ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ զարմանում են՝ ասում են՝ նորմալ է, որ ասֆալտ ենք արել, անձրևը եկել է, տիղմ է նստել, նորմալ է, ի՞նչ ես կռիվ անում. Փաշինյան 07/11/2024 11:56 | Քաղաքական
Ծրագրերի իրականացման ընթացքում մենք հաճախ ունենում ենք կրկինվող պրոբլեմներ։ Կրկնվող պրոբլեմներից մեկն այն է, որ երբ տարբեր ծրագրերով որևէ օբյեկտ շահագործվում է՝ հետո հասկանում ես, որ հետագա սպասարկման մասին չենք մտածել։ Օրինակ, պարզվում է՝ ոռոգման համակարգ չկա, կամ հետագա տարածքի հարդարման աշխատանքներ չեն արվում, հետևաբար սուբվենցիոն ծրագրերում լրացումներ են պետք: Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիշո՞ւմ եք, երբ մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, համացանցում տարածված էր լայնորեն այդ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, մեծ տոնախմբություն էր եղել, բայց 2 ամիս հետո պարզեցինք, որ այդ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում: Պարզվեց, որ պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու այդ մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու և այլն: Դրանից հետո մենք պարտդիր պայման դրեցինք, որ համայնքի բյուջեներում դա պետք է անպայման արտահայտված լինի:
Նույն զբոսայգիների պարագայում, ես այցերի ընթացքում տեսնում եմ, որ խնամքի պակաս կա: Գուցե այստեղ էլ պետք է լրացնենք: Նաև ոռոգման համակարգը պետք է դարձնել պարտադիր: Օրինակ, 6 ամիս հետո գնում՝ տեսնում ես այգում 2 մետր մոլախոտ է աճած:
Եթե այգի ենք կռուցում, որը մեկ տարի հետո վերածվելու է մոլախոտի, ինչպես Իջևանում են ասում՝ բռնկուտ, ինչի՞ համար ենք դա անում»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ նույնը վերաբերում է ճանապարհներին, երբ բացումը անում են ճանապարհի, առաջին անձևրից հետո գնում, տեսնում են՝ ճանապարհ չկա.
«Ընդհանրապես չի երևում, որ այդտեղ մեկ ամիս առաջ սև ու սպիտակ գծերով ճանապարհ կար: Դա նշանակում է՝ բյուջեի գումարները տիղմի տակ ի պահ հանձնեցինք, որը ոչ մեկին պետք չի: Երբ ասում եմ՝ ո՞ւր է ճանապարհը, մարդիկ զարմանում են, ինչը նշանակում է, որ դա իրենց համար սովորական է:
Ասում են՝ «Դե հիմա ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրև է եկել, հա ի՞նչ ես կռիվ անում, բնական երևույթ է, որ տիղմը պետք է նստի, բա ի՞նչ եք ուզում: Պետք ա, լապատկա բերենք քանդենք, տեսնես, որ ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է»:
Այսինքն, իրենց համար դա շատ սովորական բան է, բա անձրևը եկել է, մոլախոտը աճել է: Պրոբլեմն այն է, որ մարդկանց համար դա սովորական է։ Դրա համար հիմա, որ պատկերացնում եմ զբոսայգի՝ պատկերացնում եմ մոլախոտ, ասում եմ՝ ճանապաը՝ պատկերացնում եմ մոլախոտ։ Խնդրում եմ դրա վրա ուշադրություն դարձրեք»,- ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ