ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՅԱԿ-52» տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում 07/22/2024 16:56 | Քրեական խրոնիկոն
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված 2004թ․) մահացել են։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության շրջանակներում իրականացվել և շարունակվում են մեծածավալ քննչական և ապացուցողական գործողություններ։
Մասնավորապես, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական, դատաբժշկական բնագավառների փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու նպատակով վերցվել են նմուշներ։ Կատարվել է դիակների արտաքին զննում, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Միաժամանակ, քննչական խմբի քննիչների կողմից ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Պարզվել է, որ նշված օրը նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլոր նշված թռիչքներն իրականացվել են հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանի մասնակցությամբ։ Վթարը տեղի է ունեցել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ՝ վթարի պատճառները, սահմանված կարգով ինքնաթիռի շահագործման թույլատրելիության, տեխնիկական պահանջներին համապատասխանության, անհրաժեշտ զննություններն անցած լինելու և վթարին հանգեցրած հնարավոր այլ գործոնները պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ