ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Գրիգոր Պըլտյանին 07/10/2024 10:46 | ԼՐԱՀՈՍ
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում, կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց Գրիգոր Պըլտյանին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը։
Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից և արևմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից մեկը։ Բեղուն տաղանդով վիպագիր, ակնարկագիր և գրաքննադատ Պըլտյանը հեղինակել է ավելի քան 30 հատոր աշխատանք, որոնք լույս են տեսել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում։ Ծնված լինելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝` արդեն երկար տարիներ նա ապրում է Փարիզում և դասախոսություններ կարդում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։
«Այս տարածքն ամենագեղեցիկներից է, «Aratashen winery»-ում աշխատում են մեր լավագույն ընկերները, և մենք այստեղ ամեն տարի հանձնում ենք մի մրցանակ։ Մեր մրցանակակիրը առողջական պատճառներով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը, չնայած, որ պլանավորված էր հակառակը։ Վարպետ մրցանակը հանձնում ենք մեր մեծ ժյուրիի պատվավոր անդամներից մեկին, ում մեծ ստեղծագործական ճանապարհով և ներկայությամբ Ծիրանում շատ հպարտ ենք»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Մրցանակը Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին փոխանցեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ում վստահված էր այն հանձնելու պատիվը։ «Շնորհավորում եմ «Ոսկե ծիրան»-ի ընթացքը և շնորհակալ եմ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Դժվար է գտնել մի ոլորտ, որում ներդրում չունի Պըլտյանը։ Վերջերս պարզեցինք, որ նա հետաքրքիր մոտեցումներ է ունեցել կինոյի և կինոգիտության նկատմամբ, որի շնորհիվ էլ հանձնվում է այս մրցանակը։ Նա
Գրականության և արվեստի թանգարանին այսօր նվիրել է իր ատենախոսությունը, ինչը շատ կարևոր է, և ես մեծ հույս ունեմ, որ իր հավաքածուում գտնվող մի քանի ձեռագրեր կհանգրվանեն Մատենադարանում»,-նշեց Խզմալյանը։ Մրցանակն անպայման փոխանցվելու է վարպետին։
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen Winery ներկայացուցիչը նշեց․ «Ուրախ ենք մեզ մոտ՝ Aratashen Winery-ում ավանդաբար հյուրընկալելու միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին․ սա կարծես վերածվում է մի գեղեցիկ ավադույթի»։
Երեկոյի վերջում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցավ Կարին ազգագրական համույթը, ինչը, միանշանակ, երեկոյի ամենահիշարժան պահերից էր, քանի որ համույթի հետ հայկական ավանդական քոչարիի էին բռնվել նաև հյուրերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել