ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին մինչև COP29-ը, ինչպես նաև վերանայի հյուրընկալ երկրների ընտրության կարգը. Еxpress 07/16/2024 11:09 | ԼՐԱՀՈՍ
Բրիտանական Еxpress պարբերականում հրապարկվել է ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ» պայմանագրի նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
«Հաջողակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարվել է ադրբեջանական իշխանության կողմից, այնուհետև՝ ապօրինաբար կալանավորվել:
Այդ օրվանից ի վեր Վարդանյանը՝ ևս 22 հայերի հետ, ապօրինաբար պատանդ է պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից. նրանց զրկել են պատշաճ դատավարությունից և միջազգային անկախ իրավական խորհրդատվությունից, ինչպես նաև այցելուներից, զրկել են պատշաճ սննդից ու բժշկական սպասարկումից, և ինչպես բոլորովին վերջերս պարզվեց՝ նրանց հետ վարվել են սարսափելի դաժանությամբ։
Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող 23 անձանց թվում են Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական առաջնորդներ և անմեղ քաղաքացիներ։
Ամենևին էլ պետք չէ զարմանալ. Ադրբեջանը մի երկիր է, որը չի հարգում մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը: Այդ երկիրը 100 միավորից ընդամենը 7 ողորմելի միավոր ունի Freedom House կազմակերպության կողմից։
2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիևը հորից ժառանգեց նախագահի աթոռը, այդ երկրում կոռուպցիան առավել ծաղկեց, քաղաքացիական ազատությունները ոչնչացվեցին և քաղաքական ընդդիմությունը ջախջախվեց՝ չթողնելով ազատ արտահայտման կամ քաղաքացիական ակտիվության որևէ հնարավորություն:
Լրագրողները ենթարկվում են հետապնդման, շանտաժի և կաշառելու փորձերի. եթե դիմադրում են, ապա հայտնվում են բանտում։ Նրանք, ովքեր լքում են երկիրը, նրանց ընտանիքներն են ենթարկվում հալածանքների:
Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ, որը վիճելի տարածք է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Լեռնային Ղարաբաղում նա փորձում էր պաշտպանել տեղի հայ բնակչությանը վերահաս բռնություններից։ Տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո, ինչի հետևանքով տեղի բնակչությանը զրկված էր սննդից, վառելիքից և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, Ադրբեջանը ստիպում է ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց տները, թողնել ունեցվածքն ու փախչել: Շատերն այն անվանել են ցեղասպանություն:
Ռուբենը հմուտ և նվիրված բիզնես ղեկավար է։ Նա իրեն նվիրել է մի շարք բարեգործական նպատակների իրագործմանը, այդ թվում՝ դպրոցները, քոլեջները և «Ավրորա» մարդասիրական մրցանակը, որը շնորհվում է այն անհատներին, որոնք արտասովոր մարդասիրական գործունեություն են ծավալել ամբողջ աշխարհում (և որի Խորհրդի անդամ եմ ես):
Այժմ միջազգային հանրությունը հնարավորություն ունի արձագանքելու Վարդանյանի, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալների անօրինական կալանավորմանը։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հազիվ մեկ տարի անց՝ այս տարվա նոյեմբերին, այդ երկիրը պատրաստվում է իր մայրաքաղաք Բաքվում հյուրընկալելու Կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովը: Սրանք կլիմայի վերաբերյալ տարվա խոշորագույն միջազգային բանակցություններն են:
Այն, որ Բաքուն ընտրվել է որպես հյուրընկալող քաղաք, արդեն իսկ խիստ վիճելի է: Այդ երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսը և արտահանման եկամտի 90 տոկոսը ձևավորվում է նավթի և գազի արդյունահանումից: Երկրի նախագահը որևէ լուրջ շահագրգռվածություն չունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի կամ արտանետումների կրճատման հարցերում: Եվ իրապես, այս տարվա սկզբին նախագահ Ալիևն ասել է, որ ցանկանում է առաջիկա տասնամյակի ընթացքում գազի արդյունահանումն ավելացնել մեկ երրորդով և հասկացրել է, որ COP29-ը հյուրընկալելը չի կարող իրենց հետ պահել՝ ներդրումներ անելու «Աստծո կողմից մատակարարված» գազի մեջ:
Այդ երկրի կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ցանկանում են, որ այս գագաթնաժողովը լինի «Խաղաղության գագաթնաժողով»։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ մեկ տարի էլ չկա, ինչ ներխուժել են հարևան երկիր և դեռ չեն հասել արդար խաղաղության համաձայնագրի ընդունմանը և ոչ էլ իրական մտադրություն են ցուցաբերել այդ ուղղությամբ շարժվելու համար։ Ադրբեջանը շարունակում է պահել քաղբանտարկյալներին և ձախողել մարդու իրավունքների վիճակի բարելավումը։ Ընդամենը մի քանի օր առաջ [հուլիսի 4-ին] Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին՝ համոզվելու, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտպանում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների միջազգային իրավունքները բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են COP-ին:
Եվրախորհրդարանի անդամները բացահայտորեն բոյկոտի կոչ են արել։ Աշխարհում ավելի ու ավելի շատ կառավարություններ են իրենց զայրույթն արտահայտում Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դեվիդ Լեմմին ևս իր ձայնը կավելացնի այս ավելացող «ձայներին»՝ հաշվի առնելով մարդու իրավունքների հանդեպ իր հանձնառությունը: ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև COP29 գագաթնաժողովը, ինչպես նաև վերանայել ապագա հյուրընկալ երկրների ընտրության կարգը»։
Վերջում Փոլ Փոլմանն ընդգծում է, որ յուրաքանչյուրը կարող է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Դուք կարող եք գրել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Իլոն Սուլեյմանովին՝ Հոլանդ Պարկ 66, Լոնդոն հասցեին, պահանջելով, որ նրա երկիրն անհապաղ կերպով ազատ արձակի քաղբանտարկյալներին և պատանդներին: Դուք կարող եք նաև հայտնել Ձեր աջակցությունը՝ Free Armenian Prisoners կայքում և հետևել արշավին սոցիալական ցանցերում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի