ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական ենթատեքստ չտաք թափթփվածությանը. արտահանողները լուրջ խնդրի առաջ են, իսկ ՍԱՏՄ-ն՝ գոհ ու երջանիկ, որ գյուղմթերքի ներմուծումը ՌԴ-ն արգելել է 07/18/2024 20:23 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ-ի «Ռուսսելխոզնադզորը» մի քանի անգամ, վերջին անգամ՝ հունիսի սկզբին, մեր ՍԱՏՄ-ին նամակ է ուղարկել՝ հայտնելով, որ Հայաստանից ապրանքներ են գալիս ՌԴ, որոնց ծանր մետաղները, պեստիցիդները թույլատրելի նորմայից ավելի է, բայց մեր ՍԱՏՄ-ն բացարձակ ոչինչ չի ձեռնարկել, ոչ տնտեսվարողներին է զգուշացրել, ոչ էլ՝ արտադրողներին։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ ընդգծելով, որ խոսքը 16 տնտեսվարողի մասին է։
«Ես մարդ գիտեմ, որ ուրիշ ընկերության բերքն է արտահանում, բայց հիմա հայտնվել է Ռուսաստանի, այսպես կոչված, «սև ցուցակում», ՍԱՏՄ-ն չի էլ զգուշացրել արտահանողներին, որ ձեր խմբաքանակի մեջ ծանր մետաղներ կան, ումից գնում եք՝ էլ մի գնեք իրենցից։ Արդյունքում, այդ մարդիկ հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնած, «սև ցուցակում են», իսկ ՍԱՏՄ-ն գոհ ու երջանիկ է»։
Նա ընդգծեց, որ այս թեմային ոչ ոք իրավունք չունի քաղաքական ենթատեքստ տալ։ «Այստեղ դիլետանտության ու թափթփվածության խնդիր է, քաղաքական ենթատեքստով չփորձն սա հիմնավորել»։
Հարցին, թե ինչ գյուղմթերքի մասին է խոսքը, քանի որ ստացվում է որ այդ արտադրանքը, որը չի արտահանվելու՝ ներքին շուկայո՞ւմ են փորձելու սպառել՝ Մանացականյանն ասաց, որ հիմնականում խոսքը խնձորի, խաղողի ու լոլիկի մասին է։ «Այո, մտնելու է ներքին շուկա, միայն լաբորատոր փորձաքննությամբ է հնարավոր ճշտել, թե ներքին շուկայում վաճառվող ապրանքը չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ լաբորատոր փորձաքննություն ու ստուգումներ անելու գործառույթը բացառապես ՍԱՏՄ-ինն է։ Ես տեղյակ չեմ, թե ՍԱՏՄ-ն որքանով է մտնում մեր ջերմոցներ ու ստուգումներ անում, թե այս կամ այն արտասդրանքը համապատասխանո՞ւմ է սահմանված նորմերին, թե ոչ։
Հարցին՝ ստացվում է ներքին շուկայում մենք բացարձակ պաշտպանված չենք ծանր մետաղներով ու պեստիցիդներով հարուստ սնունդից՝ Մնացականյանն ասաց, որ եթե պաշտպանված լինեինք՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 400 քաղցկեղով հիվանդ չէինք ունենա։ «Այս առումով մենք աշխարհում առաջին տեղում ենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
- 09/15/2024 19:53 Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը