ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է. Նիկոլ Փաշինյան 07/11/2024 12:47 | ԼՐԱՀՈՍ
Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմության» առարկային վերանվանմանը «Հայաստանի պատմություն»
Նա ընդգծեց, որ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը։ «Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սրա պատճառը մեր բոլորիս ստացած կրթությունից է։
Նա նշեց, որ կրթության համատեքստում պետությունը դրված չէ։ «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով: «Այն, որ մեզ համար կարևոր է պետության հարատևությունը ապահովելու ռազմավարությունը, նախ դա պետք է տեղի ունենա սոցիալ-հոգեբանական պայմաններում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում այսօր ՀՀ-ում։ վերջին շրջանի իրադարձությունները հենց դա են ցույց տալիս»։
Նա ներկայացրեց Կիրանցում սահմանային սարքավորումների պատկերներին քաղաքացիների արձագանքը։ «Դա «պետության» և «չպետության» տարբերությունը արտահայտող պատկերներ են։ «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, որը, պետք է խոստովանենք, երկար ժամանակ կանխորոշել է մեր իրականությունը, մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ»։
Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովեն տրանսֆորմացիան Էմոցիաների ժողովրդից դեպի պետության ժողովուրդ։
«Պետք է հանրությանը կարողանանք ներկայացնել ՝ինչ ենք անում և ինչու։ Դրա ձևը երկխոսությունն է։ Մեր բոլոր քաղաքականությունները կարգաբերվում են իրական Հայաստանի տրամաբանությամբ և բոլոր այն քաղաքականություները, մոտեցումները, որոնք հակասում են ՀՀ պետական շահերին՝ դրանք պետք է քայլ-քայլ մղվեն երկրորդ պլան և դուրս թողնվեն մեր իրականությունից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ