ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 07/23/2024 14:42 | ԼՐԱՀՈՍ
Մասնագիտական ուսուցում և աշխատանք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար․ ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող հինգ հարցերի պատասխանները.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
եթե ԼՂ-ից բռնի տեղահանվել եք 2023 թվականին և փնտրում եք աշխատանք, ապա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք՝ ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը՝
· անցնել 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ ցանկացած մասնագիտությամբ, այդ ընթացքում ստանալ կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում,
· անցնել աշխատանքային պրակտիկա, որի ընթացքում ստանալ նաև վարձատրություն,
· համատեղել մասնագիտական ուսուցումն ու վարձատրվող աշխատանքային պրակտիկան։
Ցանկացած հնարավորության ընտրության դեպքում Ձեզ տրվում է աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Միջոցառման շրջանակում պետությունը հարկերի փոխհատուցման տեսքով աջակցում է նաև այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Ծրագրի վերաբերյալ առավել հաճախ հնչող 5 հարցերը ներկայացնում ենք ստորև․
ՀԱՐՑ 1։ 16 տարեկան եմ․ կարո՞ղ եմ օգտվել ծրագրի մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք օգտվել ինչպես տվյալ բաղադրիչից, այնպես էլ ծրագրի մյուս երկու բաղադրիչներից։ Առհասարակ, ծրագրից կարող են օգտվել 16-ից մինչև 63 տարեկան անձինք։
ՀԱՐՑ 2։ Վարձու աշխատող, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցող կամ աշխատանքներ կատարող անձը կամ անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է օգտվել ծրագրից։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագիրը նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցների համար, ովքեր տեղահանվել են 2023 թ․ սեպտեմբերին և որպես գործազուրկ հաշվառվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում։
ՀԱՐՑ 3։ Եթե հեռակա ուսուցմամբ սովորում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունում, կարո՞ղ եմ որպես շահառու ընդգրկվել տվյալ ծրագրում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, հեռակա ուսուցման դեպքում՝ կարող եք օգտվել ծրագրից։ Առկա ուսուցմամբ որևէ ուսումնական հաստատությունում սովորողները չեն կարող օգտվել ծրագրից, քանի որ համարվում են զբաղվածություն ունեցող անձինք։
ՀԱՐՑ 4։ Ծրագրի շրջանակում կարո՞ղ եմ, оրինակ՝ ծրագրավորման ոլորտի վերաբերյալ համապատասխան դասընթացներ անցնել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, կարող եք, եթե գործատուի կողմից ներկայացված թափուր աշխատատեղի համալրման համար պահանջվում է տվյալ մասնագիտությամբ հմտություններ և կարողություններ ունեցող անձ։
ՀԱՐՑ 5։ Եթե ԼՂ-ից տեղահանվել եմ 2020 թվականին, կարո՞ղ եմ դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, տվյալ դեպքում ծրագրից չեք կարող օգտվել, քանի որ ծրագրի շահառուները 2023 թ․ սեպտեմբերին տեղահանված անձինք են։ Սակայն հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am հարթակում` https://e-work.am/ , որի միջոցով ոչ միայն կարող եք ստեղծել Ձեր ինքնակենսագրականը, այլև գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք և ուղիղ կապ հաստատել գործատուի հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ