Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել․ Զաքարյան 07/18/2024   21:00  |  ԼՐԱՀՈՍ

Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան ստանձնեց առանձնահատուկ դերակատարում: Նա դարձավ Արցախի հարցով խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ կարգավիճակը Ֆրանսիային թույլ տվեց երեք տասնամյակ շարունակ կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում:

Ֆրանսիան զգալի դեր է խաղացել նաև 2008թ. 5-օրյա պատերազմում Վրաստանում հրադադարի հաստատման գործում։ Բացի այդ, Ֆրանսիան Վրաստանի կարևոր եվրոպական աջակիցներից էր եվրաատլանտյան կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ մերձեցման գործընթացում։

Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Ֆրանսիական ընկերությունները 1995-2019թթ. շուրջ 2,2 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին շուրջ 2,6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ֆրանսիայի տնտեսության մեջ։

Հայ-ֆրանսիական հարաբերությունների վառ օրինակներ էին նախագահներ Ժակ Շիրակի (2006թ.) Նիկոլա Սարկոզիի (2011թ.), Ֆրանսուա Օլանդի (2014 և 2015թթ.), և Էմանուել Մակրոնի (2018թ.) Հայաստան կատարած այցերը։ Ֆրանսիան ակտիվ աջակցել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) ստորագրմանը և հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին: Ֆրանսիան արդյունավետ աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց Ցողասպանության միջազգային ճանաչման գործում: ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, պահպանելով և զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի կարողանում էր լրացնել և առաջ մղել Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների հետ ձևավորվող արտաքին քաղաքական օրակարգերը:

Բայց աստիճանաբար այս մոտեցումը փոխվեց նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում։ Վերջին տարիներին փոխվեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի իշխանության բերվելու արդյունքում սկսված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածության աճը, Կիպրոսին և Հունաստանին ցուցաբերած ֆրանսիական աջակցությունը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը, հիմնական գործոններն էին, որոնք կարելի է ասել դրդեցին Ֆրանսիային փոխել մեր տարածաշրջանում ունեցած իր հավասարակշիռ քաղաքականությունը:

Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մոտեցումներից, սկսեց մերձենալ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ 2023թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ և ֆրանսիական Thales ընկերության միջև ստորագրվեց երեք նոր GM-200 ռադիոտեղորոշիչ համակարգեր գնելու պայմանագիր։ Արարողությանը ներկա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան որոշել է օգնել Հայաստանին՝ հզորացնելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պայմանագիր կնքել ապագայում «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիան Հայաստանին զինելու է նաև 50 զրահափոխադրիչներով՝ երկրի ցամաքային զորքերին պաշտպանվածության բարձր մակարդակ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ապահովելու նպատակով։

Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը։ Պաշտպանական տարբեր պայմանագրերի ստորագրումն իրականում նախապատրաստման ձև է, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում (ինչին ես չեմ հավատում) Հայաստանն ունենա այլընտրանք։

Մյուս կողմից, Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական հարաբերություններն ավելի է խթանել Ադրբեջանին՝ ամրապնդելու ռազմական կապերը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Օրինակ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև 2023թ. նոյեմբերին և Ֆրանսիայի և Հայաստանի միջև 2024թ. փետրվարին կնքված համաձայնագրերից հետո Պակիստանն ու Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել JF-17C Block-III մարտական ինքնաթիռներ մատակարարելու համար։ Գործարքում նշվում է նաև, որ Ադրբեջանը գնելու է «օդ-երկիր» հրթիռներով հագեցած ութ ինքնաթիռ։ Այս գործընթացն ակնհայտ վկայում է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան փորձում է արտաքին դերակատար դառնալ Հարավային Կովկասում։ Կասկածից վեր է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի համաձայնի աջակցել Ֆրանսիայի ձգտելիք նոր դերակատարմանն ու մոտեցումներին։ Դա խնդրահարույց կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների կախվածությունն ադրբեջանական գազից և “Միջին միջանցքով” տրանզիտից՝ խոչընդոտող հանգամանք կարող է դառնալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիային կարողություններին ու ջանքերին։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի դաշնակից Ռուսաստանի արձագանքը և ընդհանուր առմամբ վերաբերմունքն այս հարցերին՝ դժվար չէ կռահել:

Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու: Այն պետք է առնվազն շատ երկար ժամանակ շարունակություն և տեսականիների զարգացում ունենա: Իսկ օրեցոր փոփոխվող ու անկայուն հարաբերությունների այսօրվա աշխարհում կունենա արդյոք այն շարունակություն, թե ո՛չ՝ շատ մեծ հարց է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:31 09/07/2024  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հայտնվել են քաղաքական ճոճանակի վրա․ Արտակ Զաքարյան
18:31 30/06/2024  |  ՄեկնաբանությունԱմբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան
21:32 14/06/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի օտարահպատակ կառավարությունը՝ Արցախը հանձնելու գնով անգամ, խաբված ու նսեմացված վիճակով դուրս է մնում նաև այս նախագծից․ Զաքարյան
20:27 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ կառավարության աջակցությամբ, վերջին տարներին ոստիկանությունում իրականացվել են մի շարք «բարեփոխումներ»․ Զաքարյան
23:29 30/05/2024  |  Սոցիալական ցանցերԱլենը երևի լավ չի պատկերացնում, թե Արցախը հանձնելու հարցում ինչպիսի «հրաշալի» պատասխանատվություն է սպասվում իրեն. Արտակ Զաքարյան
22:43 24/05/2024  |  ԼՐԱՀՈՍ«Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ…»․ Արտակ Զաքարյան
12:52 12/05/2024  |  ԼՐԱՀՈՍԵթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
12:08 11/05/2024  |  ՄեկնաբանությունՏանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան
22:38 06/05/2024  |  ՔաղաքականԻշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան
21:35 26/04/2024  |  ՔաղաքականԱրհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան

Արխիվ

[]