ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն արձագանքել է քպական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ընդլայնվող բիզնեսի մասին հրապարակմանը 07/17/2024 19:24 | ԼՐԱՀՈՍ
«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։
Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։
Մասնավորապես, վարույթի շրջանակներում՝ դեռևս 2023թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հսկողություն իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի համապատասխան հասցեում գտնվող տարածքի նկատմամբ և կանխել նշված տարածքից ավազի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաև՝ արդյունահանման դեպք հայտնաբերելու պարագայում պահպանել դեպքի վայրը, այդ թվում՝ շահագործվող տեխնիկան, և այդ մասին հայտնել, ինչպես նաև դրան մասնակից անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
2024թ. փետրվարին զննվել է Ռանչպար գյուղի՝ «Ա…» ՍՊԸ-ի կողմից շահագործվող տարածքը, որի արդյունքում ֆիքսվել է ավազի արդյունահանման փաստը և օգտագործված 8 միավոր տեխնիկա, որոնք առգրավվել են և ճանաչվել իրեղեն ապացույց։
Ներկայացված տեղեկատվության պահանջին ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է «Ա…» ՍՊԸ-ի պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 54.743.318 ՀՀ դրամ։
Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրինությունը պարտավորվել է Ռանչպար գյուղի նշված հասցեում գործունեություն չծավալել։ Ընկերությանը ներկայացվել են ճշտված հաշվարկներ՝ պատճառված գույքային վնասների և պարտավորությունների վերաբերյալ, արդյունքում՝ ընկերությունն ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկով արձանագրված գույքային վնասը՝ 54.743.318 ՀՀ դրամը, և հաշվարկված տույժերը և տուգանքները՝ ընդհանուր շուրջ 74.000.000 ՀՀ դրամի չափով։
Նախաքննությունը շարունակվում է։
Նկատի ունենալով, որ «Հետք»-ի վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվեու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ