ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Չախալյանն ազատ է արձակվել 07/22/2024 21:40 | ԼՐԱՀՈՍ
Հենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային կալանքս, և ես ազատության մեջ եմ, գրում է Վահագն Չախալյան։
«Քչերը գիտեն, որ սա իմ առաջին տնային կալանքը չէ։ 2000 ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, էլի քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինձ տնային կալանքի է տարել Ազգային Անվտանգության Ծառայությունը, որն այդ տարիներին ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։
Բայց հիմա խոսքս անցածի մասին չէ, խոսքս ներկայի և ապագայի մասին է, առավել ևս, որ այն, ինչ մեզ չի սպանում դարձնում է ավելի ուժեղ։
Իմ կալանքներն առոչինչ են, երբ այսօր մի ամբողջ ազգ է բանտարկված՝ Հայաստանից ներս և Հայաստանից դուրս։
Նախ առաջին հերթին ազատություն եմ մաղթում մեր պայքարի ընկերներ Գերասիմ Վարդանյանին, Կարապետ Պողոսյանին և մնացած քաղհալածյալներին , քաղբանտարկյալներին և բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին։
Երկրորդ հերթին ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր հրապարակային և ոչ հրապարակային սատարեցին ինձ, մեզ, մեր պայքարին։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել փաստաբաններիս՝ Վահան Հովհաննիսյանին և Ալեքսան Թումասյանին։
Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել իմ մարտական, կուսակցական և պայքարի ընկերներին՝ դուք անկրկնելի եք և արժանի եք հաղթանակի և հզոր Հայաստանի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայամետ լրագրողներին, ովքեր այս օրերին չթողեցին մեր հանդեպ տեղի ունեցած անարդարությունը մոռացության մատնվի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին, մեր տատիկներին ու պապիկներին, մեր հայրիկներին ու մայրիկներին, մեր քույր-եղբայրներին բոլոր նրանց, ովքեր այս դժվարին օրերին չե՛ն լքել և չեն պատրաստվում լքել Հայաստանը, ապրում են Հայաստանում և Հայաստանով, ուզում եմ ասել, որ անկախ մեր քաղաքական հայացքների տարբերությունից, ես սիրում եմ ձեզ և մեր պայքարը նաև ձեր զավակների համար է և մեր անխուսափելի հաղթանակի շահառուն անպայմանորեն դուք և ձեր զավակներն էլ են լինելու։
Ուզում եմ նաև ընդգծել, որ ճիշտ է մեզ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ մեկուսացնել հաջողվեց, բայց ստիպել, որ մեր պայքարից հրաժարվենք չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու։
Մեր պահանջները և Արցախահայության արժանապատիվ վերադարձի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և լայնածավալ համաներման և ԴԱՀԿ տեռորի վերացման և տաքսիստների խնդիրների կարգավորման մասով ուժի մեջ են, ավելին, տնային կալանքի ընթացքում ես ի մի եմ բերել վերջին տարիներին ՀՀ քաղաքացիներից լսածս խնդիրներն ու պահանջները, սղագրել եմ դրանք և վստահ եմ, որ շուտով կխոսեմ նաև դրանց մասին։
Մի խոսքով Պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև արժանապատիվ և տրամաբանական հաղթանակ։
Եվ վերջում ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կամքականներին և ասել, որ ձեր կամքը պողպատից էլ է ամուր, որ դուք ուրի՛շ եք, որ իսկապես ձեր պայքարի միակ ակնկալիքը Հայաստանի հզորացումն է, Հայաստանի շահն է ու միակ շահառուն հայ ազգն է, ՀՀ քաղաքացին է։
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/16/2024 08:20 Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ «Հրապարակ»
- 10/16/2024 08:13 Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից․«Հրապարակ»
- 10/16/2024 08:00 ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:53 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:51 Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել․ «Հրապարակ»
- 10/16/2024 07:46 Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:40 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/16/2024 15:06 Մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին. Անանյան
- 10/16/2024 14:02 Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում, որով Մանուկյանը կարդարացվի
- 10/16/2024 13:18 Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը՝ ընդդեմ Նաիրի Հոխիկյանի
- 10/16/2024 12:45 Նիկոլը «կինոյի տղաներ»-ին չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար միակ «տղան» ինքն է․ Ղևոնդյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/16/2024 20:00 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
- 10/16/2024 12:49 Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 10/16/2024 10:25 Խուդյակովի փողոցում այրվել է ավտոմեքենա
- 10/15/2024 23:19 Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ