ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Զանգեզուրի միջանցքը» արեւմուտքին պետք է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար. Ուկրաինական պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի դասավորվածությունը կփոխվի 07/12/2024 21:45 | Քաղաքական
Իրանի և ՌԴ ԱԳՆ-ի, ռազմական գերատեսչության ներկայացուցիչները բազմիցս ահազանգել են, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հետախույզներ են և չեն իրականացնում այն գործառույթները, որոնց համար տեղակայվել են Հայաստանում։ Նրանց բուն նպատակը հետախուզությունն է, որն աշխատում է ՌԴ-ի և Իրանի դեմ, իհարկե, սա խնդրահարույց է ՌԴ-ի համար, այնպես, ինչպես խնդրահարույց են այն կենսաբանական 13 լաբորատորիաները, որոնք 2008 թ-ից սկսած գործում են Հայաստանում և ֆինանսավորվում Պենտագոնից՝ սպասարկելով Հայաստանում ԱՄՆ շահերը։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնումը, և դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս։
Հ. Նահապետյանի արձանագրմամբ՝ ԵՄ դիտորդների կազմում ներգրավվում են նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ, ինչից ապա ակնհայտ է դառնում է, որ այդ միավորը իրականացնում է հետախուզական աշխատանք ՀՀ-ում՝ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և գործընկեր Իրանի դեմ։
«ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին հետխորհրդային պետությունները հետաքրքրիր են այնքանով, որքանով դրանք կարող են վնասել ՌԴ-ին, հիմա, հաշվի առնելով, որ Ուկրաինայում հակամարտության վերջը երևում է, ընդ որում՝ իրենց համար ոչ ցանկալի արդյունքով, հետևաբար հավաքական արևմուտքը ցանկանում է այլ ճակատներ բացել։ Մասնավորապես, լուրջ ճնշումներ են իրականացվում Վրաստանի նկատմամբ ու դա բացահայտ է արվում, որի արդյունքում Վրաստանի վարչապետը բացահայտ խոսում է այն մասին, որ իրենք ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ չեն բացելու։
Հիմա հավաքական արևմուտքը կարծում է, որ եթե Հայաստանի վրա ճիշտ աշխատեն, ապա Հայաստանի և միջինասիական երկրների միջոցով կարելի է դա անել։ Այժմ ՆԱՏՕ-ն և հավաքական արևմուտքը աշխատում են այդ երկրներից և Ղազախստանի, և Ոկզբեկստանի, և Ղըրղըզստանի ուղղությամբ, իսկ դա անելու համար կենսական նշանակություն ունի այն միջանցքը, որն ուզում են բացել Սյունիքում»։
Նրա դիտարկմամբ՝ այդ միջանցքը պարզապես կոչված չի լինելու՝ կապելու թուրքական աշխարհը, Արեւելքն ու Արեւմուտքը, դա ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու պրոյեկտի մի մասն է։
«Եթե պետք լինի ՌԴ-ի հարավի ուղղությամբ ռազմական գործողությունների թատերաբեմ բացել, ապա լավագույն երկիրը, որտեղ հնարավոր է գործողություններ անել, դա Ղազախստանն է, որովհետև գոյություն ունի Ռուսաստան-Ղազախստան շատ մեծ երկարությամբ սահման, որը երկրի վրա գոյություն ունեցող ամենաերկար ցամաքային սահմանն է՝ 7600 կմ երկարությամբ։ Այդ սահմանը անպաշտպան է, սա նշանակում է, որ այդ սահմանով 100. 000-ավոր ահաբեկիչներ կարող են ներթափանցել հենց ՌԴ ու այն 2 մասի բաժանել։ Այս ամենում գլխավոր դերակատարը Թուրքիան, է, իսկ զենք, զինամթերք, ահաբեկիչներ ու զորք Ղազախստան տեղափոխելու համար նախ պետք է անցնեն Նախիջևան, ապա՝ Հայաստանով դեպի Ադրբեջան, հետո Կասպից ծովով՝ Ղազախստան։
Միջանցքը հենց սրա համար է, ու Արևմուտքին պետք է, որ ՌԴ-ն այդտեղ որևէ ազդեցություն ու վերահսկողություն չունենա, որպեսզի չվերահսկվող բեռներով Հայաստանով այն ամենն , ինչ ցանկանում են՝ տեղափոխեն միջինասիական պետություններ։ Հիմա պայքարը գնում է հենց նրա համար, որն հավաքական արևմուտքն ուզում է Մեծ Թուրան, որը ոչ թե նրա համար է, որ Թուրքական մեծ կայսրություն ստեղծեն, այլ՝ թուրանական պետության միջոցով հարվածեն հենց Ռուսաստանին»։
Նահապետյանի դիտարկմամբ՝ հիմա ՌԴ-ի խնդիրը կայունություն ապահովելն է, որպեսզի 2-րդ, 3-րդ ճակատ չբացվի։ «Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում հարաբերական պասիվությունը պայմանավորված չէ ոչ թուլությամբ, ոչ էլ ռեսուրսների պակասությամբ, այլ նրանով, որ այստեղ որևէ բան չբոցավառվի»,- նշել է Նահապետյանը՝ ավելացնելով՝ «որ պահին Ուկրաինայի թեման հասնի վերջնարդյունքի՝ Հարավային Կովկասում վերադասավորումներ կլինեն՝ և ազդեցության, և ուժերի, իսկ դա մոտ է այնքանով, որքանով ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ Թրամփը կարող է հաղթել։ Ինպես գիտեք՝ նա հաղթելու մեծ շանսեր ունի ու հրապարակավ է հայտարարել, որ ընտրվելուց 24 ժամ անց կկանգնեցնի պատերազմը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ