ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախից բռնի տեղահանվածներից թոշակի համար պահանջում են ստաժը հաստատող փաստաթղթեր, որոնք մնացել են օկուպացված Արցախում. Պարզաբանում է նախարարությունը 07/15/2024 16:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախից բռնի տեղահանվածներից՝ կենսաթոշակի անցնելու համար պահանջում են աշխատանքային ստաժն ապացուցող փաստաթղթերի առկայությունը, մինչդեռ շատերն ուղղակի առանց փաստաթղթերի են պարտադրված հեռացել հայրենի տնից։ Խնդրի մասին բարձրաձայնել էր Արցախի հանրային հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով արցախցի Սամվել Սարաջյանի պատմությունը, որի աշխատանքային 45 տարվա ստաժը Հայաստանում չէր հաշվարկվել։
«Փաստինֆոն» փորձեց հասկանալ, թե ինչպես է հաշվարկվում Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակը և ինչպես են պարզում նրանց աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ի պատասխան հայտնեցին, թե «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատերազմների , ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հերևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Կառավարությունը ստեղծում է աշխատանաքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության , գործատուների , արհմիությունների կամ աշխատողների լիազորված ներկայացուցիչներ»։
Սակայն այս վկայակոչումը նաև մեկնաբանված է հետևյալ կերպ. «Եթե նույնիսկ օրենքի փոփոխություններով ներդրվեն այդպիսի հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքեր, ապա խնդրահարույց կլինի նման հանձնաժաղովի գործունեության օբյեկտիվությունը՝ չեն լինի գործիքներ փոխադարձ վկայությունների ստույգությունը պարզելու համար»։
« Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելի է ՀՀ տարածքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների դեպքում՝ «նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 29 -րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտով կամ դրա էությունից չի բխում, որ դրա գործունեությունը տարածվում է միայն որոշակի տարածքի վրա»,- նշվում է գրավոր պատասխանում՝ ավելացնելով, որ մնացած դեպքերում մոտեցումը միասնական է. «Կենսաթոշակ նշանակելու , աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են։
Ըստ այդ կանոնների՝ ստաժը հաստատվում է, եթե կա աշխատանքային գրքույկ կամ աշխատելու փաստը հաստատող արխիվային փաստաթուղթ։ 1992 – 2014 թթ. ստաժը հաստատելու համար պետքէ նաև սոցալական վճար կատարելու մասին կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։Օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող մարմնին Միասնական սոցիալական ծառայությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի անհատական , անձնավորված հաշվառման տվյալների բազան։ Որոշ արխիվային փաստաթղթեր փոխանցվել են նաև ազգային արխիվ։ Այնուհանդերձ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԼՂ տարածքում կլինեն աշխատանքային գործունեության ժամանակահատվածներ, որոնք չեն հաստատվի եղած արխիվային փաստաթղթերով կամ տեղեկատվական բազաներով», - պարզաբանել են նախարարությունից՝ նշելով, որ դիմումատուն կարող է դիմել դատարան։
Բացի այդ՝ օրենսդրական փոփոխություններով ընդլայնվում է այն դեպքերի շրջանակը, երբ չի պահանջվում սոցիալական վճարը հավաստող փաստաթուղ։ Սա, ըստ նախարարության, լուծում է թե ՛ ԼՂ-ի , թե ՀՀ-ի տարածքում ձեռք բերված այն ստաժների համար, որոնք հաստատելը մի կողմից օբյեկտիվորեն անհնար է, մի կողմից համապատասխան կազմակերպություններն այդ տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։Մասնավորապես Կառավարության 05.05.2011 թիվ 665 որոշման համաձայն ԼՂ- ի տարածքում աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձի ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձը աշխատել է՝ մինչև 1998 թ. հունվարի 19-ը, քաղաքային , շրջանային,ավանային,գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթական դպրոցներում,գրադարաններում, բնակշահագործման գրասենյակներում կամ քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում, արխիվներում։ Մինչև 2014 թ. հունվարի 1-ը ԼՂ-ում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող ՝ ԼՂ-ի հանձնաժողովի 2023 թի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ