ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զարմանալիորեն իմանում եմ, որ տարբերանշանը փոփոխողները չեն իմացել, որ դա Արագած լեռն է. Գագիկ Համբարյանի արձագանքը 07/20/2024 18:58 | ԼՐԱՀՈՍ
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Ի պատասխան ՇՊՀ ռեկտորի խորհրդականի բոցաշունչ պարզաբանման
Կարդացի ՇՊՀ ռեկտորի հասարակական հիմունքներով խորհրդականի բոցաշունչ պատասխանը իմ կողմից ՇՊՀ տարբերանշանի փոփոխման վերաբերյալ իմ գրառման...
Նախ, կանխավ նշեմ, որ նոր եմ իմացել, որ սույն անձը մագիստրատուրայում է ուսանում և սխալվել եմ իր պահով, որ նշել եմ, որ նա իրավունք չունի լինել հոգաբարձուների խորհրդում, քանի որ մամուլում, դեռ փետրվարին իր ուսանող չիլինելու վերաբերյալ նյութ եմ կարդացել, որը չի հերքվել ինձ ստախոս անվանած սույն անձի կողմից (տե՛ս՝ https://168.am/2024/02/28/2003940.html) ...
Պատճառը ՇՊՀ-ի կայքէջն է նաև , որտեղ ՀԽ կազմի վերաբերյալ հին տվյալներն են պահպանվել, որոնք 2022 թ. կառուցվածքային փոփոխություններից հետո տարակուսանք են առաջացնում...
Ինչ վերաբերում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան (կան բազմաթիվ փասատաթղթեր, որտեղ գրված է "դեկան" և ստորագրված է որպես դեկան. զավեշտ է, երբ անձն ասում է, որ տիկինը դեկան չէ, այլ դեկանի ԺՊ) Աիդա Գարեգինյանի՝ ՀԽ-ում տեղ զբաղեցնելով ներգրավված չէ գիտական խորհրդում, ապա նշեմ, որ տիկին Գարեգինյանն ի պաշտոնե ՊԵՏՔ է լիներ գիտխորհրդում, այլ ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ ընտրությունով, այսինքն՝ համալսարանի կանոնադրությունը և ներքին իրավական ակտերը սեփական ցանկությամբ կարող են շրջանցվե՞լ... Դեկանի ԺՊ լինելը չի նշանակում, որ նա "ազատվում" է գիտխորհրդի անդամակցությունից... Օրինակ՝ նույն Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ-ն ի պաշտոնե գիտխորհրդի անդամ է, իսկ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ-ն չգիտես ինչու ո՛չ... Դա ՇՊՀ կանոնադրության կոպտագույն խախտում է... Ի դեպ, տիկին Գարեգինյանը, արդեն լինելով Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նախագահ, կրկին չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի կազմում (տե՛ս փաստաթղթերը)...
Հավելեմ նաև, որ 2022 թ. կառուցվածքային փոփոխություններից հետո պետք է տեղի ունենար գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի նոր կազմերի ընտրություն: Ամենայն հարգանքով տիկին Գարեգինյանի հանդեպ, նա ընտրվել է ՀԽ անդամ հին ֆակուլտետով, իսկ նրա ղեկավարած նոր ֆակուլտետում նոր ամբիոն է հայտնվել, իսկ հին ամբիոնները չկան:
Ստացվում է, տիկին Գարեգինյանը պարտադիր պետք է զբաղեցնի իր տեղը բուհի գիտական խորհրդում ի պաշտոնե, ինչպես իր գործընկեր, կրկին դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանը: Բացի այդ, տիկին Գարգենյանը, լինելով ֆակուլտետային խորհրդի անդամ և ղեկավարելով այդ խորհուրդը, չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ...
Ռեկտորի խորհրդականին խորհուրդ կտամ հանգստանալ և ստեր չփնտրել... Այս հարցում ինձ ստախոս անվանողն ինքն է ստախոսը...
Ինչ վերաբերում է զինանշանին...
Շատ զարմանալի է, որ սույն անձն անընդհատ նշում է, որ նրանք այդ աշխատանքը կատարել են անվճար... Հետաքրքիր է, իսկ ես երբևէ ասել եմ, որ ինչ-որ մեկը գումար է մուծե՞լ... Այ քեզ բա՞ն... Սա արդեն բացահայտ մանիպուլյացիա է և անընդհատ անվճար աշխատանքի մասին խոսելով անձը, ենթադրաբար, փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, որ ես նրանց գումարի դիմաց աշխատանք անելու մեջ եմ մեղադրում...
Երկրորդը, զարմանալիորեն իմանում եմ, որ տարբերանշանը փոփոխողները չեն իմացել, որ դա Արագած լեռն է և հիմա ինչ-որ պատճառաբանություններ է բերում իր "չիմացությունը" պարզաբանելու համար, այնինչ, ընդամենը պետք է ուսումնասիրվեր բուհի արխիվը և բացահայտվեր տարբերանշանի բացատրությունը... Թե ո՛վ որտեղի՛ց ինչպե՛ս է տեսնում Արագած սարը, դա ոչ իմ, ոչ էլ իր գործն է... Պետք է ընդամենը բացել բուհի տարբերանշանի պարզաբանման փաստաթուղթը, որը ՊԵՏՔ է առկա լինի բուհի արխիվում... Կարճ ասած՝ զինանշանը փոխողների անձնական կամ չգիտեմ ում կարծիքն ինձ չի հետաքրքրում՝ դա Արագած սարն է թե՛՝ ոչ... Կան փաստաթղթեր և բոլորը պետք է շարժվեն ըստ փաստաթղթերի...
Բուհի պատմական շենքը նկարագրելիս նոր տարբերանշանի հեղինակներից մեկը ևս մեջբերում է իր սուբյեկտիվ տեսակետները, թե բա շենքը "կիսատ-պռատ" էր պատկերված նախկինի վրա... Դա իր կարծիքն է... նա իր կարծիքն ունի, ես՝ իմը...
Նույնն էլ զինանշանի գույնի պահով... Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ համաշխարհային բուհերից, որոնց գերբը այլ գույն է՝ ոչ՛ կարմիր... Սփյուռքում գործող Հայկազյան համալսարանի օրինակը, բազմաթիվ նկատառումներից ելնելով, տեղին չէր...
Տարբերանշանի վրա առկա "գրառումների" պահով ևս... Ի՞նչ է նշանակում Բեյրութում գործող Հայկազյան համալսարանի կարգախոսին ենք նմանեցնել... Ես էլ ասում եմ՝ նմանեցնեիք, օրինակ՝ Օքսֆորդի կամ Փրինսթոնի համալսարանների զինանշանների վրա գրածներին...
Թե ես ի՛նչ եմ արել իմ բուհի, քաղաքիս կամ երկրիս համար, այս անձին չէ, որ պետք է բացատրեմ... Շատ ճոխ կիներ... Իմացողը գիտի ու ես շատ ուրախ եմ, որ պարզաբանում տված անձը տեղյակ չէ...
Պարզապես մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողը պետք է հասկանար՝ ի՛նչ ասել է "հավելյալ արժեք". տնտեսագիտությունից տեղյակ չէ:
Դե ՀԽ-ի, ԳԽ-ի և բուհի ղեկավարության կողմից ինձ դատապարտելու համար էլ դեռ կլռեմ, դեռ, և անհրաժեշտության դեպքում կանդրադառնամ այդ մտքի հեղինակի խայտառակ "հրապարակային" պարզաբանմանը և ինձ դատապարտել փորձողներին...
Ի դեպ նշեմ, որ Հոգաբարձուների խորհրդում հայտնաբերեցի ևս մեկին, ով ամբիոնի վարիչ լինելով և ընդգրկված լինելով ֆակուլտետային խորհրդի մեջ իրավունք չունի ՀԽ անդամ լինել...
Ես իրավունք ունեմ իմ կարծիքը ազատ հայտնելու... Այդ զինանշանը ես չեմ հավանել, լավ կլիներ՝ ամբիոններ ուղարկված լիներ ոչ միայն տարբերանշանը, այլ վերջինիս կից գրավոր մեկնաբանություն ևս լիներ կամ նույն անձը հանդիպեր պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ իր պարզաբանումները ներկայացնելու համար: Պատմաբանների հետ հանդիպումն օգտակար կլիներ:
Ինձ բոցաշունչ պատասխանող երիտասարդին խորհուրդ կտամ զուսպ լինել և սառը ցնցուղ ընդունել՝ չափը ճանաչել. ոչ իմ մեղքով ընդամենը տեղյակ չեմ եղել, որ նա ուսանող չէ... Մամուլում (https://168.am/2024/02/28/2003940.html) ամիսներ առաջ նյութ էր հրապարակվել, որ նշված անձը, ուսանող չլինելով, ՇՊՀ ՀԽ-ի անդամ է և այդ մասին հերքում չեմ կարդացել...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել