ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները շղթակայան ազդեցությունն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա.Գարիկ Քեռյան 07/22/2024 17:44 | Քաղաքական
ԱՄՆ-ի պատմության մեջ նմանատիպ իրադարձությունները հազվադեպ են, միայն 1-2 դեպք է եղել, երբ առաջադրված թեկնածուները դուրս են եկել ընտրապայքարից, սա եզակի դեպքերից մեկն է։ Ամեն դեպքում`Դեմոկրատական կուսակցության կողմից Բայդենի առաջադրումը որպես թեկնածու ժամանակին մեծ զարմանք հարուցեց։ Փորձագիտական դաշտում բոլորն էլ գտնում էին, որ սա սխալ որոշում է և ապագայում լավագույն պայմաններն է ստեղծելու՝ Հանարպետականների և նրանց թեկնածու Թրամփի հաղթանակի համար։ Այս մասին «Փաստնիֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով Ջո Բայդենի որոշմանը՝ դուրս գալ նախագահական ընտրապայքարից և իր աջակցությունը հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսիի թեկնածությանը
Նա ընդգծեց, որ Բայդենի հասակը տպավորություն էր ստեղծում որ նա այլևս կենսունակ չէ և չի կարող կառավարել երկիրը հաջորդ 4 տարիների ընթացքում։ «Ճանապարհի կեսից «Դեմոկրատները» հասկացան իրենց կատարած սխալը և հիմա փորձում են շտկել բացթողումը և փոխել թեկնածուին։ Եթե այս փոփոխությունը չլիներ, ապա կարելի էր հիմա արդեն վերջնականորեն շնորհավորել Թրամփին։ Հիմա Բայդենի փոխարինումը Հարիսով որոշակի նվազեցնում է Թրամփի հաղթանակի շանսերը, բայց ոչ այնքան որ հնարավոր լինի կանխատեսել նրա պարտությունը, որովհետև հենց միայն ընտրապայքարի կեսից թեկնածուին փոխելն ինքնին բացասական է ազդելու արդյունքների վրա։
Երկրորդը՝ «Դեմոկրատները» կարող են պարտություն կրել Բայդենի արտաքին քաղաքական մի շարք ձախողումների պատճառով։ Հիմնական ձախողումը, որ իջեցնում է նրա ու, առհասարակ, «Դեմոկրատական» կուսակցության իմիջը՝ ուկրաինական պատերազմն էր, որը շատ արդյունավետ օգտագործում է Թրամփն ընտրապայքարի ժամանակ, այդ գործոնը որպես հակաքարոզչություն անելով, քանի որ 100 հազարավոր երիտասարդների զոհվելն ու իրական արդյունքների չհասնելը նյութական մեծ կորուստ է, ԵՄ-ն և ԱՄՆ-ն 200 մլրդ դոլար են ծախսել այս պատերազմի վրա ու արդյունքերի չեն հասնել, այս փաստը Թրամփն անընդհատ նշում է, ու սա բացասական էմոցիաներ է առաջացնում ընտրողների մոտ, մինչդեռ, Քամալա Հարիսը Բայդենի վարչակարգից է և, փաստացիորեն, նա նույնպես կրում է պատասխանատվություն»։
Նա ընդգծեց, որ Քանալա Հարիսն, իհարկե, կարող է ավելի շատ ձայներ հավաքել, քան Բայդենը, եթե մնար։ «Ընդհանրապես, տրադիցիոն կերպով «Դեմոկրատներին» ձայներ են տալիս կանայք, ԱՄՆ-ի ազգային փոքրամասնությունները, քանի որ Հարիսը մեդիս է՝ ավելի շատ շանսեր ունի աֆրոամերիկացիների ձայները շահելու համար։
«Այսինքն, Հարիսն ավելի շատ ձայն կտանի, քան Բայդենը, բայց արտաքին քաղաքական ձախողումներն այնքան շատ են, որ բոլոր երկրներում փորձագիտական հանրությունը համոզված է, որ հաղթելու է Թրամփը»։
Նա նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն իրենց ազդեցությունն են ունենալու խոշոր տերությունների փոխհարաբերությունների վրա, դրանք շղթակայան իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա։
«Գաղտնիք չէ, որ 4 տարի շարունակ Թրամփը քննադատում է Զելենսկու վարչակարգի ֆինանսավորումը, հիմա էլ ասում է, որ եթե ինքը լիներ նախագահ՝ պատերազմ չէր լինի, ավելին՝ ասում է, որ եթե նախագահ դառնա՝ մի քանի շաբաթում պատերազմը դադարեցնելու է։ Չեմ կարծում, որ Թրամփի նման գործիչը կարող է ստել։ Սրանից կարելի է ենթադրել, որ Թրամփի հաղթանակից հետո պատերազմը դադարեցվելու է, քանի որ ամերիկյան ֆինասավորման դադարեցումից հետո՝ Զելենսկին կարող է դիմանալ միայն 2-3 շաբաթ, իսկ ԵՄ դաշնակիցները առանց ԱՄՆ-ի՝ ի վիճակի չեն լինելու նյութական բեռն իրենց վրա կրելու։
Ուկրաինական պատերազմի ավարտից հետո կազատվեն Ռուսաստանի կառավարող վարչակարգի ձեռքերը՝ իրականացնելու արտաքին քաղաքական նպատակները»։
Քեռյանն ընդգծեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական նպատակն արդեն 20 տարի այն է, որ վերականգնի ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, գնա ինտեգրացիոն ռազմական և տնտեսական նոր կառույցների ստեղծմանն ու ամրապնդմանը։
«Ռուսաստանը փորձելու է տարածաշրջանում ևս ամրապնդել իր դիրքերը, Ադրբեջանին տանել եվրասիական կառույցներ, որովհետև «ավանսն» Ադրբեջանին տրված է, Արցախը միացված է Ադրբեջանին, ու հիմա Ադրբեջանը դրա համար պետք է փոխհատուցի։
Ինչ վերաբերում է վրացական իշխանություններին, ապա նրանք, կարծես թե, սառեցրել են ԱՄՆ-ի և Եվրոինտեգրման քաղաքական ծրագրերը։ Իհարկե, դեռ պետք է սպասել Վրաստանում ընտրություններին, որից հետո վերջնական կորոշվի, թե Վրաստանը շարունակելո՞ւ է շարժը դեպի արևմուտք, թե շարժվելու է դեպի հյուսիս-արևելք։ Բնականաբար, հերթը կհասնի նաև Հայաստանին ու այստեղ ևս որոշակի քայլեր կկատարվեն։
Հիմա դժվար է ասել՝ ՌԴ-ին կհաջողվի՞ վերականգնել Հարավային Կովկասում իր ազդեցությունը՝ որպես հետխորհրդային տարածք»,- ասաց Քեռյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այստեղ կան մի շարք բայցեր, առաջինն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ ինտեգրված են ու հիմա, դե ֆակտո, մեկ քաղաքական ուժի հետ գործ ունենք, որի մեջ 2 պետություն է՝ Թուրքիան և Ադրբեջանը։ «Այստեղ, հարցն այն է լինելու, որ Ռուսաստանը որոշակի կախվածություն ունի Թուրքիայից և տնտեսական մի շարք հարցեր կան։
Ինչ մնում է Հայաստանի քաղաքական ճակատագրին, ապա, կարծում եմ, սա մեծապես կախված են Վրաստանում և Ադրբեջանում որոշակի իրակադարձություններից, որովհետև, եթե ռուսներին հաջողվեց հարցերը լուծել Վրաստանում և Ադրբեջանում, ապա փոքր Հայաստանը չի կարող դուրս մնալ խաղից։ Եթե Ռուսաստանը ձախողեց Վրաստանում և Ադրբեջանում, ապա Հայաստանը կարող է պաշտպանել արտաքին քաղաքական արևմտյան վեկտորը, որը որդեգրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից