ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրեժի ծարավ զանգվածին թավշյա հանդերձ հագցնողներն այսօր բաց են գործում՝ իշխանությունը պահելով վայրագ ոստիկանների ձեռամբ 07/16/2024 20:40 | Վերլուծություններ
Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ՝ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկելով դատարան։
Հիշեցնենք՝ նրանցից 4-ը բանտային կալանքի մեջ են, մնացածը՝ տնային կալանքի։
Անզեն քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած և ոչ մի ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Ասել է՝ ներկա իշխանությունն արտոնյալ ուժայինների խավ է ձևավորում՝ “ես քեզ, դու ինձ” սկզբունքով․․․ Այսինքն, ոստիկանության՝ պետության և քաղաքացու պաշտպանի դերը ստորադասված է իշխող ուժի իշխանությանը։
Այսօր վերստին հաստատվեց, որ լրջմիտ դիտարկումները, թե՝ ներկա իշխանությունները ժամանակի ընթացքում սկսեցին հակասել իրենց իսկ սկզբունքներին, ծիծաղելի է, քանզի այլևս բոլորի, մտածելու ունակ ցանկացած մարդու համար պետք է հստակ լինի, որ իշխանության եկածներին առաջնորդողն ի սկզբանե բնավ էլ սոցիալական արդարություն հաստատելը և արդարադատությունը չի եղել, բացառապես եղել է մեկ բան՝ նախորդ իշխանությունների հանդեպ վրեժն ու մաղձը, ամեն գնով՝ ընդհուպ՝ արյան գնով իշխանազավթումը՝ պետությունը՝ օրինախախտությամբ և պետական լծակների չարաշահմամբ՝ անձնական բարեկեցությանը, անձնական և թայֆայական շահին ծառայեցնելը։
Եվ 2018-ի գարնանից հենց այդ է՝ որ անում են ներկաները։
Իսկ փաշինյանի համար կարևորն այն է, թե տվյալ պահին ո՞ր կողմում է ինքը՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության։ Հիշենք միայն, թե ո՞նց էր մարտի 1-ի թիվ մեկ դրոշակակրի հոգին փառավորվում, երբ Երևանը վայրագորեն ջարդուփշուր անող ամբոխը թաքստոցներից հանված մետաղյա ձողերով և մահակներով զինված՝ հարվածում էր ոստիկաններին՝ ընդհուպ ոստիկանական մահի արձանագրումը։
Հիմա այդ զանգվածին առաջնորդողը իշխանության ղեկին է և ոստիկանական մահակներով, նռնականետերով և անթույլատրելի միջոցներով թրքահպատակ իշխանությունը մերժող հայությունն է թիրախ դարձել նրա համար։
ՀՀ 1-ին նախագահը հեռանալուց առաջ իրենից հետո եկողներին “պատերազմի կուսակցություն” որակեց, հեռացողին՝ այսինքն, իրեն խաղաղության կուսակցության մեջ տեղավորելով․․․Իրականում այդ “պատերազմի կուսակցություն” անվան տակ Հայաստանի 3-րդ հանրապետությանը հաղթանակը բերողներն էին։ Իսկ “Խաղաղության կուսակցություն” անվան տակ՝ մարտի 1-ին հանգիստ քնող Տեր-Պետրոսյանն էր նախևառաջ, ով ասաց, որ դրսում իր ժողովուրդը չէ և գնաց հանգիստ քնելու՝ այդպիսով դաշտը թողնելով փաշինյանական հրահանգներին։ Բնականաբար, նաև ներկա պարտվողականները, որոնք Հայաստան պետության՝ բոլոր ճակատներում պարտվելու մեջ են իրենց հաղթանակը տեսնում՝ արդեն 6 տարի այդ ուղղությամբ տանելով ազգն ու պետությունը։
Այս պարտվողական, ձեռքերը վեր պարզած հանձնվողների նախեղակ կերպարը բոլորովին կապ չուներ և չունի խաղաղության հետ, իրենք խաղաղասեր չեն, այլ՝ վրեժի ծարավ։ Իսկ վրեժի ծարավ զանգվածին ընդամենը թավշյա հանդերձ հագցնել էր պետք, որ արվեց հակառուսական ախտով վարակված արևմտյան օթյակների և թուրքադրբեջանական տանդեմի ձեռամբ։ Եվ շարունակվում է։
Ներկա իշխանության խոստացած խաղաղության տակ պատերազմ և հայկական գործոնի, Հայաստանի պետականության վերացում պիտի հասկանալ։
Հսկայական թիվ կազմող “թաքուն” հայերով՝ Արևմտյան Հայաստան․․․
Առանց հայերի Հայկական Արցախ,
Եվ նշաձող իջեցնելու մասին անդադար խոսող․․․
Հիշում ե՞ք՝ սելֆիի ձող․․․
Վրեժի ծարավ զանգվածին թավշյա հանդերձ հագցնողներն այսօր բաց են գործում՝ իշխանությունը պահելուն աջակցելով վայրագ ոստիկանների ձեռամբ․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ