Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը 07/09/2024   18:56  |  ԼՐԱՀՈՍ

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:

Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակել է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերությունը:

Գլխավոր հատակագծի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,  ՀՀ բուհերի ղեկավարներ, ակադեմիական հանրույթի, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ծրագիրը կարևորելու և ներկա լինելու համար: Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականի վերջնական տարբերակի ներկայացումից հետո կնախանշվեն հաջորդ քայլերը: «Որպեսզի այսօր ներկայացվելիք տեսլականը դառնա իրականություն, միանգամից տարբեր ուղղություններով տարաբնույթ աշխատանքներ պետք է իրականացվեն: Դրանց զգալի մասն արդեն պլանավորված է և նախապատրաստական փուլում է»,- նշել  է նախարարը:

Հանրային լսումներ են լինելու. հատակագիծը կներկայացվի նաև բուհերում

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ: «Ուսումնական տարվա սկսվելուն պես նախատեսում ենք գլխավոր հատակագիծն առանձին ներկայացնել նաև բուհերում՝ դասախոսական և ուսանողական կազմերի հետ մանրամասն քննարկելով ծրագիրը: Պլանավորում ենք հնարավորինս լայնամասշտաբ հանրային քննարկումներ, որովհետև այս ծրագիրը հանրությունը վերափոխող ծրագիր է: Եթե խոսում ենք նման նշանակության ծրագրի մասին, ապա առաջնայինը հանրային մասնակցությունն է: Հույս ունեմ, որ ակադեմիական, գիտական շրջանակները կլինեն մեր կողքին, որովհետև մենք այդ աշխատանքը միասին անելու կարիք ունենք»,- ասել է նախարարը:

Հանրությանը վերափոխող ծրագիր

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ակադեմիական քաղաքի նախագիծը նաև հանրությանը վերափոխող ծրագիր է, քանի որ սկսած քաղաքաշինական միջավայրից՝  այն հանրային կյանքի նոր որակ և փորձառություն է բերելու: «Ակադեմիական քաղաքը միայն միջավայրի և ենթակառուցվածքի մասին չէ. բովանդակային աշխատանքը նույնպես պլանավորվող և զուգահեռ ընթացող գործընթաց է՝ միջազգային տարբեր գործընկեր բուհերի ներգրավվածությամբ բարձրագույն կրթության և հետազոտության, դրանք ավելի մրցունակ ու բարձրորակ դարձնելու աշխատանքների շուրջ: Այս բոլոր աշխատանքները սկսելով և շարունակելով՝ ամենակարևորն առաջ գնալու հետևողականությունն է: Պարզ է՝ սա մեկ կամ երկու տարվա ծրագիր չէ, և որպեսզի տեսնենք ցանկալի արդյունքը,  համատեղ և սրտացավ աշխատանք պետք է կատարենք: Փոփոխություններին այլընտրանք չունենք, քանի որ բարձրագույն կրթության և գիտության միջավայրի համար զարգացման տանող նոր մոդելը օրախնդիր է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն ունի այդ աշխատանքն անելու պատրաստակամությունն ու հետևողականությունը, որն առկա է նաև մասնագիտական, ակադեմիական և գիտական դաշտում:

 

Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով  հատակագիծը, նշել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։  Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր առավելությունները՝ նա նշել է՝ ամենակարևորն ակադեմիական միջավայրն է, որը նաև նոր ենթակառուցվածքներ և կրթական հնարավորություններ է ընձեռում: «Ակադեմիական քաղաքը, բացի կրթական միջավայրից, 24/7 ռեժիմով հասանելի կենտրոն է լինելու ոչ միայն գիտնականների և ակադեմիական գործունեություն ծավալող անձանց, այլև, առհասարակ, հասարակության տարբեր շերտերի համար: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաև մշակութային, սպորտային հաստատություններ, առևտրի կենտրոն և հանրային նշանակության այլ կառույցներ»,- ասել է Թոբիաս Քեյլը: Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը և այլն: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին:

Առաջին փուլով նախնական հաշվարկով ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

Կկառուցվի Ազգային ստադիոն

Ակադեմիական քաղաքը կապահովի կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցություն՝ ներառելով վիրտուալ, սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքներ։ Այն կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար: Քաղաքում պլանավորվում է կառուցել Ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչև 35 հազար հանդիսատեսի համար:

Լինելու են հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

Ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր։ Դասախոսական աշխատանքի կառուցվածքը էապես կփոխվի՝ ներառելով օրվա ընթացքում ավելի քիչ դասավանդում և ավելի շատ ուսումնասիրություններով և հետազոտություններով զբաղվելու հնարավորություն։ Կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։

Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն:

Համագործակցություն՝ միջազգային հեղինակավոր կառույցների հետ

Ակադեմիական քաղաքի կառավարման, կազմակերպությունների միավորման, կլաստերների հայեցակարգերի մշակման աշխատանքներում ներգրավված են միջազգային հեղինակավոր կառույցներ։ Արվեստների կլաստերի շուրջ համագործակցություն է ծավալվել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը 6 արվեստի բուհերի միավորման արդյունքում ձևավորված բուհ է: Տեխնոլոգիական կլաստերի մշակման և ակադեմիական քաղաքի կառավարման ուղղությամբ համագործակցություն է սկսվել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ՝ որպես բազմաճյուղ, ստարտափերի ընդգրկուն համակարգ ունեցող կառույց, առաջիկայում պլանավորվում է կրթական կլաստերի շուրջ համագործակցություն մեկնարկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթական ինստիտուտի հետ։ Ծրագրին իրենց խորհրդատվությամբ և առաջարկներով մեծապես աջակցում է սփյուռքահայ գիտնականների ցանցը (ASOF): «Ակադեմիական քաղաք» ծրագրով հատկապես հետաքրքրված են մասնավոր ոլորտի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները, որոնք այնտեղ ունենալու են իրենց գրասենյակները՝ ապահովելով գիտելիքի առևտրայնացման շղթան։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:33 09/07/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետին. ներկայացվել են արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը
16:42 08/07/2024  |  ԼՐԱՀՈՍԻրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ
11:03 03/07/2024  |  ՄարզականՅուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյան
19:47 22/06/2024  |  ԼՐԱՀՈՍԿասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը
10:59 20/06/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը սահմանազատվող տարածքներում իբր «աղվանական հետքերի» վերացման վերաբերյալ
11:56 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար
18:40 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ
10:31 19/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
14:40 12/04/2024  |  ՄեկնաբանությունԳնում ենք Ակադեմիական քաղաք. Արայիկ Հարությունյան
12:58 04/04/2024  |  ԼՐԱՀՈՍՈլորտը համակարգողը ես չեմ. ԿԳՄՍ փոխնախարարը «Գոյ» թատրոնի խնդրի մասին կարծիք չհայտնեց

Արխիվ

[]