնին ապացույց է, որ պատկան օղակներում մասնակցություն կար։ Իսկ այս օղակները, սովորաբար, շատ փոխկապակցված են լինում՝ մինչև ամենավերևները գնացող թելերով։ Դրա մասին տեղեկատվություն ունի թե ամերիկյան կողմը, թե հետախուզական օղակները, և պատահական չէ, որ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը և անընդհատ իրենց ցույց են տալիս դեղին քարտ՝ սպառնալով, որ տեղեկատվության արտահոսքի միջոցով այդ ամբողջը ջրի երես դուրս կգա։
- Ստացվում է մեծ խաղացողները նման գործիքակազմով կարող են հասնել այն ամենին, ինչ իրենց պետք է, իսկ ի՞նչ է իրենց պետք՝ բացի միջանցքից, Մինսկի խմբի լուծարումն այս շարքո՞ւմ է։
- Ամերիկյան կողմին կրիտիկական է չարաբաստիկ խաղաղության փաստաթուղթ կոչվածի ստորագրումը, որով կհաստատվի այստեղից Ռուսաստանի դուրս բերումը, միջանցքի տրամադրումը և Թուրքիայի հետ սահմանի բացումը՝ դրան հաջորդող գործողությունների համար։ Բայց այստեղ խնդիրը ոչ թե ԱՄՆ-ն է, Ռուսաստանը կամ Ֆրանսիան, այլ խնդիրը այն կողմն է, որին վերաբերում է հարցը, իսկ դա արցախահայությունն է։ Արցախահայությանը նախկինում ներկայացնում էր Հայաստանն ու արդյունքում այսօր արցախահայությունը բառացիորեն մնացել է անտեր, կամ Հայաստանն արցախահայության շահերը սկսել է ներկայացնել հօգուտ Ադրբեջանի։ Այդ շահերի ներկայացնող կողմն է հիմնական շահագրգիռ կողմը, որի ցանկությունները պետք է հաշվի առնել։ Բայց, ճիշտն ասած, չգիտեմ մեր իշխանությունների անձնական շահագրգռվածությունը որքանով կարող է համահունչ լինել ազգային հատվածի ցանկությունների իրականացմանը։
- Ես մեկ հարց, Շուշիում Ալիևը խոսում էր ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Ասում էր՝ «հայկական կողմը պետք է ասի, թե ինչպես է հայկական կողմը ապահովելու ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ձևակերպումից կարո՞ղ ենք ասել, որ հայկական կողմն ըստ էության համաձայնել է դրան։
- Այն, որ նման խոսույթ առհասարակ մեջտեղ է դուրս եկել ես դրա մասին խոսում էի 2022 թ-ի աշնանը, երբ դեռ Պրահային հաջորդող շրջանն էր։ Միանշանակ է, որ այդ ժամանակ է նման խոսույթ մեջտեղ բերվել։ Հայկական կողմը հնարավոր է որոշ բաների համաձայնել է՝ հավասարության նշան փորձելով դնել արցախահայերի իրավունքների և հնարավոր փախստականների վերադարձի միջև։ Ասել եմ, ու էլի կասեմ, նման հարց գոյություն չունի, սա շինծու և հնարածին երևույթ է։ Ադրբեջանցի փախստական չի կարող լինել և նրանք որևէ իրավունք այստեղ չեն կարող ունենալ։ Եթե այս իշխանությունները որևէ նման հանձնառություն են վերցրել, ապա սա ամենամեծ դավաճանությունն է լինելու մեր ազգի և մեր հայրենիքի հանդեպ, որովհետև դա նշանակելու է այս պետությունը ժողովրդագրական արագ փոփոխության միջոցով վերածել Թուրքիայի։ Այսինքն, մենք ընդհանրապես կմոռանանք հային պատկանող հայրենիքի մասին։ Ես չեմ բացառում, որ հայկական կողմը ինչ-որ հանձնառություն վերցրել է՝ հաշվի առնելով, թե ինչ խեղկատակային ձևերով էին փորձում մեր հանրությանը մարսելի դարձնել իրենց հանձնառությունները և այդ նպատակով գուցե ինչ-որ համաձայնություններ կամ ինչ-որ գաղափարներ էին հղացել, բայց եկեք հիշենք, որ ադրբեջանցիները այստեղից հեռացել են դեռևս 1988-89 թթ-ին՝ ինքնկամ։ Նրանց նկատմամբ չի եղել, որևէ բռնություն ի տարբերությույն հայերի, որոնք մազապուրծ են եղել Սումգայիթից, Գանձակից, Բաքվից ու այլ վայրերից։ Նրանք հեռացել են իրենց ամբողջ ունեցվածքով, իրենց տները վաճառած կամ փոխանակած լինելով։ Եկեք հիշենք նաև, որ խորհրդային շրջանում սեփականության իրավունք քաղաքացիները չունեին, ամբողջը պատկանում էր պետությանը և պետությունն ամենը տալիս էր երկարաժամկետ օգտագործման իրավունքով։ Այսինքն, իրենք այստեղ սեփականության իրավունքի հայց ներկայացնել չեն կարող, ինքնակամ վերադարձած լինելու պարագային՝ նրան ՀՀ քաղաքացիության հավակնություն ունենալ չեն կարող, իսկ ինչ- որ տեղ ծնված լինելու իրավունքը չի ապահովում վերադարձի իրավունք։ Սրանք տարբեր հանգամանքներ են։ Ալիևը նաև փորձում է որոշակի սպառնալիքներ է հնչեցնել, որպեսզի այստեղից արցահայերի վերադարձի իրավունքի մասին դադարեն խոսել, բայց դրանք անհամադրելի և իրար հետ չհակակշռվող երևույթներ են Արցախը եղել է հայապատկան հազարամյակների ընթացքում և այնտեղից նրանք էթնիկ զտման են ենթարկվել, ինչը ցեղասպանական հանցագործություն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից