Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ռուբեն Գալչյանի աշխատությունը ևս մեկ ուժեղ հակահարված է ադրբեջանական զեղծարարությանը 07/12/2024   17:19  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ աշխարհագրագետ, քարտեզագիր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի ազգային ատլասի 2014 թվականի «պատմական» քարտեզների և «Արևմտյան Ադրբեջան» հորինված տերմինի հետազոտություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ այսօր արդեն սեղանին ունենք դրված մի կարևոր աշխատություն, որի մասին պետք է շարունակ խոսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ թեմաներ է ընդգրկել սույն աշխատությունը։ 

«Ադրբեջանական կեղծարարությունների դեմ և դրանց դիմագրավման ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին բուհական գիտաշխատողների կողմից տարվում են տարաբնույթ աշխատանքներ, բայց այդ ամենը դեռ բավարար չէ, հետևաբար այս աշխատության հրատարակությունը կլրացնի այդ աշխատանքներում առկա բացերից մեկը։ Գրքի շնորհանդեսը նպաստելու է մեր ընդհանուր գործին»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ շնորհանդեսից հետո կկազմակերպվի գրքի պատշաճ տարածման գործընթացը, որպեսզի արժեքավոր աշխատության օրինակները հասնեն նպատակային հասցեատերերին։ 

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ինչպես նաև վերոհիշյալ աշխատության խմբագիր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Ռուբեն Գալչյանն ամբողջ մեկ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է կատարում՝ չստվերելով, իհարկե, ակադեմիական շրջանակների կողմից կատարվող աշխատանքները, որոնք միտված են հավուր պատշաճի հակադարձելու թուրք-ադրբեջանական կեղծարարություններին։ 

«Գալչյանն այնքան է խորացել խնդրի մեջ՝ կատարելով վիթխարի աշխատանք, որ այսօր, երբ խոսք է գնում քարտեզագիրների գործունեության մասին, բոլորը նախևառաջ մատնանշում են նրան։ Աշխատանքի բերումով մեզնից շատերը հետևում են թուրք-ադրբեջանական կեղծարարությանը՝ սկսած 1950-60-ական թվականներից, Բունյաթովի ժամանակներից։ Տեսնում ենք, թե ինչպես են այդ կեղծ աղվանական տեսությունը հորինել, կեղծ Ադրբեջան տերմինը մտցրել շրջանառության մեջ։ Նկատում ենք նաև, որ երբ մեզանում տպագրվում է այդ խնդիրների վերաբերյալ որևէ գիրք, ադրբեջանցիները մանրադիտակով հետևում են և անմիջապես, երբ տեսնում են բացթողումներ, կառչում են ու արձագանքում։ Բայց շատ հետաքրքիր է, որ «բունյաթովշչինայի» դեմ պայքարող հայ մասնագետների մի զգալի մասին ադրբեջանցիներն ընդհանրապես չեն անդրադառնում»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ տվյալ մասնագետներից մեկը Ռուբեն Գալչյանն է, որի բազմալեզու գրքերի շնորհանդեսները տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում՝ Մոսկվայում, Լոնդոնում և այլուր։ Ադրբեջանցիները չեն անդրադառնում դրանց, որովհետև այդ աշխատությունները գրվել են բարձր մակարդակով և պարունակում են անվիճելի փաստեր։ 

«Բնագավառն ինքնին այնպիսին է, որ կեղծիք թույլ տալը շատ դժվար է։ Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր տպարաններում տպագրվել են քարտեզներ, որոնց վրա հստակ հայերենով և այլ լեզուներով գրված է Հայաստան, որը ջնջել հնարավոր չէ։ Բայց երբ կեղծարարին վճարում են և քաղաքական առումով ուղղորդում, ապա նա փորձում է ինչ-որ ձև գտնել՝ ընդհուպ մինչև Հայաստան բառը քարտեզներից հանելով։ 2014 թվականին հրատարակված Ադրբեջանի պաշտոնական ատլասը բնականաբար պարունակում է կեղծիքներ։ Մեզ հաջողվեց այդ նյութը ձեռք բերել և փոխանցել պարոն Գալչյանին, ով անմիջապես արձագանքեց և հղացավ ադրբեջանական պետական ատլասի վերաբերյալ աշխատանք գրելու գաղափարը։ Ճանաչելով Գալչյանին՝ կարող ենք ասել, որ նա չի շրջանցել իրականությունը, թույլ չի տվել կեղծիքներ, որովհետև կոչված է նման երևույթների դեմ պայքարելու համար։ Ադրբեջանցիները հրաժարվում են բանավիճել Գալչյանի հետ, քանզի լավ գիտակցում են, որ գործ կունենան ճշմարտության հետ»,- ասաց Մելքոնյանը։

Միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ, կեղծելով Հայաստանի և մյուս հարևանների պատմությունը, Ադրբեջանն այսօր փորձում է մեր տարածաշրջանը մշտապես պահել պերմանենտ պատերազմների վիճակում։   

«Թե՛ պետությունը, թե՛ հասարակական սեկտորն աշխատում են ադրբեջանական քարոզչությանն ու կեղծիքներին հակազդելու ուղղությամբ։ Նախկինում ունեցել ենք որոշակի արդյունքներ, ապագայում էլ կունենանք հենց միջազգային ատյանների իրավական ակտերի ու որոշումների տեսքով։ Պետության, ակադեմիական շրջանակների ու քաղհասարակության միասնական ու հետևողական աշխատանքը միանշանակ կբերի ցանկալի արդյունքի։ Մենք պետք է աշխատենք նաև այն պետությունների հանրության հետ, որոնց պատմությունը նույնպես փորձում են աղճատել ու նենգափոխել։ Կեղծարարության դեմ պայքարում են ճշմարտությունը բարձրաձայնելով ու հանրայնացնելով»,- ասաց Գաբրիելյանը։ 

Իր խոսքում Ռուբեն Գալչյանը նշեց, որ ադրբեջանցիները 2012 թվականին վերջին անգամ փորձել են Բրյուսելում բանավիճել իր հետ՝ իր հեղինակած «Ադրբեջանի հնարովի պատմությունը» գրքի կապակցությամբ, սակայն բախվելով իրականությանն ու անբեկանելի փաստարկներին՝ տեղի են տվել։ 

«Դրանից հետո ոչ ոք չհամարձակվեց առարկել ինձ կամ խոսել որևէ բանի մասին, քանի որ ես իմ աշխատություններում անդրադարձել եմ օտար աղբյուրներին՝ հղում կատարելով այլազգի պատմաբանների ու գիտնականների աշխատություններին։ Հայկական փաստերի վրա չեմ կենտրոնանում, որպեսզի չասեն, թե կողմնակալ աշխատություններ եմ գրում։ Վկայակոչում եմ հիմնականում հունահռոմեական, լատինական, պարսկական, արաբական աղբյուրները, որոնց դեմ որևէ առարկություն չունեն»,- ասաց Գալչյանը։

Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի ազգային ատլասի հեղինակները վերատպված քարտեզների վրայից ջնջել են Հայաստան անունը և նորից թողարկել՝ որպես քարտեզների «իրական» պատկեր։ Խմբագիրները հաճախ սխալվել են՝ մասնակի ջնջելով կամ հիմնականում չնկատելով վերատպված քարտեզների վրա եղած մյուս Հայաստան անունները։ Գալչյանի աշխատության մեջ բացահայտվում են քարտեզագրական կեղծիքները և ներկայացվում ատլասում տպագրված կեղծ քարտեզների իրական պատճենները։ Ավելին, ցույց է տրվում, որ Արաքս գետի հյուսիսային ափին երբեք Ադրբեջան անունով երկիր գոյություն չի ունեցել՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ Ադրբեջան անունը պատկանում է Իրանի հյուսիս-արևմտյան նահանգին՝ փաստ, որը տեսանելի է 1918 թվականից վաղ տպագրված բոլոր քարտեզների վրա։ 

«2007 թվականին Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակեց Ազիզ Ալեքբարլիի «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը՝ նպատակ ունենալով ներկայացնել ՀՀ-ն որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ նպատակին հասնելու համար նրանք հայկական բոլոր հուշարձանները, այդ թվում՝ նախաքրիստոնեական և քարե դարաշրջանի հուշարձանները պիտակավորում են որպես թուրքական՝ մի անուն, որը վաղ միջնադարում գոյություն չի ունեցել։ Նրանք նույնիսկ պնդում են, թե ՀՀ-ն իրականում միջինասիական ծագում ունեցող օղուզ թյուրքերի հայրենիքն է։ Իմ աշխատության մեջ քննարկվում է այդ տեսության հեղինակների երևակայության ֆանտաստիկ թռիչքը՝ օգտագործելով տարբեր արևմտյան ու իսլամական պատմական աղբյուրներ»,- ասաց Գալչյանը։      

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական կեղծիքների հետ։ Առաջին մասում քննարկվում են օտարերկրյա քարտեզագրողների կեղծված քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզների բնօրինակները։ Երկրորդ մասը նվիրված է ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը, որը Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:02 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան
15:14 20/04/2024  |  ՔաղաքականՏավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան
23:08 02/03/2024  |  ՔաղաքականԱլիեւը չի ընդունում 1991, 1995 թթ. քարտեզները, կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ. Գալչյան (Տեսանյութ)
19:45 31/10/2023  |  ՔաղաքականՄենք պետք է պահանջենք 31 հազար քառ․ կմ-ը՝ Հայաստանի հանրապետությունն այն սահմաններով, ինչ 1926թ․ քարտեզով ամրագրված է․ Ռուբեն Գալչյան
12:51 09/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե Ադրբեջանին հաջողվի, այսպես կոչված, անկլավներ բռնազավթել Հայաստանից, ապա Երևանը` իր հարակից մարզերով, շրջափակման մեջ է հայտնվելու՝ դառնալով անկլավ՝ Հայաստանի տարածքի մեջ. Գալեչյան
20:20 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍ1975թ. քարտեզը զինվորական է, որը գաղտնիք է ու հասանելի սահմանափակ թվով մարդկանց. Քարտեզագետը պնդում է՝ մեզ համար շահեկան են 1922-23թթ. քարտեզները, որոնց մասին խոսում է ռուական կողմը
14:32 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՉկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ «անկլավները» տրվել են Ադրբեջանին․ Մոսկվայի որոշումն ապօրինի էր, հետևաբար՝ իրավաբանները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով․ քարտեզագետ
09:45 09/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի մտացածին քարտեզներին պետք է հակադարձենք ավելի քան 100 հազար քառ. կմ տարածք ունեցող Հայաստանի քարտեզներով. Գալչյան (տեսանյութ)

Արխիվ

[]