Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 07/12/2024   18:56  |  Քրեական խրոնիկոն

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ  «Telegram» հավելվածի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում  ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ և 2021-2023թթ․ կազմակերպվել է տարատեսակ անվանումներով և որակական հատկանիշներով տարբերվող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն։

Իրացնելու նպատակով ապօրինի արտադրված և պահված  թմրամիջոցների մեծածախ և մանրածախ վաճառքն իրականացնելու նպատակով, խմբի անդամները «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և ղեկավարել են խանութ-հարթակներ, ապահովել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև մեծածախ վաճառքի համար նախատեսված թմրամիջոցների զանգվածների գտնվելու վայրերի լուսանկարները խանութ–հարթակի միջոցով հանցակիցների կողմից տրամադրվել են «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջերին, իսկ «խանութ-հարթակի միջոցով առավել մանր զանգվածներով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց: 

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջը կառավարող այն անձի ինքնությունը, ով նամակագրության միջոցով կապ հաստատելով խմբի անդամների հետ՝ 2023թ. փետրվար–մարտ ամիսներին իրացնելու նպատակով ձեռք է բերել ապօրինի արտադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մի քանի խմբաքանակ: Մի քանի հարյուր գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի գտնվելու վայրը հայտնելու համար վերջինիս հրահանգվել է տարատեսակ կրիպտոարժույթներով փոխանցումներ կատարել խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված օգտահաշվի հետ նույնականացված «Dashcoin» և  «TRX» կրիպտոարժութային դրամապանակներին և միայն թմրամիջոցի ձեռքբերման համար նախատեսված գումարները ստանալուց հետո նրան տրամադրվել են տարբեր թաքստոցներում նախապես տեղադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները։

Պարզվել է նաև, որ «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռք բերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին։

Բացի այդ, հանցավոր խմբի անդամների կողմից «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» տեսակի դրամապանակներին գումարներ են ստացվել նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ–հարթակների օգտատերերի կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց գումարների փոխանցման համար տրամադրված «դաշքոին» տեսակի դրամապանակներից:

Ապօրինի արտադրված և պահված առանձնապես խոշոր չափերով թմրա­մի­ջոցի խմբաքանակի մի մասը՝ ընդհանուր 266,15,գրամ և 16,55 գրամ հաստատուն չոր քաշով «Մա­րի­խու­ա­նա», 40 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տե­սա­կի թմրա­մի­ջոցները, թմրամիջոց պարունակող «Կանեփ» տեսակի թվով 6 հատ բույսերը, ինչպես նաև՝ թմրամիջոց աճեցնելու համար նախատեսված համապատասխան սարքավորումներով կահավորված թաքստոցները, սենյակ-լաբորատորիաները և թմրամիջոց ապօրինի արտադրելու համար օգտագործվող տարբեր առարկաներ հայտնաբերվել են խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ։

Հանցավոր խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինչպես անձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ–լաբորատորիաներ, այնպես էլ հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից  330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 ՀՀ դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1մլրդ. 734մլն. դրամին համարժեք  3․900․000 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս մասն առանձնացվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 03/07/2024  |  Քրեական խրոնիկոն«Կրիստալ» գնողներն ու իրացնող ամուսինները ձերբակալվել են
11:03 02/07/2024  |  Քրեական խրոնիկոն«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել
16:26 01/07/2024  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է
12:00 28/06/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
13:59 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎերջին տարիներին տարածված է սինթետիկ թմրամիջոցները, որոնք առաջացնում են հոգեախտաբանական խնդիրներ․ Նազինյան
13:46 26/06/2024  |  ԼՐԱՀՈՍԹմրամիջոցների շրջանառության ցուցանիշը ՀՀ-ում մտահոգիչ է
12:16 26/06/2024  |  Քրեական խրոնիկոնԱգարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ
15:53 25/06/2024  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 91մլն. դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75մլն. դրամի փողերի լվացում․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
22:41 20/06/2024  |  Միջազգային լրահոսՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայություն
14:56 12/06/2024  |  Քրեական խրոնիկոն«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

Արխիվ

[]