ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկինների վարքագծային շատ նորմերով էր նաև պայմանավորված ներկաների ի հայտ գալը 07/11/2024 15:25 | Քաղաքական
Ամեն անգամ, երբ լրատվամիջոցները սրում են հարցերը՝ նախկին-ներկա համատեքստում, ահագին խորհրդածելու թեմաներ, հարցեր են ի հայտ գալիս։ Ընդ որում, եթե ներկաների պարագան պարզ է, քանզի բոլորի, ընդհուպ՝ իրենց դըմփ-դըմփ-հուերով իշխանության բերածների աչքի առաջ են նրանց ձևախեղումները, նրանց, որակական, նույնիսկ ֆիզիոլոգիական կերպարանափոխությունները, ապա նախկինների հանդեպ էապես տարբեր վերաբերմունքի դրսևորումների ենք հանդիպում։ Ներկաների հակապետական, ազգակործան քայլերն ու գործողությունները ամեն կերպ արդարացնող ամեոբական մտածողությամբ երևույթներին թողնենք մի կողմ։
Այո, անհամար են մարդիկ, ովքեր պետության, պետականության անվտանգության, երկրի պաշտպանության, ազգային հարցերը կարևորելով՝ այսօր հետին պլան են մղում այն մնացած թեմաները, որոնց վերաբերյալ նախկինում քննադատական հայացք են ունեցել նախկինների հանդեպ։ Եվ նախկիններին այսօր շատերը դիտարկում են ներկաների հետ համեմատության մեջ։
Բայց պարզվում է՝ կան բնագծեր, թեմաներ, որոնց նկատմամբ նախկին-ներկա իշխանությունները հատման եզրեր ունեն։ Ասենք, պետական պաշտոնյայի, նույն ուժայինների՝ ունեցվածքի, աշխատավարձով դղյակների տեր լինելու թեման բոլոր ժամանակներում քննադատելի և ինտրիգային լինելով՝ միշտ էլ թիրախային է։ Սակայն, նախկիններից մեկի դիտարկումը, թե՝ «ես 40 տարի եմ աշխատել, տուն ունեմ, իրենք մեկ տարի հետո ունեն», որքան էլ համեմատության մեջ իրական լինի, այնուհանդերձ, բերում, նախկին-ներկա՝ իրար կողքի է դնում։
Այն, որ ներկաները նյութապաշտական և և վայելքներին տրվելու իրենց դրսևորումներում առաջնորդվում են «այստեղ և հիմա» կարգախոսով, այն, որ ներկաները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ են դուրս գալիս և պատրաստ են զանազան կասկածելի աղանդներով լցնել Հայաստանը, այն, որ ԼԳԲՏ համայնքի ագրեսիվ դրսևորումների հանդեպ մեղմաբարո լինելով ամենատարբեր ճնշիչ մեթոդների և բռնարարքների են պատրաստ հոգևորի և ազգայինի համար պայքարող հայության հանդեպ, այն որ, ներկաներն առանց կաշկանդվելու՝ մարիխուանայի օրինականացման գաղափարախոսներ և կիրառողներ են, սոցիալական հարթակներում մարիխուանայի գովք անողներ՝ բնավ չի նշանակում, որ նախկինները մեղքերից հեռու են եղել։
Ի վերջո, նախկին-ներկա հատման եզրերից մեկն էլ այն էր, որ նախկինների վարքագծային շատ նորմերով էր նաև պայմանավորված ներկաների ի հայտ գալը, այն, որ մեզանում ներկաների տիպաբանությամբ կերպարները գլուխ են բարձրացրել, հավակնություններ դրսևորել, թիմ են ձևավորել և կրակուպատիժ դարձել մեր գլխին։
Այդօրինակները չէին կարող շատանալ, եթե նրանց սնող պայմաններ չլինեին։
Նրանից շատերն անտեսանելի ու անհայտ էին, թվում էր՝ այդպիսի մարդիկ մեր իրականության մեջ չեն էլ եղել, որտե՞ղից հայտնվեցին 2018-ին, որտե՞ղ էին բուծվել նրանք, որ եկան ու մեկեն հրապարակները լցրեցին։
ՈՒ Բագրատ Սրբազանի՝ հոգիները մաքրելու ՝ մարդկանց ուղղված քարոզն ու հորդորը այսօրվա ամենաանհրաժեշտ և կարևոր քարոզն է։ Մաքուր և պարզ հոգով ու հայացքով իրականությունը, մեր լինելիությունը, մեր ներկա վիճակը հասկանալու և գնահատելու կարողականությունը․․․ և անհրաժեշտաբար այն փոխելու գիտակցությունը և քայլը․․․
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
- 11/20/2024 15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
- 11/20/2024 14:23 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց․ փաստաբան
- 11/20/2024 13:01 Մանդատ դնելու հարցը չեմ դիտարկում, նման հորդոր ինձ չի հնչել. Հովիկ Աղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 11/20/2024 20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ
- 11/20/2024 19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից