ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու հայտնվում են թիրախում 07/22/2024 21:15 | Քաղաքական
«Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծայրահեղականների ակտիվացման հետեւանքները՝ հարձակումներ, խուլիգանական արարքներ», - «Փաստինֆո»-ին ասաց Երուսաղեմում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Վիգեն Դեմիրճյանը։
Ծայրահեղականներն ավելի ագրեսիվ են դարձել, երբ Իրայելում երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո Նաթանյահուն կոալիցիա կազմեց։
«Երեք տարի առաջ Բենյամին Նաթանյահուի հետ կոալիցիա չցանկացան կազմել ո՛չ ձախակողմյան կուսակցությունները և ո՛չ էլ կենտրոնամետները եւ նա ծայրահեղ աջակողմյանների հետ կազմեց կոալիցիա, որից հետո ամեն ինչ փոխվեց ու սկսվեց անհանդուրժողականությունն ու ատելության դրսևորումները։ Իրենք ամբողջ Երուսաղեմն իրենցն են համարում, չեն հանդուրժում այլոց՝ լինի դա հայ, հույն, արաբ, այլ կրոնի պատկանող»,- նշեց Վ.Դեմիրճյանը։
Նրա փոխանցմամբ՝ հրեական ազգային տոներին 100 -ներով ու 1000- ներով անցնում են ու իրենց ճանապարհին ոչ հրեական ամեն ինչի թշնամաբար են վերաբերվում, իսկ հայկական թաղամասերը հենց այդ ճանապարհին են ու հայտնվում ատելության թիրախում։ «Անցնելիս թքում են, գոռգոռում, ձեռքներին արդեն զենք կա և կարող է վտանգավոր լինել», - ասաց Դեմիրճյանը։
Օրերս հայկական մի սրճարանի վրա եւս հարձակվել էին միայն այն բանի համար, որ ամրացված է եղել եռագույնը. հարձակում են կազմակերպել եւ, նռնակով պայթեցնելու սպառնալիքով, այցելուներին դուրս հանել։ Ըստ մեր զրուցակցի՝ նպատակը այցելուներին ու սեփականատիրոջը վախեցնելն է եղել։
Հայ համայնքից սեփականատիրոջն առաջարկել են օգնության մի քանի տարբերակներ քննարկել, սակայն նա հրաժարվել է, որոշել դեռ հանդուրժել՝ ասելով, որ զինվորակններին ասված է, իսկ զինվորական զորամասը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում տվյալ սրճարանից։ «Սեփականատերը պարզապես նկատի ունի, որ ծայրահեղականները նման գործողությունների անչափահասեր են ուղարկում, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չկա, նրանց բերման են ենթարկում, ապա՝ 1-2 ժամ անց ազատ արձակում։ Պատժի այդ ձևն անիմաստ ու անօգուտ կլինի», - ասաց Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ որոշ դրական ընթացք ունեն հայկական թաղամասերին կից տարածքի անվտանգությունն ապահովելու մասով։ Երուսաղեմի պատրիարքը իր ստորագրությունն անվավեր ճանաչելու հարցով դատարան է դիմել, որով ուզում են չեղյալ համարել «Կովերի պարտեզի գործարք» անունը ստացած գործարքը։
Դեմիրճյանի փոխանցմամբ՝ այդ պայմանագիրը պատրիարքին ստորագրել տված նախկին հոգևորական Եսայանին համայնքից ու եկեղեցուց վտարել են մեկ տարի առաջ՝ բավական խայտառակ ձևով, սակայն դեռ պատրիարքի ստորագրությունն անվավեր ճանաչելու համար դատական գործընթացները շարունակվում են։ Հրեական կազմակերպությունը ներկայումս պայքարում է, քանի որ դեմ են գործարքն անվավեր ճանաչելու գործընթացին։
«Դատաքննության սկզբից ի վեր կազմակերպվել են հարձակումներ դեպի տարածք՝ մի անգամ զինվորականներ են ուղարկել։ Նպատակն այն է եղել, որ մտնեն, տեղավորվեն ու դուրս չգան տարածքից մինչ դատավճիռը, որը կարող է մի քանի տարի ձգվել։ Սակայն հայ համայնքը միասնական է», - ասաց Դեմիճյանը՝ նշելով, որ տարածքի համար ցույցերի արդյունքում երիտասարդների մի խումբ է կազմվել, որը կոչվում է «SAVE THE ARC»։ Ընդ որում՝ երիտասարդների խումբը ձեւավորվել է տարբեր կուսակցությունների՝ ՀՅԴ-ից, ՌԱԿ-ից , ՀՄԸՄ-ից, որը գիշեր- ցերեկ զբաղված է Երուսաղեմի համայնքի խնդիրը կարգավորելու համար գումար հավաքելով ու հենց իրենք էլ ներգրավել են միջազգային փաստաբանների խմբի, որ զբաղվում է դատական երկու գործով էլ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի