ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտում թողել ենք 15 տարի սպասումներից հետո ստացած տունը, ամուսնուս գերեզմանը, սկեսրոջս համար կյանքը կանգ է առել՝ որդիների գերեզմանին գնալ չի կարողանում. Արցախցի 07/19/2024 14:24 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախցիներն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը մերժել են՝ իրենց համարելով ՀՀ քաղաքացի, եւ ՀՀ իշխանությունների ներկայացրած պայմանը՝ ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ բնակարանային ծրագրից օգտվելու համար նոր շոկ է առաջացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված Անահիտը։
Մեր զրուցակիցը հայոց լեզվի ու գրականության մասնագետ է, սակայն երբեք մանկավարժությամբ չի զբաղվել, Արցախում աշխատել է պետական կառավարման համակարգում։ Ասում է՝ զինվորականի կնոջ ծանր կյանքով է ապրել, գրեթե չի ապրել։
Ամուսինն իր ողջ կյանքն Արցախին ու բանակին էր նվիրել , զոհվել է 2020 թվականի նոյեմեբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում։
«Երեւան ենք եկել՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, Ստեփանակերտում թողել ենք 15 տարի սպասումներից հետո ստացած տունը, ամուսնուս գերեզմանը։ Սկեսրոջս համար կյանքը, ընդհանրապես, կանգ է առել,տանից երբեմն իջնում է, միայն հաց գնելու նպատակով, որպեսզի ոտքերը չքարանան, բայց երբ ինչ-որ տեղ են հրավիրում, քաղաքավարի մերժում է։ Բուժաշատող է եղել, հիմա անգամ որդու գերեզմանին գնալու հնարավորությունն է կորցրել։Ես էլ երեխաներիս համար եմ շարունակում ապրել»,- ասաց տիկին Անահիտը։
Ընտանիքը բնակություն է հաստատել Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում՝ հինգարկանի շենքի երկսենյականոց բնակարում։ Ասում է՝ այստեղ համեմատաբար հարազատ միջավայր կա, շատ արցախցիներ են բնակություն հաստատել, արցախցու խանութ կա, որտեղ էլի Արցախի բարբառն է հնչում, ոչ միայն առեւտուր են անում, այլ նաեւ իրար որպիսություն հարցնում։
«Սա փոքր սփոփանք է, մի փոքրիկ հաճելի հուշերի օազիս, բայց իրավունքների ու սոցիալական հարցերի լիարժեք լուծում չի տալիս»,- նշեց մեր զրուցակիցը։
Արցախցիները չգիտեն՝ կօգտվեն ՀՀ կառավարության առաջարկած բնակարանային ծրագրից, թե ոչ։ Մեր զրուցակցի խոսքերով՝ ներքուստ արցախցիները կասկած ունեն, որ նախկին անձնագրերից հրաժարվելով ու նորից ՀՀ քաղաքացիություն ընդունելով կարող են կորցնել վերադարձի իրավունքը։ Ասում է՝ Ադրբեջանը ևս պարտադրում էր դառնալ Ադրբեջանի քաղաքացի ու մնալ, եթե անգամ զգացմունքներից դուրս գա արցախցին, ապա ստացվում է կանգնել ոչ թե երկընտրանքի, այլ քառակի ընտրության առաջ, որի հիմքում Արցախն է, տունը, ամուսնու գերեզմանը, երեխաների ու իր մանկությունը։
«Արցախցիները Ադրբեջանի քաղաքացինություն ընդունելը մերժել են իրենց ՀՀ քաղաքացի համարելով ու նոր պայմանը երկարատև շոկի թեմա է դարձել՝ արդեն սարսափելի հաւյրենազրկումից հետո»,- ասում է Անահիտը։
Տիկինը պատմում է, որ առաջ փոքր տղան հոր մասին խոսակցությունները լսելիս ականջները փակում էր, հասկացան, որ չի ցանկանում մոր արցունքները տեսնել ու երեխան այդպես է սթրեսը հաղթահարում, 5 տարեկան տղայի մոտ մայրը վիշտն արդեն թաքցնում է, 16- ամյա տղայի հետ՝ կիսվում, բայց փորձում է չպարտադրել։Նրա հետ էլ խնդիր կա, մեծացել է ժամանակից շուտ, ստիպված է եղել տղամարդ դառնալ, ընտանիքն առանց տղամարդ է մնացել, կորցրել է ժպիտը , նա է իրենց մեքենայով Երևան բերել։
Իսկ 23-ամյա դստեր համար փորձում են բնություն փնտրել, որ նորից սկսի նկարել։ Դիզայներական ընկերություն է գտել, աշխատում է, բայց նկարելու ցանկությունը կորցրել է։ Հոր, հայրենիքի կորստի վիշտն ու հարազատ բնությունից կտրվելն իր բացասական հետեւանքը թողել է, չգիտի ինչպես և ինչ հանգամանքներում կարողանան երիտասարդ դստեր գեղանկարչությամբ զբաղվելու ցանկությունը վերադարձնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ