ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանական իմիտացիան՝ ծառերը որպես «պաշտպանական» միջոց ծառայեցնելը վարակի՞չ դարձավ 07/22/2024 17:50 | Մեկնաբանություն
Արարատում, Կարմիրսարի շահագործմամբ երկրորդ ցեմենտի գործարանը կառուցելու նպատակ հետապնդող «ՕՐԴ» ընկերությունը ներդրումային ծրագիր է ներկայացրել պետական ատյաններին։
Նախօրեին «ՕՐԴ» ընկերության հրավիրված ասուլիսից տպավորություն ես ստանում, թե տվյալ ընկերությունը որոշել է Կարմիրսարում նոր հանքավայր շահագործել և ցեմենտի գործարան կառուցել այսպես ասած՝ «Через не могу» « չերեզ նե մոգու» ։
Լսելով տարածքի բնակիչներին, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և հանրության շահը ներկայացնողների հարցերն ու հարցադրումները, ապա նաև՝ ի պատասխան բարձրացված հարցերի՝ ընկերության կողմից կատարվելիք ծրագրային աշխատանքների մասին, առանց որոնց իրականացման անհնար է լինելու հանքի շահագործումը և գործարանի կառուցումը, պարզապես հասկանում ես, որ խնդրո առարկա ներդրումային ծրագիրը ոչ միայն ի նպաստ տարածքի բնակչության և ՀՀ քաղաքացիների է, այլև՝ ճիշտ հակառակն է։
Ներդրողի ներկայացմամբ՝ այս պահին նախագիծը փորձաքննության փուլում է։ Ասում է՝ ՇՄԱԳ փորձաքննության և դրա վերլուծությության գործընթացը միտված է նրան, որ իրականացվող գործողություններով նվազեցվեն արտանետումները՝ դրանք բերելով այսպես կոչված՝ նորմատիվ թույլատրելի դաշտ։
Ի դեպ, այս համատեքստում թվարկվող ծրագրերի ցանկում դիտարկվող՝ ջրցան մեքենայի միջոցով փոշու ամպերի իջեցումը, որը պետք է իրականացվի հանքավայրում, արդեն իսկ տարածքի բնակչությանը սպառնացող մեծ վտանգ է։ Կամ՝ ի՞նչ ասել է նորմատիվ թույլատրելի դաշտ։ Եթե անթույլատրելի վիճակ է, հանուն ինչի՞ պիտի թույլ տրվի երկրորդ գործարանը շահագործել։ Արդյո՞ք այն միտված է բարելավել տարածքի բնակիչների՝ կենսական խնդիրները՝ առաջնահերթությամբ՝ առողջ միջավայրում ապրելու։ Բնականաբար՝ ոչ։ Այս է, որ հասկանում են բնակիչները և ցանկանում են կանխել իրենց գլխին գալիքը։
Իսկ այ, ներդրողի տոնը և ոճը, թե՝ «Կարող է իմ էս պահին խոսելն էլ է վնասում շրջակա միջավայրին»՝ արդեն տանում է մանիպուլյացիաների դաշտ։
Աներկբա, վնասում է։
Ի վերջո, երբ վտանգի նվազեցմանն ուղղված ծրագրերի ցանկում կարդում ես եռաշերտ ծառատունկ իրականացնելու մասին, այսինքն, այն մասին, որ ծառերը պիտի կլանեն փոշու ամպերը, որ մարդիկ չկլանեն, ավելի ես խոժոռվում, քանզի ավելի քան հասկանալի է դառնում, որ հանուն ներդրումային շահի՝ մարդ ու բնություն վտանգի առաջ են նորից ու կրկին։
Բայց ծառերը որպես պաշտպանական միջոց ծառայեցնելու փաստը նաև հետաքրքիր զուգորդումներ է առաջացնում։
Օրինակ, նիկոլփաշինյանական մտքի արգասիք՝ Կիրանցում ծառեր թող տնկեն, որ հայ դպրոցականները դպրոցից 30 մ հեռավորությամբ չտեսնեն ազարբայջանցիներին՝ ուղղակիորեն հատվում է Կարմիր սարի տարածքում՝ եռաշերտ ծառատունկ իրականացնելու միջոցով, իբր ,փոշին չեզոքացնելու մասին ծրագրային կետին։ Երկու դեպքում էլ գործ ունենք իմիտացիոն գործողությունների հետ։
Իսկ ամենակարևոր հարցը՝ եթե անթույլատրելի վիճակ է, հանուն ինչի՞ պիտի թույլ տրվի՝ կախված է օդում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ