ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությանն այսօր ծառայություն մատուցողներն էլ են վաղն «փուռը գնալու». Փաշինյանը ոչ մեկի չի խնայելու. Վարոսյան 07/16/2024 17:46 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ում արդեն վաղուց են որոշումները կայացվում միաձայն, ընդ որում՝ այն պահից սկսած, երբ ես սկսեցի չճանաչել այն մարդկանց, ովքեր կայացնում են այդ որոշումները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով ԲԴԽ-ի միաձայն ընդունած որոշմանը՝ դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Վարոսյանը նշեց, որ իր համար զարմանալի չէ, որ իշխանությունները չեն խնայում նաեւ իրենց ծառայություններ մատուցած դատավորի համբավ ունեցողներին։ «Իսկ ինչո՞ւ պիտի խնայեր ԲԴԽ-ն կամ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը Աննա Դանիբեկյանին։ Երբեք ոչ մեկին չի խնայելու, անկախ նրանից, թե ինչ ծառայություններ են նրանք մատուցել կամ չեն մատուցել իրենց։
Ըստ քաղաքական նպատակահարմարության՝ նա զոհելու է բոլորին։ Չգիտեմ, սա դաս կլինի՞, օրինակ, այսօր ծառայություններ մատուցողներին, թե ոչ, խիստ կասկածում եմ, բայց այսօր ծառայություն մատուցողներն էլ վաղն են էդպես, ժողովրդական լեզվով ասած՝ «փուռը» գնալու»,- արձանագրեց փաստաբանը։
Անդրադառնալով ԲԴԽ-ի որոշման հիմնավորմանը, թե Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսը ձգձգվել է 4 տարի 4 ամիս՝ Վարոսյանը շեշտեց, որ հենց այս պահին դատական պրոցես ունի, որը շարունակվում է արդեն 11 տարի։
«Գիտե՞ք, երբ ժամկետների մասին են խոսում՝ «հավի ծիծաղն» էլ է գալիս։ Վարույթ են նախաձեռնում, մեղադրանք են առաջադրում հախուռն հիմնավորումներով, հետո էդ ամենը լցնում են դատարաններ, մինչդեռ, ամեն դատավորի վարույթում 200 գործ կա, մինչև դատավորներն այդ ամենից փորձում են գլուխ հանել՝ բանը բանից անցնում է։ Հետո էլ ասում են՝ ժամկետները չեք պահպանում։ Բնական է, որ չեն կարող պահպանել, բայց դրա մեղավորը պետությունն է, ոչ թե կոնկրետ որևէ դատավոր։
Իրավական տեսակետից ես այս տարբերակով հարցին մոտենալը արդարացված չեմ համարում, այստեղ իրավաբանություն գոյություն չունի։ Եթե հիշում եք, իրենք սկզբում ֆիլմ նկարեցին հետո այդ ֆիլմի հիման վրա էլ այս որոշումը կայացրեցին։ Երկու դեպքում էլ իրենք քաղաքական ենթատեքստը ուղիղ բացահայտ ասում են, հրապարակում են։ Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն են փորձում հիմնավորել, որ դա քաղաքական տարր ունի, այլև արդեն հենց իրենք են ուղիղ տեքստով ասում։ Սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ որևէ սահմանափակում չունեն, որևէ արգելանք չունեն, անգամ խոսելու արգելանք չունեն։ Սա նշանակում է,որ իրենք այլևս որևէ բանից չեն պաշտպանվում, սա է ողբերգությունը՝ այն, որ արդեն ուղիղ ասում են՝ ինչ են անում ու ինչու են անում։
Եթե ես լինեի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ այս հարցը Եվրոպական դատարանում բարձրացնելու համար այս որոշումը նման հիմնավորմամբ ինձ համար գտածո կլիներ, անպայման կբարձրացնեի հարցը»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Դիտարկմանը, թե որոշմամբ հայտարարվում էր, որ Աննա Դանիբեկյանը վարկաբեկել է դատական իշխանությունը, սակայն ո՞վ իրապես ավելի շատ վարկաբեկեց այն՝ Աննա Դանիբեկյանը՞, թե ԲԴԽ-ն՝ փաստաբանը պատասխանեց, որ իրականում և Աննա Դանիբեկյանը, և ԲԴԽ-ն։ «Աննա Դանիբեկյանը ոչ թե իր որոշմամբ վարկաբեկեց կամ ժամկետները խախտելով, որոշումների անօրինականություններով, մնացածը՝ պրոցեսներն արագ են եղել, թե դանդաղ՝ էական չեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել