Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ռուբեն Գալչյանի աշխատությունը ևս մեկ ուժեղ հակահարված է ադրբեջանական զեղծարարությանը 07/12/2024   17:19  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ աշխարհագրագետ, քարտեզագիր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի ազգային ատլասի 2014 թվականի «պատմական» քարտեզների և «Արևմտյան Ադրբեջան» հորինված տերմինի հետազոտություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այսօր արդեն սեղանին ունենք դրված մի կարևոր աշխատություն, որի մասին պետք է շարունակ խոսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ թեմաներ է ընդգրկել սույն աշխատությունը։ 

«Ադրբեջանական կեղծարարությունների դեմ և դրանց դիմագրավման ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին բուհական գիտաշխատողների կողմից տարվում են տարաբնույթ աշխատանքներ, բայց այդ ամենը դեռ բավարար չէ, հետևաբար այս աշխատության հրատարակությունը կլրացնի այդ աշխատանքներում առկա բացերից մեկը։ Գրքի շնորհանդեսը նպաստելու է մեր ընդհանուր գործին»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ շնորհանդեսից հետո կկազմակերպվի գրքի պատշաճ տարածման գործընթացը, որպեսզի արժեքավոր աշխատության օրինակները հասնեն նպատակային հասցեատերերին։ 

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև վերոհիշյալ աշխատության խմբագիր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Ռուբեն Գալչյանն ամբողջ մեկ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է կատարում՝ չստվերելով, իհարկե, ակադեմիական շրջանակների կողմից կատարվող աշխատանքները, որոնք միտված են հավուր պատշաճի հակադարձելու թուրք-ադրբեջանական կեղծարարություններին։ 

«Գալչյանն այնքան է խորացել խնդրի մեջ՝ կատարելով վիթխարի աշխատանք, որ այսօր, երբ խոսք է գնում քարտեզագիրների գործունեության մասին, բոլորը նախևառաջ մատնանշում են նրան։ Աշխատանքի բերումով մեզնից շատերը հետևում են թուրք-ադրբեջանական կեղծարարությանը՝ սկսած 1950-60-ական թվականներից, Բունյաթովի ժամանակներից։ Տեսնում ենք, թե ինչպես են այդ կեղծ աղվանական տեսությունը հորինել, կեղծ Ադրբեջան տերմինը մտցրել շրջանառության մեջ։ Նկատում ենք նաև, որ երբ մեզանում տպագրվում է այդ խնդիրների վերաբերյալ որևէ գիրք, ադրբեջանցիները մանրադիտակով հետևում են և անմիջապես, երբ տեսնում են բացթողումներ, կառչում են ու արձագանքում։ Բայց շատ հետաքրքիր է, որ «բունյաթովշչինայի» դեմ պայքարող հայ մասնագետների մի զգալի մասին ադրբեջանցիներն ընդհանրապես չեն անդրադառնում»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ տվյալ մասնագետներից մեկը Ռուբեն Գալչյանն է, որի բազմալեզու գրքերի շնորհանդեսները տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում՝ Մոսկվայում, Լոնդոնում և այլուր։ Ադրբեջանցիները չեն անդրադառնում դրանց, որովհետև այդ աշխատությունները գրվել են բարձր մակարդակով և պարունակում են անվիճելի փաստեր։ 

«Բնագավառն ինքնին այնպիսին է, որ կեղծիք թույլ տալը շատ դժվար է։ Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր տպարաններում տպագրվել են քարտեզներ, որոնց վրա հստակ հայերենով և այլ լեզուներով գրված է Հայաստան, որը ջնջել հնարավոր չէ։ Բայց երբ կեղծարարին վճարում են և քաղաքական առումով ուղղորդում, ապա նա փորձում է ինչ-որ ձև գտնել՝ ընդհուպ մինչև Հայաստան բառը քարտեզներից հանելով։ 2014 թվականին հրատարակված Ադրբեջանի պաշտոնական ատլասը բնականաբար պարունակում է կեղծիքներ։ Մեզ հաջողվեց այդ նյութը ձեռք բերել և փոխանցել պարոն Գալչյանին, ով անմիջապես արձագանքեց և հղացավ ադրբեջանական պետական ատլասի վերաբերյալ աշխատանք գրելու գաղափարը։ Ճանաչելով Գալչյանին՝ կարող ենք ասել, որ նա չի շրջանցել իրականությունը, թույլ չի տվել կեղծիքներ, որովհետև կոչված է նման երևույթների դեմ պայքարելու համար։ Ադրբեջանցիները հրաժարվում են բանավիճել Գալչյանի հետ, քանզի լավ գիտակցում են, որ գործ կունենան ճշմարտության հետ»,- ասաց Մելքոնյանը։

Միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ, կեղծելով Հայաստանի և մյուս հարևանների պատմությունը, Ադրբեջանն այսօր փորձում է մեր տարածաշրջանը մշտապես պահել պերմանենտ պատերազմների վիճակում։   

«Թե՛ պետությունը, թե՛ հասարակական սեկտորն աշխատում են ադրբեջանական քարոզչությանն ու կեղծիքներին հակազդելու ուղղությամբ։ Նախկինում ունեցել ենք որոշակի արդյունքներ, ապագայում էլ կունենանք հենց միջազգային ատյանների իրավական ակտերի ու որոշումների տեսքով։ Պետության, ակադեմիական շրջանակների ու քաղհասարակության միասնական ու հետևողական աշխատանքը միանշանակ կբերի ցանկալի արդյունքի։ Մենք պետք է աշխատենք նաև այն պետությունների հանրության հետ, որոնց պատմությունը նույնպես փորձում են աղճատել ու նենգափոխել։ Կեղծարարության դեմ պայքարում են ճշմարտությունը բարձրաձայնելով ու հանրայնացնելով»,- ասաց Գաբրիելյանը։ 

Իր խոսքում Ռուբեն Գալչյանը նշեց, որ ադրբեջանցիները 2012 թվականին վերջին անգամ փորձել են Բրյուսելում բանավիճել իր հետ՝ իր հեղինակած «Ադրբեջանի հնարովի պատմությունը» գրքի կապակցությամբ, սակայն բախվելով իրականությանն ու անբեկանելի փաստարկներին՝ տեղի են տվել։ 

«Դրանից հետո ոչ ոք չհամարձակվեց առարկել ինձ կամ խոսել որևէ բանի մասին, քանի որ ես իմ աշխատություններում անդրադարձել եմ օտար աղբյուրներին՝ հղում կատարելով այլազգի պատմաբանների ու գիտնականների աշխատություններին։ Հայկական փաստերի վրա չեմ կենտրոնանում, որպեսզի չասեն, թե կողմնակալ աշխատություններ եմ գրում։ Վկայակոչում եմ հիմնականում հունահռոմեական, լատինական, պարսկական, արաբական աղբյուրները, որոնց դեմ որևէ առարկություն չունեն»,- ասաց Գալչյանը։

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի ազգային ատլասի հեղինակները վերատպված քարտեզների վրայից ջնջել են Հայաստան անունը և նորից թողարկել՝ որպես քարտեզների «իրական» պատկեր։ Խմբագիրները հաճախ սխալվել են՝ մասնակի ջնջելով կամ հիմնականում չնկատելով վերատպված քարտեզների վրա եղած մյուս Հայաստան անունները։ Գալչյանի աշխատության մեջ բացահայտվում են քարտեզագրական կեղծիքները և ներկայացվում ատլասում տպագրված կեղծ քարտեզների իրական պատճենները։ Ավելին, ցույց է տրվում, որ Արաքս գետի հյուսիսային ափին երբեք Ադրբեջան անունով երկիր գոյություն չի ունեցել՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ Ադրբեջան անունը պատկանում է Իրանի հյուսիս-արևմտյան նահանգին՝ փաստ, որը տեսանելի է 1918 թվականից վաղ տպագրված բոլոր քարտեզների վրա։ 

«2007 թվականին Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակեց Ազիզ Ալեքբարլիի «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը՝ նպատակ ունենալով ներկայացնել ՀՀ-ն որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ նպատակին հասնելու համար նրանք հայկական բոլոր հուշարձանները, այդ թվում՝ նախաքրիստոնեական և քարե դարաշրջանի հուշարձանները պիտակավորում են որպես թուրքական՝ մի անուն, որը վաղ միջնադարում գոյություն չի ունեցել։ Նրանք նույնիսկ պնդում են, թե ՀՀ-ն իրականում միջինասիական ծագում ունեցող օղուզ թյուրքերի հայրենիքն է։ Իմ աշխատության մեջ քննարկվում է այդ տեսության հեղինակների երևակայության ֆանտաստիկ թռիչքը՝ օգտագործելով տարբեր արևմտյան ու իսլամական պատմական աղբյուրներ»,- ասաց Գալչյանը։      

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական կեղծիքների հետ։ Առաջին մասում քննարկվում են օտարերկրյա քարտեզագրողների կեղծված քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզների բնօրինակները։ Երկրորդ մասը նվիրված է ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը, որը Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:02 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան
15:14 20/04/2024  |  ՔաղաքականՏավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան
23:08 02/03/2024  |  ՔաղաքականԱլիեւը չի ընդունում 1991, 1995 թթ. քարտեզները, կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ. Գալչյան (Տեսանյութ)
19:45 31/10/2023  |  ՔաղաքականՄենք պետք է պահանջենք 31 հազար քառ․ կմ-ը՝ Հայաստանի հանրապետությունն այն սահմաններով, ինչ 1926թ․ քարտեզով ամրագրված է․ Ռուբեն Գալչյան
12:51 09/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե Ադրբեջանին հաջողվի, այսպես կոչված, անկլավներ բռնազավթել Հայաստանից, ապա Երևանը` իր հարակից մարզերով, շրջափակման մեջ է հայտնվելու՝ դառնալով անկլավ՝ Հայաստանի տարածքի մեջ. Գալեչյան
20:20 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍ1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուական կողմը
14:32 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՉկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ «անկլավները» տրվել են Ադրբեջանին․ Մոսկվայի որոշումն ապօրինի էր, հետևաբար՝ իրավաբանները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով․ քարտեզագետ
09:45 09/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի մտացածին քարտեզներին պետք է հակադարձենք ավելի քան 100 հազար քառ. կմ տարածք ունեցող Հայաստանի քարտեզներով. Գալչյան (տեսանյութ)

Արխիվ

[]